Իտալիայի բնակչությունը 2014 թվականին մոտեցել է 62 միլիոն մարդու: Այժմ Իտալիան Եվրոպայում բնակչության թվով կիսում է երրորդ տեղը (ՌԴ-ից և ԳՖՀ-ից հետո) Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ[1]: Վերջին երկու երկրներին վերջին տարիներին բնակչության թվով մոտենալը տեղի է ունեցել ի շնորհիվ մեծ թվով միգրանտների, որոնց մեծ մասը կազմում են արգելված ներգաղթյալները: Արդյունքում, 2013 թվականին, Իտալիայում էին բնակվում ԵՄ-ի բնակչության 12,0 %-ը և այդ բաժինը անդադար աճում էր՝ չնայած երկրի տնտեսական մակարդակի ոչ բարձր աճին. 2000 թվականին Իտալիայի բնակչությունը ավելի արագ էր աճում, քան նրա ՀՆԱ-ը: Դրա հետ մեկտեղ 1980-ական թվականներին իտալացիները հենց համարվում էին արտագաղթող ազգ: Դրա հետ մեկտեղ, 1994 թ.-ից 2013 թվականներին Իտալիայի բնակչության աճի ցուցանիշը բացասական էր (բացառություն էին 2004 և 2006 թվականները)[2]։
Իտալիայի բնակչությունը պատմական ժամանակաշրջաններում շատ անհավասարաչափ էր աճում։ Հունական գաղութացումից հետո Հարավային Իտալիան և Սիցիլիան շատ խիտ էին բնակեցված և բարձր ուրաբիզացված։ Անտիկ ժամանակների պատմաբանները Սիրակուզին անվանում էին Օյկումենի խոշորագույն քաղաքը, իսկ Սարդինիայի և Սիցիլիայի բնակչությունը Հնադարից մինչև Միջին դարեր գերազանցում էին ժամանակակից ցուցանիշները։ Հռոմը՝ Կայսրության ժամանակաշրջանում, և Վենետիկը՝ Միջնադարում, իրենց բնակչությամբ նույնպես չէին զիջում ժամանակակից ցուցանիշները։ Ավելի ուշ, մինչ Իտալիայի վերամիավորումը, Նեապոլը համարվում էր խոշորագույն քաղաքը, իսկ Հռոմը մնում էր որպես գավառական քաղաք։
Իտալիայի բնակչության թվի փոփոխությունը 1500-1650 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1500—1559 թվականներ․ բնակչության լճացումը մնում էր նույն մակարդակի վրա․ բնակչության աճի մեծացմանը խանգարում էին ժանտախտը, սովը և պատերազմը։
- 1560—1589 թվականներ․ ծնելիության մակարդակի միանգամից բարձրացումը բերում է բնակչության թվի արագ աճին, որը տևում է մինչև 1585 թվականը, որից հետո ցուցանիշները կայունանում են։
- 1590—1593 թվականներ․ բնակչության թվի կտրուկ նվազմանը բերեց սովը և ծնելիության մակարդակի անկումը 25-30 %-ով։
- 1594—1619 թվականներ․ մինչև 1610 թվականը բնակչության թիվը վերականգնվում էր՝ հասնելով մինչև սովը եղած ցուցանիշներին։ Բնակչությունը հասնում է առկա պարենային ռեսուրսների քանակի սահմաններին:
- 1620—1628 թվականներ․ Պարենային ռեսուրսները այլևս չեն բավարարում բնակչությանը, քաղցը և 1590-ականների սերնդի մանկահասակ տարիքի մուտքն առաջացնում են ծնելիության նվազում[3]։
17-19-րդ դարերի իտալական որոշ գյուղերում երեխաների ամուսնության միջին թիվը[4].
Անվանում |
Տարիներ |
ամուսնացած երեխաների միջին թիվը
|
Էմպոլի |
1650-1700 |
6,0
|
Ֆիեզոլե |
1630-1660 |
5,6
|
Պոնտե Բուջանեզե |
1700-1800 |
4,6
|
Վալդիբուր |
1700-1800 |
5,2
|
Պիտիլիանո |
1807-1866 |
5,0
|
Իտալիայի 36 պրովինցիաների ծնելիության մակարդակի վիճակագրությունը 1810-ական թվականներին[5].
