Մասնակից:Lilith197/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Infobox medical condition (new)

Նեոնատալ սեպսիս՝ կյանքի առաջին ամսում դրսևորվող կլինիկական համախտանիշ է հեմոդինամիկ փոփոխություններով և այլ համակարգային կլինիկական դրսևորումներով, որն առաջանում են պաթոգեն միկրոօրգանիզմների (բակտերիաներ, վիրուսներ կամ սնկեր) ներթափանցմամբ արյուն կամ ողնուղեղային հեղուկ: Նորածինների սեպսիսը նեյրոկոգնիտիվ խանգարումների և նորածինների մահացության պատճառներից է[1]։ Նեոնատալ սեպսիսը դասակարգվում է ըստ առաջացման ժամանակի՝ վաղ և ուշ: Ընդհանուր առմամբ, վաղ նորածնային սեպսիսը առաջանում է կյանքի առաջին 72 ժամվա ընթացքում: Այս սահմանումից բացառություն է ստրեպտակոկերից B-շճախմբի Streptococcus agalactiae-ի առաջացրած նեոնատալ սեպսիսը, որը թեև ունի պերինատալ էթիոլոգիա, բայց կարող է դրսևորվել կյանքի առաջին 7 օրվա ընթացքում: Ուշ նեոնատալ սեպսիսը առաջանում է կյանքի 72-րդ ժամից հետո[1]: Հին դասագրքերում այն կարող է հանադիպել նորածնային սեպսիս անվանմամբ։ Հեմոդինամիկ խանգարման կամ շնչառական անբավարարության հետ կապված նշանները կլինիկորեն կարող են ուշ արտահայտվել, և ի հայտ գալ այն ժամանակ երբ մահն անխուսափելի է և անկանխելի։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ նեոնատալ սեպսիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ նեոնատալ սեպսիսը ձեռք է բերվում հետծննդյան շրջանում՝ ծննդաբերությունից առաջ կամ ընթացքում, հետևաբար միկրոօրգանիզմները ներթապանցում են մայրական միզասեռական տրակտից: Համաձայն Ամերիկյան նեոնատոլոգիական հետազոտությունների տվյալների՝ վաղ նորածնային սեպսիսի դեպքերի 62%-ում գրամ-դրական միկրոօրգանիզմներն են հանդիսանում հարուցիչ, իսկ ընդհանուրի 43%-ում Streptococcus agalactiae-ն է: Գրամ-բացասական միկրոօրգանիզմները կազմում են 37%-ը, որոնցից 29%-ը աղիքային ցուպիկն (լատ.՝ Escherichia coli) է[2]:

Վաղ նեոնատալ սեպսիսի հաճախականությունը ԱՄՆ-ում կազմում է մոտ 0․77 դեպք 1000 կենդանի ծնունդից, միայն 34 շաբաթական հեստացիայով ծնված նորածինները կազմել են մոտ 0․5 դեպք յուրաքանչյուր 1000 կենդանի ծննունդներից: Միացյալ Նահանգները և այն ծառայությունները, որոնք զննում և կանխում են ստրեպտակոկերի կողմից հարուցվող ինֆեկցիաները, կատարել են հակաբակտերիալ թերապիա Streptococcus agalactiae-ով վարակված հղի կանանց, որի արդյունքում կտրուկ նվազել են վաղ նեոնատալ սեպսիսի դեպքերը։

