Մասնակից:M.D. Mariam/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամբլիոպիա կամ ծույլ աչք (անգլ.՝ Amblyopia), ախտաբանական վիճակ է, որի ժամանակ աչքը և ուղեղը լավ չեն համագործակցում միմիանց հետ[1]։ Արդյունքում այն բերում է տեսողության նվազման այն աչքում, որը սովորաբար նորմալ է թվում[1]։ Սա տեսողության իջեցման ամենահաճախակի պատճառն է մեկ աչքում` երեխաների և երիտասարդների շրջանում[1]։


Ամբլիոպիայի պատճառ կարող է լինել ցանկացած պայման, որը վաղ մանկությունում խանգարում է տեսողության ֆոկուսավորմանը[1][2]։ Այն կարող է լինել տեսողության վատ շտկման, աստիգմատիզմի դեպքում, երբ ֆոկուսացումը դժվարածաց է, մեկ աչքն ավելի կարճատես է կամ հեռատես քան մյուսը և ոսպնյակի պղտորման(կատարակտ) առկայության դեպքում։ ՀԻմնակակն պատճառի բուժման դեպքում տեսողությունը անմիջապես չի վերականգնվում, քանի որ առաջացման մեխանիզմում ներգրավված է նաև ուղեղը։ Ամբլիոպիան կարող է դժվար հայտնաբերվել, այդ պատճառով խորհուրդ է տրվում տեսողության ստուգում չորսից հինգ տարեկան երեխաների շրջանում[2][3]։ Վաղ ախտորոշումը բարելավվում է բուժման արդյունքները[4]։ Որոշ երեխաների մոտ ակնոցների կրումը կարող են լինել միակ բուժումը[4][5]։ Եթե սա բավարար չէ, բուժուման եղանակն է՝ ստիպել երեխային օգտագործել թույլ աչքը[1]։ Սա արվում է, օգտագործելով վիրակապ (ակնակապ) կամ կաթեցնել ատրոպին ուժեղ աչքին։ Առանց բուժման, ամբլիոպիան սովորաբար պահպանվում է չափահաս տարիքում[1]։ Չափահասների մոտ բուժման արդյունավետության մասին ապացույցները քիչ են[1]։

Ամբլիոպիան սկսվում է հինգ տարեկանում[4]։ Չափահասների մոտ այս խանգարումը հանդիպում է պոպուլյացիայում 1-5% դեպքերում[6]։ Չնայած բուժումը բարելավվում է տեսողությունը, այն սովորաբար չի վերականգնում ախտահարված աչքը[4]։

Ամբլիոպիան առաջին անգամ նկարագրվել է 1600-ական թվականներին[7]։ Բարդությունները թույլ չեն տալիս մարդկանց աշխատելու օդաչուներ կամ ոստիկաններ[4]: Ամբլիոպիա բառը եկել է հունարեն՝ ἀμβλύς "amblys" բառից,որը նշանակում է "կույր" և ὤψ ōps, որը նշանակում է "տեսողություն"[8]։

Ախտանշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մարդիկ, ովքեր ունեն ամբլիոպիա, հատկապես նրանք, ովքեր ունեն միայն թույլ ձևը, տեղյակ չեն, որ ունեն տվյալ խնդիրը, քանի դեռ չեն հետազոտվել ավելի ուշ տարիքում, քանի որ ուժեղ աչքի տեսողությունը նորմալ է։ Մարդիկ սովորաբար ունեն թույլ բինօկուլյար տեսողություն, այնուամենայնիվ, այն պահանջում է երկու աչք։ Ամբլիոպիայով հիվանդները հետագայում վնասված աչքում կարող են ունենալ թույլ պատկերային ճանաչում, թույլ տեսողության սրություն և ցածր կոնտրաստային տեսողության զգայունություն և շարժման ընկալում[9]։

Ամբլիոպիան բնութագրվում է մի քանի ֆունկցիոնալ խանգարումներով տարածական տեսողության մեջ, ներառյալ տեսողության սրության իջեցում, կոնտրաստային զգայունության ֆունկցիայի և դետալային սրություն, ինչպես նաև տարածական աղավաղում, ոչ նորմալ տարածական փոխազդեցություններ և ուրվագծի խեղաթյուրված ընկալում։ Բացի այդ, ամբլիոպիայով անձիք տառապում են բինօկուլյար խանգարումներով ինչպիսին են ստերեսրություն (անգլ.՝ stereoscopic acuity) և ոչ նորմալ բինօկուլյար ընկալում[10]։ Նաև առկա է խտացման ֆենոմեն։ Այս խսնգարումները սովորաբար բնորոշ են ամբլիոպիկ աչքին։ Սակայն «ավելի լավ» աչքի հարկլինիկական խանգարումներ ևս հայտնաբերված են[11]։

