Մասնակից:LianaMkrtchyan2004/Միխայիլ Վոդյանոյ
LianaMkrtchyan2004/Միխայիլ Վոդյանոյ |
---|
Միխայիլ Վոդյանոյ (ռուս.՝ Михаи́л Григо́рьевич Водяно́й, ), օպերետի խորհրդային արտիստ, կինոդերասան և թատրոնի ռեժիսոր, երգիչ, ելույթավար: ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ[1]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած օդեսական հայտնի լեգենդներից մեկին, Վոդյանոյը բնիկ օդեսացի չէր: Ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 23-ին, Խարկովում: Հրեա ընտանիքի երկրորդ երեխան է[2][3][4]: Մեկ այլ օդեսական լեգենդի համաձայն, նրա իրական ազգանունը Վասերման էր[5], միևնույն ժամանակ` նրա ծնողների և ավագ եղբոր ազգանունը նույնպես Վոդյանոյ էր: Հայրը մատակարարման տնօրեն Գրիգորի Վոդյանոյն էր, մայրը` Աննա Լվովնա Վոդյանայան, տնային տնտեսուհի էր[6]: 1938 թվականին ընտանիքը տեղափոխվում է Կիսլովոդսկ, որտեղ Միխայիլը սովորում է դպրոցում և խաղում ինքնագործ խմբում: 1941 թվականին նա ընդունվում է Լենինգրադի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի միանգամից երկրորդ կուրս, որտեղ սովորել է մինչև 1943 թվականը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ համասարանը տարհանվել է Տոմսկ: Ավագ եղբայրը` Ռոբերտը, 1943 թվականի նոյեմբերի 25-ին մահացել է հոսպիտալում, ծանր վերքերից[7]: 1943-1945 թվականներին Միխայիլը Պյատիգորսկի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան էր: 1946 թվականից եղել է Լվովի ֆիլհարմոնի էստրադային դերասան: 1947-1953 թվականներին եղել է Լվովի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան: 1953 թվականին թատրոնի հետ տեղափոխվել է Օդեսա, որտեղ թատրոնը դառնում է Օդեսայի երաժշտական կոմեդիայի թատրոն: 1953 թվականից եղել է Օդեսաի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան[8], իսկ 1979 թվականին եղել է գեղարվեստական ղեկավար, միաժամանակ 1983 թվականին` թատրոնի տնօրեն: 1972 թվականից եղել է Ուկրաինայի թատերական միության Օդեսայի տեղական վարչության նախագահ: 1976 թվականին դարձել է օպերետի առաջին արտիստը, ով ստացել է ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ կոչումը: 1947 թվականից եղել է ԽՄ կոմունիստական կուսակցության անդամ[9]: Օդեսայում Միխայիլ Վոդյանոյի հեղինակության և եռանդի շնորհիվ կառուցվել է ժամանակակից թատրոնի շենք, որտեղ և տեղափոխվել է օպերետան: Դերասանի նախաձեռնությամբ քաղաքում հայտնվել է Լեոնիդ Ուտյոսովի անվան փողոց[10]:
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը (1952 թվականից)-Մարգարիտա Իվանովնա Դյոմինա (1922-1999), օպերետի դերասանուհի, Ուկրաինական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1974)։ Միասին ապրել են 35 տարի[4]։ Միասին առաջատար դերեր են կատարել ներկայացումներում, հանդես են եկել համերգային ծրագրերով։
- Եղբայրը` Ռոբերտ Վոդյանոյը, ավարտել է մանկավարժական ինստիտուտը[11], Հայրենական պատերազմի մասնակից, Կարմիր աստղ շքանշանի շքանշանակիր[12]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1987 թվականի սեպտեմբերի 11-ին, 62 տարեկանում, սրտի կաթվածից։ Թաղված է Օդեսայում, երկրորդ քրիստոնեական գերեզմանատանը։ Նրա այրու` Մ. Դյոմինայի, մասնակցությամբ դերասանի պատվին կանգնեցրել են անսովոր հուշարձան[9]. [13]: Ըստ Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Օդեսայի երաժշտական կոմեդիայի պրիմա Լյուդմիլա Սատոսովայի հիշողությունների, «այդ կենսուրախ մարդու մահը իսկական ողբերգություն էր ամբողջ երկրի համար: Բոլորը լացում էին, փոքրից մեծ: Այրիացած Մարան դժվարությամբ էր դիմանում այդ կորստին, նա այլևս որևէ մեկը չուներ, նրանք Միշայի հետ երեխաներ չունեին»[14]:
