Մասնակից:Mesropsh/Հրեական թվային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրեական թվային համակարգ, օգտագործվում են հրեկան այբուբենի 22 տառերը, որպես թվանշան: Յուրաքանչյուր տառ ունի իր թվային արժեքը՝ 1-ից 400-ը: Զրոն գոյություն չունի: Թվանշանները որպես այդպիսին հաճախ կարելի է հանդիպել հրեական օրացույցի տարիների համարակալման մեջ: Հրեաների կողմից թվերի այբբենական նշանները վերջնականապես օգտագործվել է ք.ա. 2-րդ դարում:

Թվերի այբբենական նշանները հրեաներին է հասել հին հույներից, ըստ երևույթից Միլետոսից, ովքեր այդ գաղափարը մշակել են ք.ա. 7-րդ դարում: Հրեաների կողմից թվերի այբբենական նշանները վերջնականապես գործածության մեջ մտավ ք.ա. 2-րդ դարում[1]:


Աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասական գրելաձև Տառեր
0
1 א
2 ב
3 ג
4 ד
5 ה
6 ו
7 ז
8 ח
9 ט
10 י
20 כ
30 ל
40 מ
50 נ
60 ס
70 ע
80 פ
90 צ
100 ק
200 ר
300 ש
400 ת
500 ת״ק կամ ך
600 ת״ר կամ ם
700 ת״ש կամ ן
800 ת״ת կամ ף
900 תת״ק կամ ץ


Գրելաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական թվերը գրվում են աջից ձախ, դիրքի նվազման կարգով, վերջին տառից առաջ (ձախից) դրվում է կրկնակի ապաթարց՝ գերշայիմ (Gershayim): Եթե տառը մեկն է, ապա դրվում է մեկ ապաթարց՝ գերեշ(Geresh):

1-9 հազար թվերը գրելու համար օգտագործվում են առաջին 9 տառերը՝ 1-9 թվանշաններով, որից հետո դրվում է ապաթարց(Geresh):

Հրեական թվային համակարգը ոչ դիրքային է, տառերով նշվող թվերը պարզապես ավելացնում են:[2]

Բացառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

15 և 16 թվերը ավանդաբար գրվում են ‏ט״ו‏‎ (9+6) և ‏ט״ז‏‎ (9+7): Սա արվում է համակցություններից խուսափելու համար ‏י"ה‏‎ (10 + 5) և ‏י"ו‏‎ (10 + 6), որը հիշեցնում է Աստծու անունը: Հրեական օրացույցում ամսվա այս օրերը (15 և 16) համընկնում են լիալուսնին, քանի որ հրեական ամիսները միշտ սկսվում են նորալուսնով:

Եթե տառերի համադրությունը դասավորենք այս կանոններով կստացվի‬ բացասական իմաստով բառ, դրա համար երբեմն փոխվում է տառերի կարգը: Օրինակ՝ 1983-84 թվականները ըստ պայմանական ժամանակագրության 5744 (կամ 744 թվականը՝ ընթացիկ հազարամյակի) թվականն է՝ աշխարհի ստեղծումից, այբբենական תשמ״ד («դուք կոչնչացվեք»)՝ փոխարինելով תמש"ד («սատանայի վերջը»):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. bruma.ru ЦИФРЫ И СИСТЕМЫ СЧИСЛЕНИЯ.
  2. Еврейские цифры