Մարդիկ, ովքեր ունեն ամբլիոպիա, ունեն նաև խնդիրներ բինօկուլյար տեսողության հետ կապված, ինպիսին է սահմանափակ ստերեոսկոպիկ խորության ընկալում և սովորաբար դժվարություններ տեսնելու եռաչափ նկարները թաքնված ստերիոսկոպիկ էկրանին ինչպիսին է ավտոստերեոգրամը [12]։ Այնուամենայնիվ Խորության ընկալման մոնօկուլյար նշաններից՝ չափը, հեռանկարը, պարալաքսը մնում են նորմալ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբլիոպիան ունի երեք հիմնական պատճառ․

Շլությունով պայմանավորված ամբլիոպիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլություն, երբեմն սխալմամբ կոչվում է ծույլ աչք, վիճակ է, որի ժամանակ աչքերը ունեն շեղվածություն [13]։ Շլությունը սովորաբար առաջանում է նորմալ տեսողություն ունեցող (կամ "ընկեր") աչքում (աչքը, որը նախընտրում է օգտագործել անձը), բայց կարող է բերել ոչ նորմալ տեսողության շեղված կամ ստրաբիզմիկ աչքում, որը հետևանք է ուղեղում երկու աչքերից եկած պատկերների ընկալման տարբերության[14]։

Հասուն տարիքում առաջացած շլությունը սովորաբար բերում է երկտեսության, քանի որ երկու աչքերը չեն ֆիքսում նույն առարկան։ Երեխաների ուղեղը, այնուամենայնիվ, ավելի նեյրոպլաստիկ է, այսպիսով կարող է ավելի հեշտորեն հարմարվել, ճնշելով աչքերից մեկից եկած պատկերը, վերացնելով երկտեսությունը։ Ուղեղի այս ճկունությունը, այնուամենայնիվ խոչընդոտում են ուղեղի նորմալ զարգացումը, արդյունքում առաջանում է ամբլիոպիա։ Վերջին հետազոտությունները նշում են մանկական շլության հիմքում տեսողական կենտրոնի ընգրկումը[15]։

Շլության ամբլիոպիայով անձինք հակված են աչքի շարժման դեֆիցիտի կարդալու ժամանակ, նույնիսկ երբ օգտագործում են ոչ ամբլիոպիկ աչքը։ Մասնավորապես, նրանք հակված են ավելի շատ շարժումներ անգլ.՝ saccade մեկ ուղղությամբ, քան մարդիկ նորմալ ստերեոտեսողությամբ, և պետք է նվազեցնեն ընթերցանությունը, հատկապես երբ կարդում են մանր տառերով տեքստերը[16][17]։

Շլության ամբլիոպիան բուժվում է ակնոցներով տեսողական պատկերը դարձնելով հստակ կամ խթանելով ամբլիոպիկ աչքի օգտագործումը՝ դոմինանտ աչքը փակելով ակնակապով, կամ ատրոպինի կիրառմամբ։ Պատժումը սովորաբար ներառում է ատրոպինի կաթիլների կիրառում, ժամանակավորապես պարալիզացնելով ակկոմոդացիան ռեֆլեքսը, բերելով լավ աչքի տեսողության մշշուշման։ Այն նաև լայնացնում է բիբը։ Ակնային ուղղումը կարող է կատարվել վիրահատական և ոչ վիրահատական եղանակով, կախված շլության տեսակից և ծանրության աստիճանից[18]։

Ռեֆրակտիվ կամ անիզոմետրոպիկ ամբլիոպիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեֆրակտիվ ամբլիոպիան կարող է առաջանալ անիզոմետոպիայից (երկու աչքերի միջև անհամապատասխան ռեֆրակցիա)[19][20]։ Անիզոմետրոպիան առկա է, եթե երկու աչքերի միջև ռեֆրակցիայի ուժի տարբերություն կա։ Աչքը, որն ավելի հսատակ պատկեր է ուղարկում աչքին, դառնում է դոմինանտ։ Մյուս աչքում պատկերը մշուշոտ է, որը տեսողական համակարգի մի կեսում բերում է ոչ նորմալ զարգացման։ Ռեֆրակտիվ ամբլիոպիան սովորաբար ավելի քիչ ծանր է, քան շլության ամբլիոպիան:

Հաշվի առնելով, որ անիզոմետրոպիայի ակնոցային շտկումը սովորաբար բերում է երկտեսության, խորհուրդ է տրվում կիրառել կոնտակտային լինզաներ։ Ինչպես նաև տեսողության լազերային շտկումը բուժական միջոց է, հիմնականում եթե սովորական մոտեցումները ձախողվել են անիզեիկոնիայի առկայության կամ համապատասխանության բացակայության կամ էլ երկուսի առկայության դեպքում[21]։

Հաճախ, ամբլիոպիան համակցված է անիզոմետրոպիայի և շլության հետ։ Որոշ դեպքերում երկու աչքերի միջև տեսողությունը կարող է տարբերվել այնքան, որ մեկ աչքն ունենա երկու անգամ բարձր տեսողություն, երբ մյուսը ամբողջովին կույր է։


Կորուստային անգլ.՝ Deprivation և օկլյուզիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորուստային ամբլիոպիա (ամբլիոպիա նախաանօպսիա, անգլ.՝ ex anopsia) առաջանում է, երբ աչքի օպտիկական միջավայրերը դառնում են անթափանցելի, օրինակ՝ բնածին կատարակտի կամ եղջերաթաղանթի պղտորման դեպքում[22]։ Այս պղտորումները արգելակում են լուսային ճառագայթի ադեկվատ թափանցումը և խանգարում են զարգացումը։ Եթե ժամանակին չբուժվի, ապա ամբլիոպիան կարող է պահպանվել, երբ անթափանցելիությունը բացվում է։ Երբեմն, կոպերի անկման (պտոզի) կամ այլ խնդրի դեպքում վերին կոպը ֆիզիոլոգիորեն փակում է երեխայի տեսողությունը, ինչը կարող է արագորեն բերել ամբլիոպիայի։ Օկլյուզիան ամբլիոպիան կարող է լինել հեմանգիոմայի բարդություն, որը ծածկել է աչքի մի մասը կամ աչքը անբողջությամբ։ Կորուստային և օկլյուզիոն ամբլիոպիայի այլ հնարավոր պատճառներն են՝ խոչընդոտներ ապակենման մարմնում և աֆակիան՝ ոսպնյանկի բացակայությունը[23]։ Կորուստային ամբլիոպիան կազմում է քիչ քան 3%, ամբլիոպիայով տառապող բոլոր անձանց մոտ[23]։

Պաթոֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբլիոպիան զարգացման խնդիր է ուղեղում և ոչ ներքին, օրգանական նյարդաբանական խնդիր ակնագնդում (թեև օրգանական խնդիրները կարող են բերել ամբլիոպիայի, ինչը կարող է շարունակել գոյություն ունենալ անգամ եթե օրգանական խնդիրը լուծվում է բժշկական միջամտությամբ)[24]։ Գլխուղի բաժինը, որը ստանում է պատկերներ վնասված աչքից չի խթանվում ճիշտ ճանապարհով և չի զարգանում մինչև տեսողանան լիարժեք պոտենցիալ։ Սա հաստատվել է ուղեղի անմիջական ուսումնասիրությամբ։ Դեյվիդ Հ․ Հուբելը և Թորսթեն Վիզելը և 1981 թ․-ին ստացելեն Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ իրենց կատարած աշխատանքի համար, որտեղ ցույց է տրված ակնային դոմինանտ սյունյակների(նեյրոնների խմբեր են տեսողական կենտրոնում, որոնք հիմնականում պատասխանատու են աջ կամ ձախ աչքի համար) վնասման աստիճանը, իրականացված կատուների վրա բավականին ընկճելով տեսողությունը, այսպես կոչված "ճգնաժամային շրջանում" անգլ.՝ critical period։ Ամենամեծ ճգնաժամային շրջանը մարդկանց շրջանում ծննդյան օրվանից մինչև 2 տարեկանն է[25]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբլիոպիան ախտորոշվում է բացահայտելով ցածր տեսողություն մեկ կամ երկու աչքում, աչքի կառուցվածքային խանգարումներից զատ և բացառելով այլ տեսողական խանգարումները, որոնք կարող են բերել ցածր տեսողության սրություն։ Այն կարող է սահմանվել ինչպես սրության մեջ երկու կամ ավելի գծերի ներակնային տարբերություն,(օր․ Շնելլենի աղյուսակ)երբ օպտիկական համակարգերը մաքսիմալ շտկված են[26]։ Մանկահասակ երեխաների մոտ դժվար է որոշել տեսողության սրությունը և հնարավոր է գնահատել հետևելով պացիենտի ռեակցիային, երբ մեկ աչքը փակ է և հետևել պացիենտի ունակությանը հետևելու առարկային մեկ աչքով։ Ստերեոթեստը ինպչիսին է ստերեոհետազոտությունը անգլ.՝ Lang stereotest հուսալի չէ ամբլիոպիան բացառելու համար։ Անձը ով անցնում է ստերեոհետազոտությունը դժվար թե ունենա շլության ամբլիոպիա, բայց այնուամենայնիվ կարող է ունենալ ռեֆրակտիվ կամ կորուստային ամբլիոպիա[27]։ Առաջարկվել է բինօկուլյար սքանավորումը (ցանցենու երկակի ճառագայթային սքանավորւմ) կարող է ընդունակ լինել բացահայտել, արդեն շատ փոքր երեխաների մոտ, ամբլիոպիան որը կապված է շլության, միկրոշլության կամ ֆիքսացիայով պայմանավորված հստակությունը։ Ամբլիոպիայի վաղ ախտորոշումն ու բուժումը անհրաժեշտ է հասցնելու տեսողության կորուստը մինիմումի։ Ամբլիոպիայի սքրինինգը ծորհուրդ է տրվում իրականացնել 3-5 տարեկան անձանց շրջանում[28]։