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ (1957)
- Ուկրաինական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1964)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր (24.11.1960)
- «Պատվո նշան» շքանշան (1969)
- Գեորգի Դիմիտրովի անվան հոբելյանական մեդալ (ԲԺՀ) (1972)
Դերեր ներկայացումներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պյատիգորսկի երաժշտական կոմեդիայի թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բորջիայի կապերը», Ս. Կրաուզե-կոմս ֆոն Պրինկվիլ
- «Մարիոնի հարսանիքը»-Վ. Բրոմե
- «Բայադերա»-Իմրե Կալման
Լվովի երաժշտական կոմեդիայի թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ազատ քամի», Իսահակ Դունևսկի - Միկի
- «Տասնմեկ անհայտներ»
- «Սորոչինյան ցուցահանդես», ըստ Նիկոլայ Գոգոլի-Պոպովիչ
- «Ուրախ այրին», Ֆրանց Լեգար - Նեգոշ
- «Երազողները», Կոնստանտին Լիստով - Ակնոցավորը
- «Դերասանուհու սերը», Կ. Բենց - Դատապաշտպան
- «Ֆելդմարշալի աղջիկը», Օսկար Ֆելցման - Պավել І
Օդեսայի երաժշտական կոմեդիայի թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իմ սիրտն այստեղ է», Գ․ Գ․ Ցաբաձե - Ագաբո
- «Հարյուր չարք և մեկ աղջիկ», Տիխոն Խրենիկով - Ագաֆոն
- «Իմ հիասքանչ տիկին», Ֆրեդերիկ Լոու - Ալֆրեդ Դուլիտլ
- «Չորսը Ժաննա փողոցից», Օսկար Սանդլեր - Անդրեյ
- «Սիլվա» Իմրե Կալման - Բոնի
- «Ում են ժպտում աստղերը», հեղ.` Բորիս Ալեքսանդրով, ըստ Ալեքսանդր Կոռնեյչուկի-Գալուշկո
- «Հայրենի եզերքում», Վասիլի Սոլովյով - Գարկուշա
- «Օրիորդ Նիտուշ» Ֆլորիմոն Էրվե - Ֆլորիդոր
- «Իմ խելագար եղբայրը» - Հարոլդ/Ջորջ
- «Ազատ քամի» Իսահակ Դունաևեսկի - Գեորգ Ստեն
- «Սիրելիներին վարդակակաչներ նվիրեք» Օսկար Սանդլեր - Զաժիգալկին
- «Ուշացած սերենադ» Վ․ Գ․ Իլյին - Կոստյա Գուսյատնիկով
- «Լուսաբացին», Օսկար Սանդլեր - Միշկա Յապոնչիկ
- «Երեք գրոշանոց օպերա» Բերտոլդ Բրեխտ և Կուրտ Վայլ - Մեկի-Նոժ
- «Սպիտակ գիշեր» Տիխոն Խրեննիկով - Նիկոլայ II
- «Հարսանիք Մալինովկայում», Բորիս Ալեքսանդրով - Պոպանդոպուլու
- «Մարդը Լամանչից», Մ․ Լի - Սանչո Պանսա
- «Քին» Ալեքսանդր Դյումա - Սողոմոն
- «Չղջիկ», Յոհան Շտրաուս - Ֆալկ
- «Ռուսական գաղտնիք», Վլադիմիր Դմիտրիևա - Թագավոր
- «Սպիտակ ակացիա», Իսահակ Դունաևսկի - Յաշկա Բուկսիր
- «Ջութակահարը տանիքի վրա», Ջերի Բոկ - Տեվյե (վերջին դերը)
- «Հարսանեկան ճանապարհորդություն», Նիկիտա Բոգոսլովսկի
- «Մարիցա» Իմրե Կալման - Զուպան
- «Կրկեսի արքայադուստրը», Իմրե Կալմանա - Թոնի
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 - Սպիտակ ակացիա - Յաշկա «Բուքսիր»
- 1960 - Ժառանգներ - Յուրա
- 1965 - Նավախումբը գնում է դեպի արևմուտք-Միշկա Յապոնչիկ
- 1967 - Հարսանիք Մալինովկայում
- 1967 - Իմ խելագար եղբայրը - գլխավոր դեր
- 1969 - Հաճելի անակնկալ (կարճամետրաժ) - գլխավոր դեր
- 1971 - Քրեական հետախուզության տեսուչ - կեղծ դրամահատող Սոսին
- 1973 - Քրեական հետախուզության առօրյան - Սոսին
- 1975 - 11 հույս - Սան Սանիչ
- 1976 - 12 աթոռներ - Պերսիցկի
- 1979 - Չափազանց վտանգավորները... - Արնոլդ
- 1981 - Վտանգավոր տարիք - Լիլիի հայրը
- 1983 - Ազատ քամի - Գեորգ Ստեն
Վոկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 - Ազատ քամի
- 1967 - Հարսանիք Մալինովկայում
Մասնակցությունը ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 - Ես վերադարձնում եմ Ձեր դիմանկարը
