Մասնակից:Liana Karapetyan H/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Խաչատրյան
Հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ
Հիմնական տվյալներ
Ծնվել է1903թ. հունիսի 6
Թիֆլիս
Մահացել է1978թ. մայիսի 1
Կայքakhachaturianmuseum.am
Ստորագրություն

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ըստ ժանրերի (ժամանակագրական կարգով)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում:

2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը» գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի Միջազգային ռեեստրում:

Ստորև ներկայացված են կոմպոզիտորի ստեղծագործությունները՝ ըստ ժանրերի (ժամանակագրական կարգով)[1][2][3][4][5]։

Ստեղծագործություններ սիմֆոնիկ նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարային սյուիտ 1933
Առաջին սիմֆոնիա 1934
Սյուիտ Լոպե դե Վեգայի «Վալենսիայի այրին» կատակերգության երաժշտությունից 1940
Առաջին սյուիտ «Գայանե» բալետի երաժշտությունից 1943
Երկրորդ սյուիտ «Գայանե» բալետի երաժշտությունից 1943
Երրորդ սյուիտ «Գայանե» բալետի երաժշտությունից 1943
Երկրորդ սիմֆոնիա («Զանգով սիմֆոնիա»), I խմբագրություն 1943
Երկրորդ սիմֆոնիա («Զանգով սիմֆոնիա»), II խմբագրություն 1944
Հայկական ԽՍՀ պետական հիմն 1944
Ռուսական ֆանտազիա 1944
Սյուիտ Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից 1944
Երրորդ սիմֆոնիա (Սիմֆոնիա-պոեմ) 1947
Ներբող Վ.Ի.Լենինի հիշատակին 1948
Սյուիտ «Ստալինգրադյան ճակատամարտ» կինոֆիլմի երաժշտությունից 1949
Հանդիսավոր պոեմ (Տոնական պոեմ) 1950
Առաջին սյուիտ «Սպարտակ» բալետի երաժշտությունից 1955
Երկրորդ սյուիտ «Սպարտակ» բալետի երաժշտությունից 1955
Երրորդ սյուիտ «Սպարտակ» բալետի երաժշտությունից 1955
Սիմֆոնիկ պատկերներ «Սպարտակ» բալետի երաժշտությունից 1955
Ողջույնի նախերգանք 1958
Սյուիտ Բ.Լավրենևի «Լերմոնտով» պիեսի երաժշտությունից 1959

Ստեղծագործություններ մենակատարային գործիքների և սիմֆոնիկ նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (նվիրված է՝ Լև Օբորինին) 1936
Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար (նվիրված է՝ Դ.Օյստրախին) 1940
Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար (նվիրված է՝ Ս.Կնուշևիցկուն) 1946
Կոնցերտ-ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (նվիրված է՝ Լ.Կոգանին) 1961
Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար (նվիրված է՝ Մ. Ռոստրոպովիչին) 1963
Կոնցերտ-ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար 1968

Բալետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երջանկություն» բալետ

Բալետ երեք գործողությամբ (հինգ պատկեր, վերջաբանով)

Լիբրետո՝ Գ. Հովհաննիսյանի (Կիմիկ)

Բեմադրությունը՝ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի

1939
«Գայանե» բալետ

Բալետ չորս գործողությամբ (հինգ պատկեր, վերջաբանով)

Լիբրետո՝ Կ.Դերժավինի (հիմնական խմբագրություն)

Բեմադրությունը՝ Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի

1942
«Սպարտակ» բալետ

Բալետ չորս գործողությամբ (ինը պատկեր)

Լիբրետո՝ Ն.Վոլկովի

Բեմադրությունը՝ Լենինգրադի Ս.Մ.Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի

1956

Ստեղծագործություններ կամերային անսամբլների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվարտետ երկու ջութակի, ալտի և թավջութակի համար 1931
Տրիո կլարնետի (B), ջութակի և դաշնամուրի համար 1932