Further reading[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Birch EE (March 2013). «Amblyopia and binocular vision». Progress in Retinal and Eye Research (review). 33: 67–84. doi:10.1016/j.preteyeres.2012.11.001. PMC 3577063. PMID 23201436.
  • Daw, Nigel W. (2014). Visual Development (Third ed.). Springer. ISBN 978-1461490586.

External links[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Facts About Amblyopia». National Eye Institute. September 2013. Արխիվացված է օրիգինալից 27 July 2016-ին. Վերցված է 27 July 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 Schwartz, editor, M. William (2002). The 5-minute pediatric consult (3rd ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջ 110. ISBN 9780781735391. Արխիվացված է օրիգինալից 8 September 2017-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Levi, D. (2013). «Linking assumptions in amblyopia». Visual neuroscience. 30 (5–6): 277–287. doi:10.1017/S0952523813000023. PMID 23879956.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «BMJ2015» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Maconachie, GD; Gottlob, I (December 2015). «The challenges of amblyopia treatment». Biomedical Journal. 38 (6): 510–6. doi:10.1016/j.bj.2015.06.001. PMID 27013450.
  6. Webber, AL; Wood, Joanne (2005). «Amblyopia: Prevalence, Natural History, Functional Effects and Treatment». Clinical and Experimental Optometry. 88 (6): 365–375. doi:10.1111/j.1444-0938.2005.tb05102.x. PMID 16329744. Արխիվացված է օրիգինալից 15 January 2012-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Chapter 2 - Visual development in childhood». Visual Impairments and Developmental Disorders: From diagnosis to rehabilitation Mariani Foundation Paediatric Neurology. John Libbey Eurotext. 2016. ISBN 9782742014828. Արխիվացված է օրիգինալից 8 September 2017-ին. Վերցված է 27 July 2016-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Online Etymology Dictionary». www.etymonline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 8 September 2017-ին. Վերցված է 5 May 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Integration of local motion is normal in amblyopia». J. Opt. Soc. Am. A. 23 (5): 986–992. 2006. doi:10.1364/JOSAA.23.000986. PMID 16642175. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  10. Polat U, Ma-Naim T, Belkin M, Sagi D (April 2004). «Improving vision in adult amblyopia by perceptual learning». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 101: 6692–7. doi:10.1073/pnas.0401200101. PMC 404107. PMID 15096608.
  11. Simonis K (2005). «Amblyopia Characterization, Treatment, and Prophylaxis». Survey of Ophthalmolgy. 50 (2): 123–166. doi:10.1016/j.survophthal.2004.12.005.
  12. Tyler, C.W. (2004). «Binocular Vision In, Duane's Foundations of Clinical Ophthalmology. Vol. 2, Tasman W., Jaeger E.A. (Eds.), J.B. Lippincott Co.: Philadelphia». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. Wright, Kenneth W.; Spiegel, Peter H.; Thompson, Lisa S. (2006). Handbook of Pediatric Strabismus and Amblyopia. New York, New York: Springer. ISBN 978-0-387-27924-4.
  14. Levi, D.M. (2006). «Visual processing in amblyopia: human studies». Strabismus. 14 (1): 11–19. doi:10.1080/09273970500536243. PMID 16513566.