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդեսայի երաժշտական կոմեդիայի թատրոնը կրում է դերասանի անունը:
- 2015 թվականի նոյեմբերի 20-ին Խարկովի քաղաքային խորհրդի նստաշրջանի ժամանակ վերանվանվել են քաղաքի բազմաթիվ փողոցներ և այլ օբյեկտներ, այդ թվում` քաղաքի փողոցներից Շչերբակովի անունը կրող փողոցը վերանվանվել է ի պատիվ Միխայիլ Վոդյանոյի:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սովետական մեծ հանրագիտարան
- ↑ Михаил Водяной
- ↑ Интервью с племянницей артиста Людмилой Робертовной Водяной
- ↑ 4,0 4,1 Вавилова Е. Охота на короля Արխիվացված է Դեկտեմբեր 28, 2007 Wayback Machine-ի միջոցով: // 2000. — 27.12.2007. — № 51 (395) 21.(չաշխատող հղում)
- ↑ Александр Левит «У Михаила Водяного была заветная мечта сыграть еще три роли: Чаплина, Бендера и Тевье-молочника»
- ↑ Александр Левит «А вы, гражданин водяной, арестованы!»
- ↑ Память народа
- ↑ Некоторые сведения взяты из автобиографии Михаила Водяного, написанной 25 июня 1979 года. Форзац книги Грабовский А. Л. Михаил Водяной. Очерк жизни и творчества. — Одесса: ТЭС, 2009. — 72 с. — ISBN 978-966-8145-93-3.
- ↑ 9,0 9,1 Михаил Григорьевич Водяной // Peoples.ru.
- ↑ Максименко В. «Ах оперетта, оперетта…» К 50-летию Одесского театра музыкальной комедии им. Михаила Водяного // Одесса. — 1997. — № 3.
- ↑ Запись в Музее Холокоста «Яд-Вашем» (Иерусалим)
- ↑ Память народа: Роберт Григорьевич Водяной
- ↑ Могилы знаменитостей. Водяной Михаил Григорьевич (1924—1987).
- ↑ Народная артистка Украины Людмила САТОСОВА: «Меня хотели убрать, и кто-то стрелял в окно моей квартиры. Пуля задела ухо сына, игравшего на фортепиано» // Бульвар Гордона. — 30.12.2008. — № 52 (192).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Левит А. Чтобы Михаил Водяной не опоздал на гастрольный спектакль, пилоты посадили рейсовый самолёт на военном аэродроме. Никто из пассажиров не возмутился — ведь они летели с самим Попандопуло // Факты. — 14.01.2010 года.
- Панкратьев С. Самый популярный одессит(չաշխատող հղում)
// Киевский вестник. — 26.01.2010.
- Эрлихман З. Михаил Вассерман, он же Народный артист СССР Михаил Водяной, он же Попандопуло, он же Мишка Япончик, он же Тевье-молочник, он же Яшка Буксир и т. д.
- Щурова Татьяна. (2015-12-23). «Михаил Водяной». Odessa1.com. Վերցված է 2016-08-21-ին.
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Михаил Водяной в роли Яшки-Буксира и Евгения Дембская в роли Ларисы. Дуэт Яшки и Ларисы. Кинофильм «Белая акация» (1958).
- Михаил Водяной в роли Яшки-Буксира. Куплеты Наконечникова. Кинофильм «Белая акация» (1958).
- Михаил Водяной в роли Мишки-Япончика. Куплеты Мишки-Япончика из оперетты «На рассвете» (1960-е годы).
- Михаил Водяной Леониду Утёсову к юбилею. Запись телепередачи «В гостях у Леонида Утёсова» (1966).
- Михаил Водяной в роли Попандопуло. «На морском песочке». Кинофильм «Свадьба в малиновке» (1967).
- Михаил Водяной и Маргарита Дёмина. Огонёк «Дороги рыбацкие» (1969).
- Михаил Водяной. «Свидание с Одессой». Театральные встречи (январь 1977).
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել LianaMkrtchyan2004/Միխայիլ Վոդյանոյ կատեգորիայում։ |