Jump to content

Մասնակից:Mariam Umrshatyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mariam Umrshatyan/Ավազարկղ2

Թաքեր Մաքսը (անգլ.՝ Tucker Max, ծնվել է 1975 սեպտեմբերի 27-ին) ամերիկացի գրող և հռետոր է[1]։ Նա իր կայքում՝ TuckerMax.com, որը միլիոնավոր այցելուներ է ունեցել 2000թվականից ի վեր, պատմել է հարբեցողության և հանդիպումների մասին պատմվածքների տեսքով[2][3][4]։

«Հուսով եմ, նրանք գարեջուր են մատուցում նաև դժոխքում» ստեղծագործությունը Նյու Յորք Թայմս օրաթերթի ամենաշատ վաճառվող օրինակներից էր, և մի քանի անգամ հայտնվել է այս օրաթերթի ամենաշատ վաճառվածների ցուցակում[5][6][7][8][9][10][11]։ Ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ, ներառյալ՝ 400000 օրինակ 2009 թվականին[12][13]։ Հետագայում նրա գրքի հիման վրա նկարահանվել է համանուն գեղարվեստական ֆիլմ, որն, ընդհանուր առմամբ, բացասական արձագանքներ է ստացել, իսկ որոշ քննադատներ այն համարել են տարվա մաենավատ ֆիլմերից մեկը[14][15][16][17]։ 2010 թվականին նա հրապարակեց «Խեղկատակները ավարտում են առաջինը» գիրքը, իսկ 2012 թվականին՝ «Զվարճանքը գալիս է» և «Ջրալի վայրկյաններ․ Թաքեր Մաքսի մնացորդները» գրքերը։ 2009 թվականին նա դարձավ Թայմ 100-ի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից մեկը, չնայած նա չհայտնվեց Նյու Յորք Թայմս օրաթերթի ամենաշատ վաճառվածների ցուցակում[18][19]։

Վաղ կյանքը և կրթությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաքեր Մաքսի հայրը՝ Դենիս Մաքսը, Հյուսիսային Ֆլորիդայում ռեստորաններից մեկի սեփականատերն է[20]։ Մաքսի խոսքով՝ իր ծնողները ծանոթացել են «Մանհեթթեն Բիչում Ջորջ Յունգի կոկա-կոլայի երեկույթներից մեկի ժամանակ»[21]։ Թաքերի տատիկը հրեա էր։ Թաքերը մեծացել է Կենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում, և1995 թվականին ավարտել է Բլերի ակադեմիան[22]։ Նա ավարտել է Չիկագոյի համալսարանը երեք տարում՝ 1998 թվականին ստանալով իրավագիտության, գրականության և հասարակագիտության բակալավրի աստիճան։ Նա սովորել է Դյուկի իրավաբանական դպրոցում ակադեմիական կրթաթոշակով՝ 2001 թվականին ստանալով դոկտորի աստիճան[23]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսը ապրում էր իր կնոջ՝ Վերոնիկայի և չորս երեխաների հետ Տեխասում՝ Օստինից ոչ հեռու[24]։

Մաքսը իր կարիերան սկսել է «Ուշագրավ հատկանիշների մասին» գրքի հրատարակմամբ(2001), որին հաջորդել է «Ռազմատենչություն և անբարոյականություն։Թաքեր Մաքսի պատմությունները» գիրքը (2003)։ 2002-2003 թվականներին նա եղել է «Տարդ բլոգ» կայքի հաշվետարը[25][26]։ 2006 թվականին նա սկսեց հեռուստատեսային նախագիծ մշակել Կոմեդի Սենթրալի համար, սակայն նածագիծը չեղարկվեց, ըստ տեղեկությունների, «Սոնի» լիամետրաժ ֆիլմի իրավունքները խախտելու պատճառով[27]։ Նրա առաջին Նյու Յորք Թամս օրաթերթի ամենաշատ վաճառվող օրնակներից՝ «Հուսով եմ, նրանք գարեջուր են մատուցում նաև դժոխքում» ստեղծագործությունը հրատարակվել է 2006 թվականին։