  15. Tychsen, Lawrence (2012). «The cause of infantile strabismus lies upstairs in the cerebral cortex, not downstairs in the brainstem». Archives of Ophthalmology. 130 (8): 1060–1061. doi:10.1001/archophthalmol.2012.1481.
  16. Kanonidou E., Gottlob I., Proudlock F.A. The effect of font size on reading performance in strabismic amblyopia: an eye movement investigation, Invest. Ophthalmol. Vis. Sci. 2014 January; Vol. 55, Nr. 1, pp. 451-459, doi:10.1167/iovs.13-13257.
  17. Kanonidou E, Proudlock FA, Gottlob I. Reading strategies in mild to moderate strabismic amblyopia: an eye movement investigation., Invest. Ophthalmol. Vis. Sci. 2010; Vol. 51, Nr. 7, pp. 3502-3508, doi:10.1167/iovs.09-4236.
  18. «The treatment of amblyopia». Strabismus. 14 (1): 37–42. 2006. doi:10.1080/09273970500536227. PMID 16513568. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  19. Robert F. Rutstein; David Corliss (April 1999). «Relationship between Anisometropia, Amblyopia, and Binocularity». Optometry & Vision Science. Արխիվացված է օրիգինալից 7 April 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. David R Weakley Jr. (January 2001). «The association between nonstrabismic anisometropia, amblyopia, and subnormal binocularity». Ophthalmology. էջեր 163–171. doi:10.1016/s0161-6420(00)00425-5.
  21. William F. Astle; Jamalia Rahmat; April D. Ingram; Peter T. Huang (December 2007). «Laser-assisted subepithelial keratectomy for anisometropic amblyopia in children: Outcomes at 1 year». Journal of Cataract & Refractive Surgery. 33 (12): 2028–2034. doi:10.1016/j.jcrs.2007.07.024.
  22. Angell; Robb, RM; Berson, FG; և այլք: (1981). «Visual prognosis in patients with ruptures in Descemet's membrane due to forceps injuries». Arch Ophthalmol. 99 (12): 2137–9. doi:10.1001/archopht.1981.03930021013004. PMID 7305711. Արխիվացված է օրիգինալից 21 March 2005-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. 23,0 23,1 Antonio-Santos A, Vedula SS, Hatt RR, Powell C (2014). «Occlusion for stimulus deprivation amblyopia». Cochrane Database Syst Rev. 2: CD005136. doi:10.1002/14651858.CD005136.pub3. PMC 4260153. PMID 24504975.
  24. «The pattern of visual deficits in amblyopia» (PDF). J Vision. 3 (5): 380–405. 2003. doi:10.1167/3.5.5. PMID 12875634. Արխիվացված է օրիգինալից (PDF) 27 September 2007-ին. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. Jeffrey Cooper; Rachel Cooper. «All About Strabismus». Optometrists Network. Վերցված է 9 March 2008-ին.
  26. Wright, W. K. (2006). Handbook of Pediatric Strabismus and Amblyopia. New-York: Springer. էջեր 103–137.
  27. Ulrich Schiefer; Helmut Wilhelm; William Hart (11 September 2007). Clinical Neuro-Ophthalmology: A Practical Guide. Springer Science & Business Media. էջ 16. ISBN 978-3-540-32708-0. Արխիվացված է օրիգինալից 8 September 2017-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. Grossman, David C.; Curry, Susan J.; Owens, Douglas K.; Barry, Michael J.; Davidson, Karina W.; Doubeni, Chyke A.; Epling, John W.; Kemper, Alex R.; Krist, Alex H.; Kurth, Ann E.; Landefeld, C. Seth; Mangione, Carol M.; Phipps, Maureen G.; Silverstein, Michael; Simon, Melissa A.; Tseng, Chien-Wen (5 September 2017). «Vision Screening in Children Aged 6 Months to 5 Years». JAMA. 318 (9): 836. doi:10.1001/jama.2017.11260.