Ստեղծագործություններ դաշնամուրի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմ (նվիրված Գիլանին) 1925
Վալս-էտյուդ 1926
Վալս կապրիս 1926
Պար 1926
Պոեմ (նվիրված՝ Յ. Սուխարևսկուն) 1927
Վարիացիաներ «Սոլվեյգ» թեմայով 1928
Յոթ ռեչիտատիվ և ֆուգա 1928, 1966
Քայլերգ №3 1929
Բուդյոնովկա (մասսայական պար) 1932
Տոկկատ 1932
Պար  № 3 1933
Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, փոխադրում երկու դաշնամուրի համար 1936
Խորեոգրաֆիկ վալս 1944
Սյուիտ երկու դաշնամուրի համար` 1. Օստինատո, 2. Ռոմանս, 3. Ֆանտաստիկական վալս 1945
Սյուիտ «Դիմակահանդես»՝ 1. Վալս, 2. Նոկտյուրն, 3. Մազուրկա, 4. Ռոմանս, 5. Գալոպ (դաշնամուրային փոխադրությունը՝ Ալեքսանդր Դոլուխանյանի) 1945
Մանկական ալբոմ № 1

1. Անդանտինո (1926), 2. Այսօր զբոսնելը արգելված է, 3. Լյադոն լուրջ հիվանդ է (2-3 –ը նվիրված են որդուն՝ Կարենին), 4. Ծննդյան օրը, 5.Էտյուդ, 6. Երաժշտական պատկեր, 7. Հեծելազոր, 8. Ինվենցիա (ադաջո «Գայանե» բալետից, փոխադրություն դաշնամուրի համար, 1942), 9. Ընդօրինակություն ժողովրդականին, 10. Ֆուգա (1929) (9-10-ը նվիրված է դստերը՝ Նունեին):

1947
Վալս Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից (դաշնամուրային փոխադրությունը՝ հեղինակի) 1952
Սոնատինա 1958
Սոնատ դաշնամուրի համար (նվիրված է Ն.Մյասկովսկու հիշատակին) 1961
«Բալլադ հայրենիքի մասին» մենակատարի և սիմֆոնիկ նվագախմբի համար փոխադրված դաշնամուրի և մենակատարի համար (փոխադրությունը՝ հեղինակի) 1961
Մանկական ալբոմ № 2

1. Պարան ցատկելը, 2. Երեկոյան հեքիաթ, 3. Արևելյան պար, 4. Բարսիկը ճոճանակի վրա,

5. Թամբուր նվագել, 6. Երկու զվարճալի մորաքույրները վիճել են, 7. Սգո թափոր,

8. Ռիթմիկ մարմնամարզություն, 9. Տոկկատա, 10. Ֆուգա (1928)

1965

Ստեղծագործություններ ջութակի և դաշնամուրի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պար Nº 1 (ջութակի և դաշնամուրի համար, նվիրված է՝ Ա.Գաբրիելյանին) 1926
Ալեգրետտո 1929
Երգ-պոեմ (աշուղների պատվին) 1929
Սոնատ 1932
Նոկտյուրն Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից 1941
Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար փոխադրված ջութակի

ու դաշնամուրի համար (փոխադրությունը՝ հեղինակի)

1941
Կոնցերտ – ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար փոխադրված ջութակի ու դաշնամուրի համար (փոխադրությունը՝ հեղինակի) 1961
Սոնատ-մենանվագ սոլո 1975

Ստեղծագործություններ թավջութակի ու դաշնամուրի և սոլո թավջութակի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափառող աշուղի երգը 1925
Էլեգիա 1925
Պիես 1926
Երազ 1927
Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար փոխադրված թավջութակի

ու դաշնամուրի համար (փոխադրությունը՝ հեղինակի)

1946
Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար փոխադրված թավջութակի ու դաշնամուրի համար (փոխադրությունը՝ հեղինակի) 1963
Սոնատ թավջութակի համար (սոլո) 1974

