Մասնակից:Marieta 2006/Ավազարկղ/4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Marieta 2006/Ավազարկղ/4

Տանիձակի Ջունիտիրո (ճապ.՝ 谷崎 潤一郎, ), ճապոնացի գրող, դրամատուրգ[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանիձակին ծնվել է Տոկիոյի տպագրատան սեփականատիրոջ ունևոր կոմերսանտի ընտանիքում։ Իր «Մանկական տարիներ» գրքում (ճապ.՝ Yshshō Jidai, 1956), Տանձակին խոստովանել է, որ իր մանկության տարիներին պարել է: Սակայն ընտանիքի ֆինանսական վիճակը ժամանակի ընթացքում խիստ վատացել է, և նա ստիպված է եղել տեղափոխվել Տոկիոյի մեկ այլ շրջան և աշխատել է որպես ուսուցիչ: Տանիձակին ուսանել է Տոկիոյի համալսարանի գրականության ֆակուլտետում, սակայն ստիպված է եղել ուսումը թողնել 1911 թվականին, երբ ֆինանսական դժվարությունները նրան թույլ չեն տվել վճարել ուսման վարձը[3]:

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գրական քայլերը գրողը ձեռնարկել է 1909 թվականին։ Նրա առաջին աշխատանքը գրական ամսագրում հրապարակված մեկ գործողությամբ պիեսն էր։ Ստեղծագործական վաղ փուլում Տանիձակին գրականության մեջ նատուրալիզմի մոլի հակառակորդն էր: Նա եղել է մոդեռնիզմի, ավանգարդիզմի, ռոմանտիզմի և փիլիսոփայության հետևորդ. փորձ է արել իր ստեղծագործության մեջ միավորել ավանդական ճապոնական գրական ճաշակները արևմտյան եվրոպական անկումային գրականության գեղագիտական սկզբունքների հետ:

Նրա ստեղծագործությունները տարբերվում էին այն ժամանակվա ճապոնացի գրականագետների ստեղծած այլ ստեղծագործություններից՝ մասնավորոպես ճակատագրական կանաց («Երեխաներ» (1910), «Գաղտնիք» (1911) և «Սատանա» (1912) պատմվածքներում) և ժամանակակից աղջիկների կերպարներով («Հիմարի սերը» վեպում)[4]:

Ստեղծագործական ուշ ժամանակահատվածում (1923-ական թվականներին), որը բնութագրվում է արևմտյան ազդեցությունից շեղմամբ և ճապոնական հնություն և գեղագիտության աշխարհում ընկղմամբ։ 1965 թվականին գրողի մահից հետո «Տյուոկորոնսյա» հրատարակչությունը սահմանել է Տանձիակի Ջունիտիրոյի անվան մրցանակ։ Ռեժիսոր Յասուձո Մասումուրան Տանիձակիի ստեղծագործությունների հիման վրա ստեղծել է մի շարք կինոժապավեններ («Հիմարի սերը», «Դաջվածք» և այլն)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դաջվածք» և «Ցզիլին»(XX դարի 10-ական թվականների սկիզբ)
  • «Փոքրիկ պետություն» (1918)
  • «Հիմարի սերը» (1925)
  • «Սվաստիկա» (1928—1930)
  • « Ստվերի գովասանք» (1934)
  • «Լիանի Յոսինո» (1931)
  • «Կույրի պատմությունը» (1931)
  • «Ասիկարի» (1932),
  • «Սյունկինի պատմությունը» (1933)
  • «Վիպակ Գենզիի մասին» (20-րդ դարի 30-ական թթ.)
  • «Մանր ձյուն» (1943-1948)
  • «Սիգեմոտոի մայրը» (20-րդ դարի 50-ական թթ.)
  • «Բանալի» (1956)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mainichi Culture Prize (1947)
  • Ասահի Մրցանակ (1948)
  • Մշակույթի Շքանշան (1949)
  • Մշակույթի վաստակավոր գործիչ (1951)
  • Mainichi Art Prize (1962)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nomination Database
  2. Four Japanese were nominees for ’64 Nobel literature prize: documents - Japan Times
  3. See Lamarre
  4. Jansen, Marius B. (2000). The Making of Modern Japan, p. 643.