Ծնելիության մակարդակը |
Պրովինցիաների թիվը |
Պրովինցիայի տոկոսը
|
առավելագույնը 35,0 |
5 |
14
|
35,0-39,9 |
20 |
35
|
40,0-44,9 |
10 |
28
|
45,0 և ավելին |
1 |
3
|
Ընդամենը |
36 |
100
|
Միացման պահին Իտալիայում մեկ կնոջը բաժին էր ընկնում 5,0 երեխա, այդ ցուցանիշը մինչև 20-րդ դարը մնում էր անփոփոխ, իսկ հետո սկսեց ընկնել՝ հասնելով 1950-ականների ցուցանիշներին: 1960-ական թվականներին նկատվում է ծնելիության մակարդակի աճ, որին հաջորդում է անկում, որը շարունակվում է մինչև օրս: Ինչպես և մի շարք եվրոպական երկրներում, Իտալիայում ժողովրդագրական անցումը սկսվել է ավելի վաղ՝ համեմատած մի քանի սոցիալական խմբերի. արիստոկրատ ընտանիքներում և հասարակության վերին շերտերում 18-րդ դարում նվազել էր ծնելիության մակարդակը, իսկ 1800-ականների վերջում գյուղական ընտանիքներին բաժին էր ընկնում 6,4 երեխա, իսկ մասնագիտական խմբերին պատկանող ընտանիքներին՝ 3,3 երեխա: Երկրի հարավում ծնելիության միջին ցուցանիշները բարձր էին, իսկ հյուսիսում և կենտրոնում՝ ավելի ցածր: Իտալիայում ծնելիության մակարդակի անդադար նվազումը սկսվել է մոտավորապես 1870 թվականին, տարածվել է հյուսիսից հարավ և արևմուտքից՝ արևելք[6]:
Իտալիայում ծնելիության մակարդակի տարբերությունը նկատվում է ըստ շրջանների[7]. հարավային՝ ավելի ավանդական շրջաններում ծնելիության մակարդակը համեմատապար բարձր էր[8]:
|
|
|
Տարի
|
Բնակչություն
|
2000
|
57 719 000
|
2007
|
59 546 696
|
|
Իտալիայի բնակչության 80 %-ը իտալացիներ են, 13 %-ը՝ եվրոպական երկրներից գաղթածներ (ալբանացիներ, ավստրիացիներ, շվեյցարացիներ, ռումինացիներ, սլովեններ, լեհեր և այլ ազգերի ներկայացուցիչներ), 3 %-ը՝ սարդիններ, 2,5 %-ը՝ ասիացիներ (հիմնականում չինացիներ, շրի-լանկացիներ, հնդիկներ), 1,5 %-ը՝ Մաղրիբից և Հարավային Ամերիկայից (արգենտինացիներ, կոլումբացիներ, բրազիլացիներ) գաղթածներ:
- [1]
- [2]
- [3]
- Italian Fertility, 1864 to 1961: An Analysis of Regional Trends Prepared for the 43rd European Congress of the Regional Science Association, August 27-30, 2003, Jyväskylä, Finland Rachel Franklin Department of Geography and Regional Development The University of Arizona Tucson, Arizona USA e-mail: rachel.s.franklin@census.gov
- Population and environment in Northern Italy during the sixteenth century byGuido Alfani Guido Alfani, Università L. Bocconi — Istituto di Storia Economica and Dondena Centre for Research on Social Dynamics, Via Castelbarco 2, 20136 Milano — Italy, Fax: +39 (0)2 58 10 22 84
- CHILD MORTALITY IN ITALY: A STATISTICAL ANALYSIS FROM THE 18TH TO THE 21ST CENTURY
- ↑ Население ЕС-28 достигло к началу 2014 года 507,4 миллиона человек, увеличившись за 2013 год на 0,3 %
- ↑ В 2013 году естественный прирост населения ЕС-28 составил 0,2 ‰, миграционный 1,3 ‰
- ↑ Population and environment in Northern Italy during the sixteenth century byGuido Alfani Guido Alfani, Università L. Bocconi — Istituto di Storia Economica and Dondena Centre for Research on Social Dynamics, Via Castelbarco 2, 20136 Milano — Italy, Fax: +39 (0)2 58 10 22 84
- ↑ Massimo Livi Bacci A History of Italian Fertility During the Last Two Centuries
- ↑ Massimo Livi Bacci A History of Italian Fertility During the Last Two Centuries
- ↑ Italian Fertility, 1864 to 1961: An Analysis of Regional Trends Prepared for the 43rd European Congress of the Regional Science Association, August 27-30, 2003, Jyväskylä, Finland Rachel Franklin Department of Geography and Regional Development The University of Arizona Tucson, Arizona USA e-mail: rachel.s.franklin@census.gov
- ↑ Italian Fertility, 1864 to 1961: An Analysis of Regional Trends Prepared for the 43rd European Congress of the Regional Science Association, August 27-30, 2003, Jyväskylä, Finland Rachel Franklin Department of Geography and Regional Development The University of Arizona Tucson, Arizona USA e-mail: rachel.s.franklin@census.gov
- ↑ Agnese Vitali, Francesco C. Billari Changing Determinants of Low Fertility and Diffusion: a Spatial Analysis for Italy = Changing Determinants of Low Fertility and Diffusion: a Spatial Analysis for Italy // Демоскоп Weekly : сайт. — Population, Space and Place. — doi:10.1002/psp.1998