2006 թվականի սեպտեմբերին Սայմոն Սփոթլայթ հրատարակության Սայմոն և Չեսթեր ենթաբաժինը հայտարարեց, որ Մաքսը պայմանագիր է կնքել «Խեղկատակներն ավարտում են առաջինը» գրքի հրատարակման համար։ Սակայն հրատարակումը հետաձգվել է մինչև 2010 թվականի սեպտեմբերը։ Նշվում է, որ նա 300000 ԱՄՆ դոլար կանխավճար է ստացել «Խեղկատակերն ավարտում են առաջինը» գրքի համար և հրատարակել է «Հուսով եմ, նրանք գարեջուր են մատուցում նաև դժոխքում» գրքի վերամշակված և ընդլայնված տարբերակը 2009 թվականի հունվարին[28][29][30][31]։

2008 թվականին Հոլիվուդ Ռիփորթերը նշեց, որ Մաքսը համանուն ֆիլմ է նկարահանում իր՝ «Հուսով եմ, նրանք գարեջուր են մատուցում նաև դժոխքում» ստեղծագործության հիման վրա[32]։ Նա մանրամասն ներկայացրել է ֆիլմի ստեղծման ընթացքը ֆիլմի կայքում տեղադրված բլոգում[33]։ Դերասան Մեթ Զուկրին («Լավ կինը») ֆիլմում մարմնավորել է Մաքսին[34]։ Ֆիլմը բարձր գնահատականի արժանացավ քննադատների կողմից և տոմսերի վաճառքից ստացված գումարը կազմեց 1․4 միլիոն ԱՄՆ դոլլար[35]։ Մաքսը ֆիլմի ցածր պահանջարկը բացատրեց շուկայավարման (մարքեթինգային) թերություններով[36]։

2012 թվականի հունվարին Մաքսը հաստատեց, որ ինքը հոգեթերապիայի կուրս է անցել և ըստ այդմ նա իր գրքերում նկարագրում է այս ապրելակերպը[37]։ 2012 թվականի փետրվարին նրա «Զվարճանքը գալիս է» գրքի գովազդը հանգեցրեց նրան, որ Թվիթերի նրա հաշիվը արգելափակվեց «էթիկայի կանոնների խախտման» համար[38]։

2014 թվականի ամռանից Մաքսը սկսեց համագործակցել Նյու Մեքսիկոյի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ջեֆրի Միլլերի հետ։ Թաքերը Միլլերի հետ միասին ստեղծեցին փոդքասթ, որը կոչվում էր «Մաթինգ Գրաունդ»[39]։ 2015 թվականի սեպտեմբերին Մաքսը և դոկտոր Միլլերը հրատարակեցին «Դարձիր այն տղամարդը, որը ցանկանում են կանայք» խորհուրդների գրքույկը։

2014 թվականի նոյեմբերին Մաքսը հրատարակեց մի գրքուկ, որի մեջ գրված էր Մելիսա Գոնսալեսի (Լիոնեսք Գրուփի գործադիր տնօրեն) հետ նրա ունեցած աշխատանքային փորձի մասին։ Սքրայբ Մեդիան, որը հիմնադրվել է ստարտափի հիմնադիր Զաք Օբրոնտի հետ համատեղ, գրում և հրատարակում է գրքեր այն ձեռնարկատերերի համար, ովքեր ուզում են ունենալ սեփական գիրք, բայց չունեն ժամանակ, կարողություն կամ համբերություն այն իրագործելու համար[40][41][42][43][44]։

2017 թվականին Մաքսը գրել է «Վերջին սև միաեղջյուրը» հուշագրությունը, որը նվիրված էր Թիֆանի Հադիշի հիշատակին, որը հրատարակվել է 2017 թվականի դեկտեմբերին[24][45]։