Ուշ նեոնատալ սեպսիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ նեոնատալ սեպսիսն հաճախ հանդիպում է այն նորածինների մոտ, ովքեր երկար ժամանակ հոսպիտալացված են եղել, օրինակ՝ վաղաժամ ծնված կամ հասուն նորածինները, ովքեր պահանջել են երկարատև հոսպիտալացում և ինվազիվ միջամտություններ, վարակվել են ներհիվանդանոցային միկրոօրգանիզմներով: Համաձայն Ամերիկյան նեոնատոլոգիական հետազոտությունների, դեպքերի 79%-ում հարուցիչները գրամ-դրական են միկրոօրգանիզմներն էին, ընդ որում կոագուլազ-բացասական ստաֆիլոկոկը հանդիպում է ընդհանուրի 57%-ում, իսկ Staphylococcus aureus-ը՝ 12%-ում։ Գրամ-բացասական միկրոօրգանիզմները կազմում են ընդհանուրի 19%-ը, որոնցից ամենահաճախ հայտնաբերվածը Escherichia coli-ն է, որը կազմում է ընդհանուրի 7%-ը: Սնկերը հայտնաբերվում են ուշ նորածնային սեպսիսի դեպքերի 6%-ում:

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստրեպտակոկերից B-շճախմբի Streptococcus agalactiae-ով վարակված հղի կինը, ով բուժում չի ստացել հղիության ընթացքում, 25 անգամ ավելի հավանական է որ նորածինը կունենա վաղ նեոնատալ սեպսիս[3]։
  2. Ավելի քան 18 ժամ անջուր շրջան (18 ժամից ավելի պատռված պտղաթաղանթով մայրերից ծնված նորածինները չորս անգամ ավելի շատ ունեն վարակվելու հավանականություն, քան առանց պատռվածքի մայրերից ծնվածներ)։
  3. Խորիոամնիոնիտի առկայությունը մեծացնում է վաղ նորածնային սեպսիսի հավանականությունը[4]:
  4. Վաղաժամ ծննդաբերություն, հասուն նորածինների համեմատ անհաս նորածիններն ունեն պրոբորբոքային ցիտոկինի ցածր արտադրություն,և բնական քիլլեր (NK) բջիջների ավելի ցածր ակտիվություն, ցածր բջջային իմունիտետ, պլացենտայով քիչ քանակությամբ իմունոգլոբուլինների փոխանցում, և շիճուկում կոմպլեմենտների ցածր մակարդակ[5]։
  5. Բնական պաշտպանիչ բարիերի խախտում՝ մաշկի և լորձաթաղանթի վնասվածքներն ու պատռվածքները կարող են նպաստել բակտերիաների ներխուժմանը։
  6. Կենտրոնական կաթետրի երկարատև օգտագործումը բակտերիաների համար մուտքի դռներ կարող են հանդիսանալ։
  7. Ինվազիվ միջամտություններ, օրինակ՝ շնչափողի ինտուբացիան, սեպսիսի վտանգը մեծանում է նորածնի ինտուբացիայի քանակի հետ մեկտեղ, ինչպես նաև պատահական էքստուբացիաները, որոնք պահանջում են հաճախակի ինտուբացիա, վարակի կարևոր պատճառներից են:
  8. H2 բլոկատորների օգտագործումը, որը նվազեցնում է ստամոքսի թթվայնությունը, նպաստելով պաշտպանական մեխանիզմի թուլացմանը և մեծացնում բակտերիաների ներխուժման վտանգը[6]:
  9. Երկարատև հակաբակտերալ թերապիան՝ վաղ նորածնային սեպսիսի էմպիրիկ հակաբակտերիալ թերապիան ավելի քան հինգ օր, ավելացնում է ուշ նորածնային սեպսիսի հաճախականությունը, հատկապես կրծքի կաթի սակավ օգտագործման և երրորդ սերնդի ցեֆալոսպորինների չափից դուրս նշանակման դեպքում [7]։

Նշաններ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոնատալ սեպսիսի նշանները ոչ սպեցիֆիկ են և ներառում են[8]

  • Մարմնի ջերմաստիճանի փոփոխություններ
  • Շնչառական խնդիրներ՝ ապնոէ
  • Լուծ
  • Հիպոգլիկեմիա (արյան մեջ գլյուկոազյի ցածր քանակություն)
  • Հիպոտոնիա
  • Թույլ ծծում
  • Ցնցումներ
  • Բրադիկարդիա
  • Որովայնի փքվածություն
  • Փսխում
  • Դեղնուկ
  • Հեմոռագիկ ցան, պուրպուրա կամ պետեխիալ ցանավորում

160-ից բարձր սրտի հաճախությունը կարող է նաև սեպսիսի ցուցիչ լինել, և կարող է այլ նշանների ի հայտ գալուց 24 ժամ առաջ դրսևորվել։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոնատալ սեպսիսի սքրինինգ.

