Մասնակից:Lika Zaqaryan/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Դրախտիկ
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանՀադրութ
Մակերես1615,38 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն450 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Դրախտիկ, համայնք ԼՂՀ Հադրութի շրջանում: Այն տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում: Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 46 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 1615,38 հա տարածք, որից 1292,33 հա գյուղատնտեսական նշանակության, 259,04 հա անտառային հողեր: Դրախտիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Իշխանագետի վտակը: Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 450 մարդ, կա 117 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններից են՝ Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցի (1645թ.), գերեզմանոց (17-18-րդ դդ.), գյուղատեղի (17-18-րդ դդ.), խաչքար (17-18-րդ դդ.), հաշվառված է 17 հուշարձան:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.

Կատեգորիա:Արցախի Հանրապետության գյուղեր Կատեգորիա:Հադրութի շրջանի բնակավայրեր