Մաքսը Ջորջ Ուզունյանի (առավել հայտնի Մադոքս կեղծանունով) հետ համարվում էր 21-րդ դարի ֆրատիր գրական ժանրի հիմնադիրը[46]։ «Եղբայրությունը» և «սատիրան» համատեղող տերմինը ստեղծել է Նյու Յորք Թայմսի լրագրող Ուորեն Ջոնը 2006 թվականին «Ահա իմ գիրքը» հոդվածում[47]։ Ժանրը բնութագրվում է այնպիսի թեմաներով, որոնք համարժեք են չիկլիտ ժանրի արական համարժեքը[47][48]։ Ե՛վ Մաքսին, և՛ Մադոքսին դուր չեկավ այս որակավորումը։ Իր կայքում տեղադրված գրառման մեջ Մաքսը հայտարարեց, որ այլևս ֆրատիր ժանրով չի ստեղծագործելու՝ բացատրելով․

Վերջին մի քանի տարիների ընթացքում, ես հասկացա, որ այլևս չեմ անում այն բոլոր զվարճալի չարաճճիությունները, որոնք անում էի 25 տարեկանում, և գրում եմ այն մասին, թե ինչպիսին էր իմ կյանքը նախկինում։ Ես այլևս այն մարդը չեմ և չեմ ապրում այն կյանքով․ այնպես որ ինձ համար էլ իմաստ չունի շարունակել գրել այս կերպ։

Նույն գլխում Մաքսը նշել է, որ ներկայումս աշխատում է «Խորհուրդների գրքի» վրա (Նիլս Փարքերի հետ, «Հուսով եմ, նրանք գարեջուր են մատուցում նաև դժոխքում» սցենարի համահեղինակ), ինչպես նաև այ նախագծերի վրա։

Քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Մաքսը իր կայքում տեղադրեց Կեյթ Ջոնսոնի հետ իր հարաբերությունների մասին (ով ճանաչվեց Միսս Վերմոնտ 1999 թվականին)[49]։ Ջոնսոնը բողոք է ներկայացրել՝ պնդելով, ի թիվս այլ բաների, իր անձնական կյանքի սահմանները խախտելու մասին[49]։ Ի պատասխան բողոքի, Ֆլորիդայի վճռաբեկ դատարանը մի հրաման արձակեց, ըստ որի արգելվեց Մաքսին գրել Ջոնսոնի մասին․ չօգտագործել Ջոնսոնի անունը կամ ազգանունը։ Արգեվեց «Միսս Վերմոնտ» արտահայտությունը իր կայքում։ Որոշ իրավաբաններ այս որոշումն անվանեցին «տարօրինակ» և «խոսքի ազատությունը բացարձակ ճնշող»[49]։ ՔԱՊԱԽ-ն միջամտեց՝ ներկայացնելով «Դատարանի բարեկամ» կոչվող հայտադիմումը, հայտարարելով, որ Ջոնսոնն էլ իր հերթին խախտել է Մաքսի քաղաքացիական իրավունքները․ ի վերջո այս գործողություններ հանգեցրին նրան, որ Ջոնսոնը կամավոր հետ վերցրեց իր հայտը, իսկ Մաքսի պատմությունը վերականգնվեց կայքում[50]։ Հետագայում այս պատմութունը ավելի ընդլայնված ձևով տեղ գտավ «Զվարճանքը շարունակվում է» ամսագրում։