Ստեղծագործություններ տարբեր գործիքների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մնջախաղ (հոբոյի և դաշնամուրի համար) 1927
Սյուիտ ալտի և դաշնամուրի համար 1929
Մասսայական պար (բայանի համար) 1932
Երգ-սոնատ ալտի համար, սոլո 1976

Ստեղծագործություններ փողային նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երթի քայլերգ Nº 1 (գործիքավորումը՝ Ն. Իվանով-Ռադկևիչի) 1929
Երթի քայլերգ Nº 2 1930
Պարերգ (հայկական երգի թեմաներով) 1932
Քայլերգ Nº 3 (Ուզբեկական քայլերգ) 1932
Պար (հայկական երգի թեմաներով) 1932
«Հայրենական պատերազմի հերոսներին» (Քայլերգ) 1942
Մոսկվայի կարմիր դրոշի շքանշանակիր ոստիկանական քայլերգ 1973
«Հանդիսավոր ֆանֆարա» 32 շեփորների և 12 թմբուկների համար (Հայրենական Մեծ Պատերազմի 30-ամյակին նվիրված) 1975

Ստեղծագործություններ մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պոեմ Ստալինի մասին» (սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար) 1938
3 արիա՝ 1. Պոեմ, 2. Լեգենդ, 3. Ներբող (բարձր ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, նվիրված է՝ Նինա Մակարովային) 1946
«Ուրախության ներբող» (բալլադ մենակատարի, երգչախմբի, ջութակահարների անսամբլի, տավղահարների անսամբլի և սիմֆոնիկ նվագախմբի համար) 1956
«Բալլադ հայրենիքի մասին» (մենակատարի /բաս/ և սիմֆոնիկ նվագախմբի համար) 1961
«Հերոսների հիշատակին». Կանտատ սոպրանոյի, արական երգչախմբի և նվագախմբի համար (նվիրված` Հունգարիայի ժողովրդական բանակին, խոսքեր՝ Գարայ Գաբոր) 1976

Երաժշտություն թատերական ներկայացումների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բաղդասար ախպար» (ըստ Հ.Պարոնյանի պիեսի) 1927
«Խաթաբալա» (ըստ Գ.Սունդուկյանի պիեսի) 1928
«Ատամնաբույժն արևելյան» (ըստ Հ.Պարոնյանի պիեսի) 1928
«Պատվի գործ» (ըստ Ի.Միկիտենկոյի պիեսի) 1931
«Մակբեթ» (ըստ Վ.Շեքսպիրի ողբերգության՝ թարգմանված հայերեն) 1933
«Ավերված օջախը» (ըստ Գ.Սունդուկյանի պիեսի) 1935
«Մեծ օրը» (ըստ Վ.Կիրշոնի պիեսի) 1937
«Բաքու» (ըստ Ն.Նիկիտինի պիեսի) 1937
«Վալենսիայի այրին» (ըստ Լոպե դե Վեգայի կատակերգության) 1940
«Դիմակահանդես» (ըստ Մ.Լերմոնտովի դրամայի) 1941
«Կրեմլի զանգերը» (ըստ Ն.Պոգոդինի պիեսի) 1942
«Խորագնաց հետախուզություն» (ըստ Ա.Կրոնի պիեսի) 1943
«Վերջին օրը» (ըստ Վ.Շկվարինի պիեսի) 1945
«Հարավային հանգույց» (ըստ Ա.Պերվենցևի պիեսի) 1947
«Հեքիաթ ճշմարտության մասին» (ըստ Մ.Ալիգերի պիեսի, երաժշտությունը՝ Ն.Մակարովայի հետ համատեղ) 1947
«Իլյա Գոլովին» (ըստ Ս.Միխալկովի պիեսի) 1949
«Գարնանային հեղեղ» (ըստ Յու.Չեպուրինի պիեսի, երաժշտությունը՝ Ն.Մակարովայի հետ համատեղ) 1953
«Պահապան հրեշտակը Նեբրասկիից» (ըստ Ա.Յակոբսոնի պիեսի) 1953
«Լերմոնտով» (ըստ Բ.Լավրենևի պիեսի) 1954
«Մակբեթ» (ըստ Վ.Շեքսպիրի ողբերգության) 1955
«Լիր արքա» (ըստ Վ. Շեքսպիրի ողբերգության) 1958

Կինոերաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պեպո» (ռեժիսոր՝ Հ.Բեկ-Նազարյան, «Հայֆիլմ») 1935
«Զանգեզուր» (ռեժիսոր՝ Հ.Բեկ-Նազարյան, «Հայֆիլմ») 1938
«Այգի» (ռեժիսոր՝ Ն.Դոստալ, «Տաջիկֆիլմ») 1939
«Սալավաթ Յուլաև» (ռեժիսոր՝ Յա. Պրոտազանով, «Սոյուզդետֆիլմ» 1941
«Մարդ Nº 217» (ռեժիսոր՝ Մ.Ռոմմ, «Մոսֆիլմ» և Տաշքենդի ստուդիա) 1945
«Ռուսական հարց» (ռեժիսոր՝ Մ.Ռոմմ, «Մոսֆիլմ») 1948
«Վլադիմիր Իլյիչ Լենին» (ռեժիսորներ՝ Բ.Բելյաև, Մ.Ռոմմ) 1949
«Ստալինգրադյան ճակատամարտ» (ռեժիսոր՝ Վ.Պետրով, «Մոսֆիլմ») 1949
«Նրանք հայրենիք ունեն» (ռեժիսորներ՝ Ա.Ֆայնցիմմեր և Վ.Լեգոշին) 1950
«Գաղտնի առաքելություն» (ռեժիսոր՝ Մ.Ռոմմ, «Մոսֆիլմ») 1950
«Ծովակալ Ուշակով» (ռեժիսոր՝ Մ.Ռոմմ, «Մոսֆիլմ») 1953
«Նավերը գրավում են բաստիոնները» (ռեժիսոր՝ Մ.Ռոմմ, “Մոսֆիլմ”) 1953
«Սալտանատ» (ռեժիսոր՝ Վ.Պրոնին, «Մոսֆիլմ») 1955
«Անմահության խարույկը» (ռեժիսոր՝ Ն.Նարոդիցկի, Կիևի կինոստուդիա) 1956
«Օթելլո» (ռեժիսոր՝ Ս.Յուտկևիչ, «Մոսֆիլմ») 1956
«Մենամարտ» (ռեժիսոր՝ Վ.Պետրով, «Մոսֆիլմ») 1957
«Խաղաղության ահազանգ» (ռեժիսոր՝ Ի.Կոպալին,

Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիա)

1962
«Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան» (ռեժիսոր՝ Մ.Տավրոգ) 1964