  1. Lեյկոցիտների դիֆերենցիալ քանակ, որը ցույց է տալիս պոլիմորֆների քանակի ավելացումը:
  2. Արյան մեջ ցուպիկներ բարձր քանակություն (> 20%)։
  3. Հապտոգլոբինի քանակության բարձրացում։
  4. Էրիտրոցիտների նստեցման արագության նվազում (տիտրը > 15mm)[9]:
  5. Ուղեղ-ողնուղեղային հեղուկի հետազոտություն, որը ցույց կտա սպիտակուցների և բջիջների բարձր քանակություն։
  6. Արյան կուլտուրայի հետազոտություն։
  7. Անամնեզում խորիոնամնիոնիտ, պտղապարկի վաղաժամ պատռվածք։
  8. C ռեակտիվ սպիտակուցի որոշումը արյան մեջ 24 ժամը մեկ։ Երբեմն այն կարող է ինֆորմատիվ չլինել, քանի որ վաղ նեոնատալ սեպսիսի սկզբնական փուլերում նրա քանակությունը կարող է նորմալ լինել, սակայն նրա բարձր քանակությունը կարող է ուղորդիչ լինել սեպսիս կասկածելու համար[10]։

Մոլեկուլային հետազոտությունները կարող են ավելի արագ արդյունք տալ նորածնային սեպսիսի ախտորոշման ժամանակ, քան արյան մանրէաբանական կուլտուրայի որոշումը[11]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաբակտերալ թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ նեոնատալ սեպսիսի բուժման Էմպիրիկ հակաբիոտիկներն են համարվում ամպիցիլինը և գենտամիցինը է: Այս հակաբիոտիկ ազդում են այն միկրոօրգանիզմների վրա, որոնք ամենից հաճախն են առաջացնում են վաղ նեոնատալ սեպսիս: Ամպիցիլինի ազդեցության սպեկտրը բավարար է Streptococcus agalactiae-ի և Listeria-ի բուժման համար իսկ գենտամիցինը ունի գրամ-բացասական միկրոօրգանիզմների և հատկապես Escherichia coli-ի համար բավարար ազդեցություն: Արյան կուլտուրայի արդյունքները ստանալուց հետո, հակաբիոտիկների նկատման զգայունության թեստ է կատարվում, այնուհետև թեստի արդյունքներ հիման վրա ընտրվում է համապատասխան հակաբիոտիկը։

Մենինգիտի դեպքում, որի հարուցիչը Streptococcus agalactiae-ն է, խորհուրդ է տրվում ամպիցիլինը հարմարեցնել մենինգիտի բուժման համար նախատեսված համապատասխան չափաբաժինին: Եթե միկրոօրգանիզմը անհայտ է, կամ գրամ-բացասական միկրոօրգանիզմի դեպքում, ցուցված է հակաբիոտիկի փոխարինումը ցեֆեպիմով։

Ուշ նեոնատալ սեպսիսի էմպիրիկ հակաբակտերիալ թերապիան նշանակելուց առաջ պետք է հաշվի առնել ամենահավանական պատճառաբանական գործոնները և դրանց զգայունությունը հակաբիոտիկ նկատմամբ: Չնայած ուշ նորածնային սեպսիսի ամենատարածված հարուցիչը մեթիցիլին-կայուն կոագուլազ-բացասական ստաֆիլոկոկն է, դա չի նշանակում, որ նախնական էմպիրիկ հակաբիոտիկ պետք է ընտրվի վանկոմիցինը: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նախնական էմպիրիկ հակաբիոտիկներից վանկոմիցին չօգտագործելը չի մեծացնում մահացությունը, սեպսիսի տևողությունը և ուշ նորածնային սեպսիսին վերագրվող բարդությունները[12][13][14][15]: Վանկոմիցինի անխտիր և չափից ավելի օգտագործումը նպաստում է հակաբիոտիկի նկատմամբ կայունության ձևավորմանը և սնկային վարակի առաջացմանը:

Վաղ նեոնատալ սեպսիսի բուժման Էմպիրիկ հակաբիոտիկներն են համարվում օքսացիլին և ամիկացին: Ամիկացինը օգտագործվում է գրամ-բացասական միկրոօրգանիզմների դեմ, որոնք կարող են առաջանալ ներհիվանդանոցում սեպսիսի ժամանակ: Արյան կուլտուրայի արդյունքները ստանալուց հետո, հակաբիոտիկների նկատման զգայունության թեստ է կատարվում, այնուհետև թեստի արդյունքներ հիման վրա ընտրվում է համապատասխան հակաբիոտիկը, բացառությամբ օքսացիլին-կայուն կոագուլազ-բացասական ստաֆիլոկոկի դեպքերի, որոնց դեպքում այն պահպանվում է կախված օքսացիլինին in vivo արձագանքից:

Ուշ նորածնային սեպսիսի կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելման միջոցառումները իրենց մեջ ներառում են

  • Ձեռքերի լվացում կամ ալկոհոլային գելի օգտագործում։ Ձեռքերի լվացումը և/կամ ալկոհոլային գելի օգտագործումը վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է: Հիվանդի հետ շփվելիս միկրոօրգանիզմները փոխանցվում են ձեռքերից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող ձեռքերի հիգիենայի հինգ կանոն պետք է ընդգծել, մշակել ձեռքերը՝
  1. հիվանդի հետ շփումից առաջ
  2. մինչև պրոցեդուրան կատարելը
  3. կենսաբանական հեղուկների հետ շփումից հետո
  4. հիվանդի հետ շփումից հետո
  5. հիվանդի մոտ գտնվող առարկաների հետ շփումից հետո
  • Կենտրոնական ներանոթային կաթետերների և էնդոտրախեալ խողովակների նկատմամբ սահմանել միայն ստերիլ շփում և մաքրության պահպանում[16]։
  • Տրոֆիկ էնտերալ սնուցումը․ տրոֆիկ կերակրման վաղ սկիզբը խթանում է աղեստամոքսային տրակտը, խթանում է աղիների շուտ հասունացմանը, ինչպես նաև նվազեցնում է բակտերիաների տեղափոխումը և ներխուժումը աղիքային լորձաթաղանթից[17]:
  • Կրծքի կաթի օգտագործումը. կրծքի կաթը պարունակում է IgA-ի և օլիգոսախարիդների զգալի կոնցենտրացիաներ, որոնք դրան հակավարակիչ հատկություններ են հաղորդում[18]:
  • Պրոբիոտիկներ. չնայած կան մետաանալիզներ, որոնք ցույց են տալիս, որ պրոբիոտիկները կարող են օգտակար լինել ուշ նորածնային սեպսիսի կանխարգելման համար, այնուամենայնիվ, կան բազմաթիվ հարցեր դրանց սովորական օգտագործման վերաբերյալ: Ուսումնասիրություններ են կատարվել են տարբեր տեսակի պրոբիոտիկների, նրանց չափաբաժինների և բուժման խիստ փոփոխական ժամանակների հետ կապված, ինչը և շատ դժվարացրել է արդյունքների ընդհանրացումը[19]։
  • Լակտոֆերին. կան հակասական ուսումնասիրություններ լակտոֆերինի դերի վերաբերյալ՝ որպես ուշ նորածնային սեպսիսից պաշտպանող գործոն: Իտալական պատահական փորձարկումը ներառում էր 472 շատ ցածր քաշ ունեցող նորածիններ՝ լակտոֆերինի խումբը՝ 153 հիվանդով, լակտոֆերինի և պրոբիոտիկի խումբը՝ 151 հիվանդով, և պլացեբո խումբը (գլյուկոզա 5%)՝ 168 հիվանդով, որոնք բուժվել են ծննդից մինչև կյանքի 30 օրը։ Ուշ սեպսիսը զգալիորեն ցածր է եղել լակտոֆերին ստացած խմբերում[20]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Procianoy, Renato Soibelmann; Silveira, Rita C. (2020-03-01). «The challenges of neonatal sepsis management» (անգլերեն). էջեր 80–86. doi:10.1016/j.jped.2019.10.004. Վերցված է 2023-01-27-ին.