2006 թվականի հունվարին Մաքսը իր վեբ-ֆորումում տեղադրեց մի հաղորդագրություն, որում նա ներկայացնում էր Ֆիլադելֆիայի քննադատ Անտոն Դիմեոյին, ով ամանորի նախօրեին երեկույթ էր կազմակերպել, որն ավարտվեց պատահարով։ Երեկույթին եկած երիտասարդների թիվը զգալիորեն գերազանցել է սպասելիքները, ինչի արդյունքում սննունդն ու ալկոհոլը վերջացան մինչ կեսգիշեր։ Խնջույքի ավելի քան 700 այցելուներ դարձան անկառավարելի, գողացան արվեստի երկու գործ, իսկ ամբոխը ցրելու համար նույնիսկ ոստիկանություն կանչվեց[51][52]։ Դիմեոն դատի տվեց Մաքսին «Կանանց նկատմամբ բռնության մասին» օրենքի համաձայն՝ նշելով, որ Մաքսի վեբ-ֆորումում որոշ մեկնաբանություններ զրպարտչական են ևԴ ներկայացնում են հանցավոր վարք[53][54]։ Հետագայում հայցը մերժվեց «Հաղորդակցության կանոնների մասին» օրենքի համաձայն, և ԱՄՆ դատավոր Ստյուարտ Դալզելը նշեց, որ չնայած Մաքսը կարող է լինել գռեհիկ, օրենքը պետք է պաշտպանի խոսքի ազատության իրավունքը TuckerMax.com-ում[55][56][57]։

2009 թվականի մայիսին Մաքսը ելույթ ունեցավ Օհայոյի պետական համալսարանում[58]։ 2009 թվականի օգոստոսին Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի Կանանց կենտրոնը բողոքի ակցիա կազմակերպեց «Հուսով եմ, նրանք գարեջուր են մատուցում նաև դժոխքում» ծորագրով[59][60][61][62]։

2005 թվականից սկսած երեք տարվա ընթացքում Մաքսին հետապնդել է Ջասթին Մասլեր անունով մի մարդ, ով շարունակաբար ուղարկում էր նրան «անանուն նամակներ»։ Այս ամենը բացահայտվեց միայն այն բանից հետո, երբ Մասլերը 2010 թվականին մեղադրվեց Իվանկա Թրամփին հետապնդելու համար[63][64][65][66][67]։

