Մասնակից:Mesropsh/Հրեական թվային համակարգ
Թվային համակարգեր |
---|
Հնդարաբական թվային համակարգ |
• Արևմտյան արաբական • Արևելյան արաբական • Հնդկական (Բենգալյան • Գուրմուխի • Սինհալա • Թամիլական) • Բալիական • Բիրմայական • Ձոնգխա • Ջավայական • Քհմերական • Լաոսական • Մոնղոլական • Թայլանդական |
Արևելյան Ասիա |
• Չինական
• Հոքիեն • Ճապոնական • Կորեական • Վիետնամական • Հաշվողական փայտիկներ |
Այբբենական |
• Աբջադիա
• Արյաբհաթա
• Կյուրեղյան
• |
Նախկին |
• Էգեյան
• Ատտիկայի
• Բաբելոնյան
• Բրահմայական
• |
դիրքային համակարգեր ըստ հիմքի |
• 2 • 3 • 4 • 5 • 6 • 8 • 10 • 12 • 16 • 20 • 60 |
Հրեական թվային համակարգ, օգտագործվում են հրեկան այբուբենի 22 տառերը, որպես թվանշան: Յուրաքանչյուր տառ ունի իր թվային արժեքը՝ 1-ից 400-ը: Զրոն գոյություն չունի: Թվանշանները որպես այդպիսին հաճախ կարելի է հանդիպել հրեական օրացույցի տարիների համարակալման մեջ: Հրեաների կողմից թվերի այբբենական նշանները վերջնականապես օգտագործվել է ք.ա. 2-րդ դարում:
Թվերի այբբենական նշանները հրեաներին է հասել հին հույներից, ըստ երևույթից Միլետոսից, ովքեր այդ գաղափարը մշակել են ք.ա. 7-րդ դարում: Հրեաների կողմից թվերի այբբենական նշանները վերջնականապես գործածության մեջ մտավ ք.ա. 2-րդ դարում[1]:
Աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասական գրելաձև | Տառեր |
---|---|
0 | |
1 | א |
2 | ב |
3 | ג |
4 | ד |
5 | ה |
6 | ו |
7 | ז |
8 | ח |
9 | ט |
10 | י |
20 | כ |
30 | ל |
40 | מ |
50 | נ |
60 | ס |
70 | ע |
80 | פ |
90 | צ |
100 | ק |
200 | ר |
300 | ש |
400 | ת |
500 | ת״ק կամ ך |
600 | ת״ר կամ ם |
700 | ת״ש կամ ן |
800 | ת״ת կամ ף |
900 | תת״ק կամ ץ |
Գրելաձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրեական թվերը գրվում են աջից ձախ, դիրքի նվազման կարգով, վերջին տառից առաջ (ձախից) դրվում է կրկնակի ապաթարց՝ գերշայիմ (Gershayim): Եթե տառը մեկն է, ապա դրվում է մեկ ապաթարց՝ գերեշ(Geresh):
1-9 հազար թվերը գրելու համար օգտագործվում են առաջին 9 տառերը՝ 1-9 թվանշաններով, որից հետո դրվում է ապաթարց(Geresh):
Հրեական թվային համակարգը ոչ դիրքային է, տառերով նշվող թվերը պարզապես ավելացնում են:[2]
Բացառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]15 և 16 թվերը ավանդաբար գրվում են ט״ו (9+6) և ט״ז (9+7): Սա արվում է համակցություններից խուսափելու համար י"ה (10 + 5) և י"ו (10 + 6), որը հիշեցնում է Աստծու անունը: Հրեական օրացույցում ամսվա այս օրերը (15 և 16) համընկնում են լիալուսնին, քանի որ հրեական ամիսները միշտ սկսվում են նորալուսնով:
Եթե տառերի համադրությունը դասավորենք այս կանոններով կստացվի բացասական իմաստով բառ, դրա համար երբեմն փոխվում է տառերի կարգը: Օրինակ՝ 1983-84 թվականները ըստ պայմանական ժամանակագրության 5744 (կամ 744 թվականը՝ ընթացիկ հազարամյակի) թվականն է՝ աշխարհի ստեղծումից, այբբենական תשמ״ד («դուք կոչնչացվեք»)՝ փոխարինելով תמש"ד («սատանայի վերջը»):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ bruma.ru ЦИФРЫ И СИСТЕМЫ СЧИСЛЕНИЯ.
- ↑ Еврейские цифры