Վոկալ ստեղծագործություններ (այբբենական կարգով)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ախ, որտե՞ղ է նա» (հայերեն) 1957
«Այսօր մենք ուրախ ենք» 1963
«Այու-Դագ» ա/թ
«Անձրևի տակ» 1937
«Ավիաքայլերգ» ա/թ
«Արշավի երգ» 1953
«Բալթիկ ծով» 1941
«Բալլադ հայրենիքի մասին» 1961
«Բարեկամության վալս» 1951
«Գարնանային կառնավալ» 1956
«Գոգոլի բուլվարում» 1935
«Գործարանային-հաստոցային» ա/թ
«Գվարդիական քայլերգ» 1942
«Դաշտային երգ» 1931
«Դիֆիրամբ» 1946
«Եղիր պատրաստ» ա/թ
«Երաժշտական պամֆլետ» 1951
«Երգ» 1952
«Երգ աղջկա մասին» 1950
«Երգ Երևանի մասին» 1948
«Երգ ժողովուրդների բարեկամության մասին» 1968
«Երգ Կարմիր Բանակի Մասին» (Դ.Շոստակովիչի հետ համատեղ) 1943
«Երգ սահմանապահի Մասին» 1938
«Երգ ուռենու մասին» («Օթելլո» կ/ֆ-ից) 1956
«Երգիծական երգ» 1950
«Երդում երկրին» 1951
«Երկրի պաշտպանների երգ» 1950
«Երջանկության գորգ» 1950
«Երրորդ փոխառությունը» ա/թ
«Զուլֆիայի երգը» («Այգի» կ/ֆ-ից) 1939
«Ընկեր Հասան» 1931
«Իմ հայրենիք» 1950
«Ի՞նչ են երազում երեխաները» (խոսք՝ Վ.Վիննիկովի) 1949
«Ի՞նչ են երազում երեխաները» (խոսք՝ Պ.Գրադովի) 1949
«Իրանի դուստրերը» 1939
«Ինքնաթիռ» ա/թ
«Լեգենդ» 1946
«Լենինի երեխաները» 1935
«Խաղաղության քայլերգ» 1962
«Խաղային երգ» 1931
«Կապիտան Գաստելլոն» 1941
«Կարմիր նավատորմային քայլերգ» 1933
«Կոմերիտականը» 1931
«Կոմերիտականն և կոմերիտուհին» 1931
«Կոմերիտական երգ» 1948
«Կոմերիտական հանքափորի երգը» 1931
«Կորեական պարտիզանական Երգ» 1952
«Հայկական խնջույքի երգ» 1948
Հայկական ԽՍՀ պետական հիմն (տեքստ՝ հայերեն, հեղինակ՝ Սարմեն) 1944
«Հայրենասիրական երգ» ա/թ
«Հանդիպում պոետի հետ» 1948
«Հասկը սկսել է հասկակալել» 1932
«Հզոր Ուրալը» 1942
«Ձեզ, արաբ ընկերներ» 1964
«Մարտի, կամարադոս» 1936
«Մենք կհաղթենք» 1939
«Մեր ապագան» 1931
«Մեր մարգագետնում» 1931
«Նախանձելի ժամանակ ենք ապրում, ընկերներ» ա/թ
«Նինայի ռոմանսը» (Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայից) 1941
«Նոր երգ» 1931
«Պաշտպանության հարվածամարտիկի կարմիրբանակային արշավի երգը...» 1932
«Պեպոյի երգը» («Պեպո» կ/ֆ-ից) 1934
«Պիոներուհի Օլյան» 1933
«Պիոներական թմբուկ» 1933
«Պոեմ» 1946
«Ջավուզ իդիմ» 1931
«Ռուս նավատորմի երգը» («Նավերը գրավում են բաստիոնները» կ/ֆ-ից) 1953
«Սիրելի աչքերի լույսը» 1962
«Սրտի երգ» 1949
«Սևծովյան նավատորմի երգը» 1931
«Վաղը՝ դպրոց» 1943
«Ուրալոչկա» 1943
«Ուրալցիները շատ լավ են կռվում» 1942
«Փառք մեր հայրենիքին» 1943
«Քեզ եմ սպասում» 1943

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Собрание сочинений в двадцати четырех томах. Издательство «Музыка». 1983.
  2. Персон Д․М․ (1979). А․Хачатурян․ Ното–библиографический справочник. Москва: Всесоюзное издательство «Советский композитор».
  3. Арутюнов Д. А. (2003). Арам Хачатурян. Жизнь и творчество (+CD). Слово/Slovo.
  4. Арам Хачатурян։ Страницы жизни и творчества (из бесед с Г․․М․Шнеерсоном). Москва: Всесоюзное издательство «Советский композитор». 1982.
  5. Юзефович В. (1990). Арам Хачатурян: Монография. Москва: Всесоюзное издательство «Советский композитор».