  2. Weston, Emily J.; Pondo, Tracy; Lewis, Melissa M.; Martell-Cleary, Pat; Morin, Craig; Jewell, Brenda; Daily, Pam; Apostol, Mirasol; Petit, Sue (2011-11). «The Burden of Invasive Early-onset Neonatal Sepsis in the United States, 2005–2008» (ամերիկյան անգլերեն). էջ 937. doi:10.1097/INF.0b013e318223bad2. Վերցված է 2023-01-27-ին.
  3. publications.aap.org https://publications.aap.org/pediatrics/article/128/3/611/30712/Recommendations-for-the-Prevention-of-Perinatal?autologincheck=redirected. Վերցված է 2023-01-27-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Jackson, Gregory L.; Rawiki, Patricia; Sendelbach, Dorothy; Manning, M. Denise; Engle, William D. (2012-01). «Hospital Course and Short-term Outcomes of Term and Late Preterm Neonates Following Exposure to Prolonged Rupture of Membranes and/or Chorioamnionitis» (ամերիկյան անգլերեն). էջ 89. doi:10.1097/INF.0b013e31822fb15d. Վերցված է 2023-01-27-ին.
  5. [https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4405627/ Close A. Camacho-Gonzalez, P.W. Spearman, B.J. Stoll Neonatal infectious disease: evaluation of neonatal sepsis Pediatr Clin North Am., 60 (2013), pp. 367-389]
  6. Romaine, Andrew; Ye, Daniel; Ao, Zachary; Fang, Francia; Johnson, Octavious; Blake, Taylor; Benjamin, Daniel K.; Cotten, C. Michael; Testoni, Daniela (2016-08-01). «Safety of histamine-2 receptor blockers in hospitalized VLBW infants» (անգլերեն). էջեր 27–30. doi:10.1016/j.earlhumdev.2016.05.010. Վերցված է 2023-01-27-ին.
  7. publications.aap.org https://publications.aap.org//ExternalLoginResponse.ashx?elpId=3&redirecturlback=http://publications.aap.org/pediatrics/article-abstract/123/1/58/71943/Prolonged-Duration-of-Initial-Empirical-Antibiotic?redirectedFrom=fulltext?autologincheck=redirected&nfToken=00000000-0000-0000-0000-000000000000. Վերցված է 2023-01-27-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. Ohlin A, Björkqvist M, Montgomery SM, Schollin J (November 2010). «Clinical signs and CRP values associated with blood culture results in neonates evaluated for suspected sepsis». Acta Paediatrica. 99 (11): 1635–1640. doi:10.1111/j.1651-2227.2010.01913.x. PMID 20560896. S2CID 7057599.
  9. Gupte (2016). The Short Textbook of Pediatrics (անգլերեն). JP Medical Ltd. էջ 306. ISBN 9789385891809.
  10. Procianoy, Renato Soibelmann; Silveira, Rita C. (2020-03-01). «The challenges of neonatal sepsis management» (անգլերեն). էջեր 80–86. doi:10.1016/j.jped.2019.10.004. Վերցված է 2023-01-28-ին.
  11. Pammi M, Flores A, Versalovic J, Leeflang MM, և այլք: (Cochrane Neonatal Group) (February 2017). «Molecular assays for the diagnosis of sepsis in neonates». The Cochrane Database of Systematic Reviews. 2017 (2): CD011926. doi:10.1002/14651858.CD011926.pub2. PMC 6464551. PMID 28236648.
