Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 34
Բեքի Ջի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Becky G |
Ի ծնե անուն | Ռեբեկա Մարի Գոմես |
Ծնվել է | Ինգլվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մասնագիտություն | երգչուհի, երգահան, պարուհի |
Բեքի Ջի ( Ռեբեկա Մարի Գոմես, անգլ.՝ Rebbeca Marie Gomez; ծնվել է 1997 թվականի մարտի 2-ին}} Ինգլվուդում, Կալիֆոռնիա), ամերիկացի երգչուհի, ռեփ երգիչ, երգահան և պարուհի: Նա հայտնի է դարձել 2012 թվականին YouTube-ում հայտնի երգերի ռեմիքսներ ավելացնելով: Այդ թվականին նա համագործակցել է Kemosabe Records ձայնագրման գործակալության հետ, որի սեփականատերը Dr. Luke-ն է: 2013 թվականի հուլիսի 16-ին նա թողարկել է իր առաջին «Play It Again» մինի ալբոմը: Ինչպես նաև Բեքին գրել է երգիչների համար երգերի տեքստեր, որոնց մեջ են մտնում՝ «Oath» Շեր Լլոյդ և «Wish U Were Here» Cody Simpson: Նա մասնակցել է այդ 2 երգերի ձայնագրմանը: Իր և երգիչ Օսթին Մահոունի սիրավեպի մասին շատ լուրեր են տարածվել: Միայն մայիսի 1-ին Օսթինը հաստատեց իրենց հարաբերությունները MTV ալիքին, ասելով, որ նա երբեք լուրջ հարաբերությունների մեջ չի եղել: Հուլիսի 31-ին հայտնի է դարձել, որ միսս Գոմեսն նկարահանվելու է «Կայսրություն» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանում: Իսկ փետրվարի 7-ին նա ձ ամսով տեղափոխվել է Վանկուվեր «Հզոր Ռենջերների» նկարահանումներին: Նրան հասել է դեղին ռենջերի դերը:
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեբեկան ծնվել և մեծացել է Ինգլվուդում, բայց իր վաղ մանկությունն անց է կացրել Մորենո-Վալլիում: Ֆինանսական խնդիրները նրա ծնողներին ստիպեցին վաճառել նրանց տունը և տեղափոխվել Ինգլվուդում գտնվող նրա պապիկի ավտոտնակը: Այդ ժամանակ Գոմեսը 9 տարեկան էր[1]: Գոմեսը ցանկացավ օգնել իր ընտանիքին և սկսեց աշխատել (այդ թվում նաև գովազդի բիզնես): Ինչպես նաև ներկայացել է դեռահասների 2 խմբերում՝ G.L.A.M. և B.C.G[2]: Քրիստինա Ագիլերայի և Ջենիֆեր Լոպեսի երգերի շնորհիվ՝ Բեքին իր մոտ բացեց երաժշտական տաղանդ:
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Բեքին հայտնի փոփ և հիփ հոփ երգերի ռեմիքսներ ավելացրեց YouTube-ում[3]: Նրա Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի ռեփերի նրա քավեր տարբերակները, որոնք ավելացվել էին 2011 թվականի սեպտեմբերի 15-ին, պրոդյուսեր Dr. Luke-ի մոտ մեծ ուշադրություն գրավեցին և պրոդյուսերն առաջարկեց Kemosabe Records-ի հետ համագործակցություն:
2012 թվականի հուլիսի 12-ին երգիչ Կոդի Սիմպսոնը թողարկեց «Wish U Were Here» սինգլը, որտեղ Բեքին երգեց և դարձավ երգի հեղինակներից մեկը: Ավելի ուշ նա իր «Turn the Music Up» երգը ավելացրեց YouTube-ում: 2012 թվականի հոկտեմբերի 2-ին բրիտանացի երգչուհի Շեր Լլոյդը թողարկում է «Oath» սինգլը, որտեղ նույնպես երգեց Գոմեսը: «Oath»-ի ավելի քան 140,000 օրինակներ վաճառվեցին ԱՄՆ-ում և բարձրացավ Billboard Hot 100-ի 73-րդ տողը: Բեքին Will.i.am-ի հետ թողարկեց «Problem» երգը, որը միացավ «Տրանսիլվանիա հյուրանոց» մուլֆիլմի սաունդթրեքերի շարքին[4]: Սեպտեմբերի 13-ից նա թողարկեց այդ երգի տեսահոլովակը: Բեքին սկսեց աշխատել Ջենիֆեր Լոպեսի «Jenny From the Block» երգի ռեմիկսի վրա, այն անվանելով «Becky from the Block»: Իսկ տեսահոլովակը թողարկել է 2013 թվականի ապրիլի 8-ին[5]:
2013 թվականի մայիսի 6-ին Բեքին թողարկեց «Play It Again» երգի տեսահոլովակը, որը դարձավ իր առաջին մինի ալբոմ «Play It Again»-ի աջակցությամբ, ոթղարկված 2013 թվականի հուլիսի 16-ին: Այդ մինի ալբոմն իր մեջ ներառում է նաև 4 երգեր՝ «Can’t Get Enough», որը ձայնագրվել էր Պիտբուլի հետ միասին, «Built for This», «Zoomin' Zoomin'» և «Lovin What You Do.» [6]: 2014 թվականի փետրվարին Բեքին Ժասմին Մարի Վիլեգասի հետ հայտնվեց «Latina» ամսագրի շապիկին: Բեքին ներկայացել է Քեթի Փերրիի «Prismatic World Tour», Դեմի Լովատոյի «DEMI World Tour» և Ջեյսոն Դերուլեյի «Talk Dirty Tour» շրջանառություններին:
2014 թվականի ապրիլի 223-ին նա թողարկեց իր առաջին «Shower» սինգլը, որը դարձավ նրա Billboard Hot 100-ի մեջ մտնող առաջին հիթը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.latimes.com/entertainment/la-et-c1-beckyg-20130819,0,5615343.story
- ↑ https://www.youtube.com/user/BeckyGOnline/videos
- ↑ https://www.youtube.com/user/BeckyGOfficial
- ↑ http://www.mtv.com/news/music/
- ↑ http://articles.latimes.com/2013/apr/24/entertainment/la-et-ms-becky-gs-hot-becky-from-the-block-a-joyous-ode-to-inglewood-20130424
- ↑ http://www.rap-up.com/2013/05/06/video-becky-g-play-it-again/