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ուշագրավ հատկանիշների մասին» (2001)
  • «Ռազմատենչություն և անբարոյականություն։ Թաքեր Մաքսի պատմությունները» (2003)
  • «Հուսով եմ, նրանք գարեջուր են մատուցում նաև դժոխքում» (2006) 0-8065-3106-1
  • «Խեղկատակներն ավարտում են առաջինը» (2010) 1-4169-3874-5
  • «Զվարճանքը գալիս է» (2012) 1-4516-6903-8
  • «Ջրալի վայրկյաններ։ Թաքեր Մաքսի մնացորդները» (2012)
  • «Տղամարդը։ Դարձիր այն տղամարդը, որը ցանկանում են կանայք» (2015)
  • «Վերջին սև միաեղջյուրը» (2017) 978-1-501-18182-5 Նվիրված է Թիֆանի Հադիշի հիշատակին
Տարի Ֆիլմ
2009 «Հուսով եմ, նրանք գարեջուր են մատուցում նաև դժոխքում»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Tucker Max date of birth». Վերցված է May 18, 2018-ին.
  2. Darko to Serve Max's Beer Variety. "Richard, Ted and I all appreciated Tucker's gonzo style of writing in his book", Tatiana Siegel, June 10, 2008.
  3. "Three in the Can for Beer in Hell", The Hollywood Reporter, July 8, 2008.
  4. «Profile in Variety».
  5. New York Times Bestseller List Paperback Nonfiction, February 5, 2006
  6. New York Times Bestseller List Paperback Nonfiction 5/7/07
  7. NYT Bestseller List Paperback Nonfiction, April 13, 2008.
  8. New York Times Bestseller List Paperback Nonfiction, January 2, 2009.
  9. New York Times Bestseller List Paperback Nonfiction 1/1/10
  10. New York Times Bestseller List Paperback Nonfiction 11/08/09
  11. New York Times Bestseller List Paperback Nonfiction, April 10, 2011.
  12. Lee, Chris (September 20, 2009). «Tucker Max in a 'Hell' of his own making». Los Angeles Times. Վերցված է March 4, 2010-ին.
  13. «Facts & Figures 2009 Revised». Publishers Weekly. April 5, 2010.
  14. «I Hope They Serve Beer in Hell». Rotten Tomatoes. Վերցված է 2009-09-27-ին.
  15. «The ten worst movie moments in 2009». Արխիվացված է օրիգինալից September 7, 2011-ին. Վերցված է May 18, 2018-ին.
  16. «The worst movies of 2009? A little help, please». Արխիվացված է օրիգինալից October 20, 2012-ին. Վերցված է May 18, 2018-ին.
  17. «12 Awful Movies of the Last Decade». Chicago Tribune.
  18. «The 2009 TIME 100 Finalists». March 19, 2009. Արխիվացված է օրիգինալից March 22, 2009-ին. Վերցված է May 18, 2018-ին – via www.time.com.
  19. "The Los Angeles Times Tucker Max in a 'Hell' of his own making", Los Angeles Times, September 20, 2009.
  20. Staff. «Dennis Max». Max's Grille website. Արխիվացված է օրիգինալից January 18, 2008-ին. Վերցված է 2008-01-15-ին.
  21. «Tucker Max Grows Up: How To Redefine Your Story & Find Happiness | Rich Roll». www.richroll.com. June 28, 2015. Վերցված է 2016-03-12-ին.
  22. «Sloppy Seconds: The Tucker Max Leftovers - Tucker Max - Wattpad». w.tt. Վերցված է 2016-03-12-ին.
  23. «Biography and Press Kit». TuckerMax.com. Վերցված է 2010-01-03-ին.
  24. 24,0 24,1 Bennett, Laura (May 17, 2018). «How Tucker Max Went From Chronicling His Drunken Sexual Conquests to Ghostwriting Tiffany Haddish's Memoir». Slate. Վերցված է May 18, 2018-ին.
  25. Toner, Mark (September 24, 2015). «This Time, It's Personal - Education Week Teacher». Education Week. Արխիվացված օրիգինալից September 24, 2015. Վերցված է May 18, 2018-ին.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  26. «TardBlog Mirror». Արխիվացված է օրիգինալից March 8, 2018-ին. Վերցված է May 18, 2018-ին.
  27. Goldstein, Gregg "'Beer in Hell flowing to Big Screen", Reuters, April 17, 2008.
  28. "Gilmore Girls" veteran tastes 'Beer in Hell', Yahoo News.
  29. Vance, Ashlee (March 11, 2007). «Tucker the f**ker claims blogger book deals are 'easy'». The Register. Վերցված է 2008-01-14-ին.
  30. Max, Tucker (January 2, 2008). «Vote on the new cover for IHTSBIH». The Rudius Media Messageboard. Արխիվացված է օրիգինալից January 6, 2008-ին. Վերցված է 2008-01-14-ին.
  31. Max, Tucker (January 1, 2009). I Hope They Serve Beer in Hell (Paperback). Citadel. ISBN 978-0-8065-3106-9.
  32. IMDB: I Hope They Serve Beer in Hell
  33. I Hope They Serve Beer In Hell – The Movie(չաշխատող հղում) blogsite.
  34. Jesse Bradford, Matt Czuchry, and Geoff Stults in "Hell", ArtistDirect.com, July 10, 2008.