  12. Chiu, Chia-Hua; Michelow, Ian C.; Cronin, Jonathan; Ringer, Steven A.; Ferris, Timothy G.; Puopolo, Karen M. (2011-04). «Effectiveness of a Guideline to Reduce Vancomycin Use in the Neonatal Intensive Care Unit» (ամերիկյան անգլերեն). էջ 273. doi:10.1097/INF.0b013e3182011d12. Վերցված է 2023-01-28-ին.
  13. Hemels, Marieke A. C.; van den Hoogen, Agnes; Verboon-Maciolek, Malgorzata A.; Fleer, André; Krediet, Tannette G. (2011). «A seven-year survey of management of coagulase-negative staphylococcal sepsis in the neonatal intensive care unit: vancomycin may not be necessary as empiric therapy». էջեր 180–185. doi:10.1159/000324852. PMID 21455008. Վերցված է 2023-01-28-ին.
  14. Sánchez, Pablo J.; Moallem, Mohannad; Cantey, Joseph B.; Milton, Avante; Michelow, Ian C. (2016). «Empiric therapy with vancomycin in the neonatal intensive care unit: let's "get smart" globally!». էջեր 432–435. doi:10.1016/j.jped.2016.06.001. PMID 27343632. Վերցված է 2023-01-28-ին.
  15. Romanelli, Roberta Maia de Castro; Anchieta, Lêni Márcia; Bueno E Silva, Ana Carolina; de Jesus, Lenize Adriana; Rosado, Viviane; Clemente, Wanessa Trindade (2016). «Empirical antimicrobial therapy for late-onset sepsis in a neonatal unit with high prevalence of coagulase-negative Staphylococcus». էջեր 472–478. doi:10.1016/j.jped.2016.01.008. PMID 27112033. Վերցված է 2023-01-28-ին.
  16. Graham, Philip L. (2010-09). «Simple strategies to reduce healthcare associated infections in the neonatal intensive care unit: line, tube, and hand hygiene». էջեր 645–653. doi:10.1016/j.clp.2010.06.005. PMID 20813276. Վերցված է 2023-01-28-ին.
  17. Dong, Ying; Speer, Christian P. (2015-05). «Late-onset neonatal sepsis: recent developments». էջեր F257–263. doi:10.1136/archdischild-2014-306213. PMC 4413803. PMID 25425653. Վերցված է 2023-01-28-ին.
  18. Miller, Jacqueline; Tonkin, Emma; Damarell, Raechel A.; McPhee, Andrew J.; Suganuma, Machiko; Suganuma, Hiroki; Middleton, Philippa F.; Makrides, Maria; Collins, Carmel T. (2018-05-31). «A Systematic Review and Meta-Analysis of Human Milk Feeding and Morbidity in Very Low Birth Weight Infants». էջ 707. doi:10.3390/nu10060707. PMC 6024377. PMID 29857555. Վերցված է 2023-01-28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  19. Deshpande, Girish; Jape, Gayatri; Rao, Shripada; Patole, Sanjay (2017-12-07). «Benefits of probiotics in preterm neonates in low-income and medium-income countries: a systematic review of randomised controlled trials». էջեր e017638. doi:10.1136/bmjopen-2017-017638. PMC 5728295. PMID 29222137. Վերցված է 2023-01-28-ին.
  20. Manzoni, Paolo; Rinaldi, Matteo; Cattani, Silvia; Pugni, Lorenza; Romeo, Mario Giovanni; Messner, Hubert; Stolfi, Ilaria; Decembrino, Lidia; Laforgia, Nicola (2009-10-07). «Bovine lactoferrin supplementation for prevention of late-onset sepsis in very low-birth-weight neonates: a randomized trial». էջեր 1421–1428. doi:10.1001/jama.2009.1403. PMID 19809023. Վերցված է 2023-01-28-ին.