  35. «I Hope They Serve Beer in Hell». Box Office Mojo.
  36. «"From cave to cage: Mixed martial arts in ancestral health" by Tucker Max». Vimeo. Վերցված է May 18, 2018-ին.
  37. Ellsberg, Michael (January 18, 2012). «Tucker Max Gives Up the Game: What Happens When a Bestselling Player Stops Playing?». Forbes. Վերցված է March 3, 2012-ին.
  38. Thier, David (February 7, 2012). «Tucker Max's Rejected Twitter Campaign and Stab at Celebrity Endorsement». Forbes. Վերցված է March 3, 2012-ին.
  39. «The Online Guide to Sex & Dating For Men». Վերցված է Jan 13, 2015-ին.
  40. Max, Tucker (November, 2014). My Start-up Made 200k In Its First Two Months...And I'm Embarrassed. linkedin.com
  41. «Our Origin Story».
  42. Allan, Scott (April 15, 2020). «Scribe Media: Detailed Review of Scribe Book in a Box». SelfPublishing.com : The #1 Resource For Self-Publishing a Book.
  43. Pettijohn, Nathan. «If You Want to Write A Great Book, Hire A Great Scribe». Forbes.
  44. «Why firing himself as CEO was the best thing Tucker Max ever did for his start-up». CNBC. August 15, 2017.
  45. Cowles, Gregory (2017-12-15). «Tiffany Haddish on Bar Mitzvahs, Pimping and Other Rites of Passage». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018-01-25-ին.
  46. «I Hope They Serve Beer in Hell's Tucker Max Talks With Philly2Philly.com». Philly2Philly. Արխիվացված է օրիգինալից November 2, 2013-ին. Վերցված է 2010-06-30-ին.
  47. 47,0 47,1 St. John, Warren (April 16, 2006). «Dude, Here's My Book». New York Times. Վերցված է 2010-04-24-ին.
  48. Harkin, James. «The return of the real man». Financial Times (September 15, 2006). Վերցված է 2010-06-20-ին.
  49. 49,0 49,1 49,2 «New York Times – Internet Battle Raises Questions About Privacy and the First Amendment».
  50. «TuckerMax.com: ACLU amicus curiae» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) November 27, 2007-ին. Վերցված է May 18, 2018-ին.
  51. "What fun: A judge's ruling on libel suit" The Philadelphia Inquirer. May 31, 2006; accessed via Lexis Nexis, February 19, 2009.
  52. "Sometimes failure is funny: DiMeo's NYE party"(չաշխատող հղում) , Rudius Media Message Board. January 3, 2006.
  53. "Online rudeness to the max, but is it libelous?" The Philadelphia Inquirer. March 18, 2006; accessed via Lexis Nexis, February 19, 2009.
  54. Duffy, Shannon. Judge: Bloggers Entitled to Immunity Under Communications Act Law.com. June 2, 2006.
  55. Dimeo v. Max, 433 F. Supp. 2d 523 (E.D.Pa.2006)
  56. "Courts are asked to crack down on bloggers, websites" USA Today. October 3, 2006; accessed via Lexis Nexis, February 19, 2009․
  57. "What fun: A judge's ruling on libel suit" The Philadelphia Inquirer. May 31, 2006; accessed via Lexis Nexis, February 19, 2009.
  58. Itzkoff, Dave (September 4, 2009). «Rude, Crude and Coming to a Theater Near You». New York Times. Վերցված է 2009-09-23-ին.
  59. «Student Protesters Stage Rally Opposing Tucker Max Film Screening». Fox News.com. August 27, 2009. Վերցված է 2010-03-17-ին.
  60. «LA Not Particularly Welcoming to Tucker Max». Curbed LA. September 24, 2009. Վերցված է March 4, 2010-ին.
  61. «Little Italy to Tucker Max: Va Fan Culo!». Gothamist. Արխիվացված է օրիգինալից March 15, 2010-ին. Վերցված է March 4, 2010-ին.
  62. «The 10 Biggest Lies Told By American Apparel's Top PR Man». Business Insider. Վերցված է May 18, 2018-ին.
  63. Balagna, Jay; Schapiro, Rich (April 3, 2010). «Alleged Ivanka Trump stalker Justin Massler also targeted 'I Hope They Serve Beer in Hell' author». NYDailyNews.com. Վերցված է July 16, 2017-ին.
  64. Raymond, Adam K. (April 3, 2010). «Ivanka Trump's Stalker Wanted Tucker Max to Join His 'Group of Real-Life Superheroes'». NYMag.com. Վերցված է December 15, 2011-ին.
  65. The Daily Beast coverage of purported Tucker Max offer to Planned Parenthood, April 3, 2012.
  66. TuckerMax.me Trying to Donate to Planned Parenthood is Exhausting, April 4, 2012.
  67. Planned Parenthood Turns Down $500,000 From Tucker Max, April 3, 2012.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]