Շերլոկ Հոլմսի արխիվը
Appearance
(Վերահղված է Մասնակից:Lesyeuxdeg/ Սևագրություն 3ից)
Շերլոկ Հոլմսի արխիվը անգլ.՝ The Case-Book of Sherlock Holmes | |
---|---|
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Շարք | Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
Նախորդ | Նրա հրաժեշտի խոնարհումը (ժողովածու) |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Ջոն Մյուրեյ |
Հրատարակման տարեթիվ | 1927 |
The Case-Book of Sherlock Holmes Վիքիպահեստում |
«Շերլոկ Հոլմսի արխիվը» (անգլերեն՝ The Case-Book of Sherlock Holmes), խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող դետեկտիվ պատմվածքների վերջին ժողովածուն, որ հրատարակվել է Արթուր Կոնան Դոյլի կողմից[1]։ Տպագրության է հանձնվել 1927 թվականին և իր մեջ է ներառում 1921-1927 թվականներին տպագրված պատմվածքները։
Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Պատմվածք | Բնօրինակ անվանում | Գործողության ժամանակաշրջան | Համառոտ ակնարկ | Նշումներ |
---|---|---|---|---|---|
1 | «Մազարինի քարը» | The Adventure of the Mazarin Stone | մոտավորապես 1903 թվական | Գողացվել է կարդինալ Մազարինի նախկին հավաքածուի ադամանդը։ Սեփական մոմե արձանի օգնությամբ Հոլմսըն իր սեփական տանը կասկածյալից ետ է ստանում ադամանդը։ «Մահացող դետեկտիվը» պատմվածքի նման սա առանձնանում է նրանով, որ իր նպատակին հասնելու համար Հոլմսն օգտագործում է ոչ այդքան արդար մեթոդներ։ | Հոլմսի մասին պատմող այն երեք պատմվածքներից մեկն է, որը գրված է երրորդ դեմքով, քանի որ մի պիեսի ադապտացիա է, որտեղ Վաթսոնը գրեթե չի հայտնվում։ |
2 | «Տոր կամրջի հանելուկը» | The Problem of Thor Bridge | մոտավորապես 1900 թվական, հոկտեմբեր | Կամրջի վրա սպանվել է ամերիկացի ոսկի արդյունաբերողի՝ Անգլիայում բնակություն հաստատած կինը։ Կասկածվում է սպասուհին։ | |
3 | «Չորեքթաթ մարդը» | The Adventure of the Creeping Man | 1903, դեպտեմբեր | Հայտնի պրոֆեսորի դուստրը և ասիստենտը անհանգստացած են նրա տարօրինակ պահվածքից։ Գիշերները նա քառաթաթ վազում է և անհավանական ճարպկությամբ մագլցում պատերի վրա։ | Հնարավոր է, որ Կոնան Դոյլը սյուժեն գրել է վիրաբույժ Սերգեյ Վորոնովի հետազոտությունը։ |
4 | «Սուսեքսի վամպիրը» | The Adventure of the Sussex Vampire | մոտավորապես 1896, նոյեմբեր | Պերուացի կնոջ հետ ամուսնացած անգլիացին օգնության համար Հոլմսին է դիմում։ Մի քանի անգամ նա տեսել է, թե ինչպես է իր կինը խմում իրենց տղայի արյունը։ | |
5 | «Երեք Գարիդեբները» | The Adventure of the Three Garridebs | 1902, հունիս | Խոշոր գումար ստանալու համար անհրաժեշտ է գտնել հազվադեպ հանդիպող «Գարիդեբ» ազգանունը կրող երեք հոգու։ | Պատմվածքի հանելուկը նման է «Կարմրահերների միություն» պատմվածքին։ |
6 | «Մեծանուն հաճախորդը» | The Adventure of the Illustrious Client | 1902, սեպտեմբեր | Երիտասարդ արիստոկրատ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ գերմանացի մարդասպան բարոնի հետ, և նրա ազդեցիկ անանուն ընկերը վարձում է Հոլմսին, որպեսզի վերջինս խանգարի աղջկան անել այդ հիմարությունը։ | Ենթադրվում է, որ Հոլմսի հաճախորդը հենց Անգլիայի թագավոր Էդուարդ VII-ն է։ |
7 | «Երեք կտուրները» | The Adventure of the Three Gables | Մի կին, ում որդին վերջերս մահացել է Իտալիայում, դիմում է Հոլմսին։ Անհայտ մարդիկ փորձում են գնել նրա տունը` բոլոր իրերով հանդերձ։ | ||
8 | «Գունատված զինվորը» | The Adventure of the Blanched Soldier | 1903, հունվար | Աֆրիկայից վերադարձած զինվորը փնտրում է անսպասելիորեն անհայտ կորած իր ծառայակցին, սակայն վերջինիս հայրն ամեն կերպ կանխում է դա։ | Այն երկու պատմվածքներից մեկն է, որը գրվել է Հոլմսի անունից։ |
9 | «Առյուծի բաշը» | The Adventure of the Lion's Mane | 1907, հուլիս | Հանգստի գնացած Հոլմսը Սուսսեքսում մեղուներ է բուծում, երբ ոչ հեռու գտնվող ափում մարդ է մահանում։ | Այն երկու պատմվածքներից մեկն է, որը գրվել է Հոլմսի անունից։ Ինչպես և նախորդը, սա նույնպես կապված է բժշկության հետ, և Վաթսոնը, իր մասնագիտության շնորհիվ հանելուկը ավելի արագ գուշակելով, կարող էր խանգարել։ |
10 | «Հանգստի անցած ներկավաճառը» | The Adventure of the Retired Colourman | 1899 թվականի ամառ | Մի տարեց ներկավաճառ ամուսնացել է երիտասարդ կնոջ հետ։ Որոշ ժամանակ անց կինը փախչում է սիրեցյալի հետ՝ վերցնելով ամուսնու խնայողությունները։ Զննելով գործը՝ Հոլմսը ենթադրում է, որ հաճախորդը ինչ-որ բան գաղտնի է պահում։ | Ներկաքիմիան, որը վաճառում է պատմության հերոսը, մի քիմիական նյութ է, որը օգտագործում են նկարիչները (ներկեր, սոսինձներ, յուղեր և այլն)։ |
11 | «Քողավոր կենվորը» | The Adventure of the Veiled Lodger | 1896 | Առյուծ վարժեցնողի այրին՝ այլանդակված դեմքով մի կին, Հոլմսին պատմում է իր հանցագործության պատմությունը։ | Այն պատմվածքներից մեկը, որտեղ ոչ մի հետաքննություն չի իրականացվում։ Հոլմսը և Վաթսոնը ուղղակի իմանում են հանցագործության հանգամանքները։ Հոլմսը չի մատնում հանցագործին։ |
12 | «Շոսքոմբ հին կալվածքը» | The Adventure of Shoscombe Old Place | մոտավորապես 1902 թվական | Շոսքոմբում բնակվող ձիաբուծարանի տիրոջ տարօրինակ պահվածքը շրջապատին ստիպում է մտածել, որ նա խելագարվել է։ |
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրեթե բոլոր պատմվածքներն էկրանավորվել են «Շերլոկ Հոլմսի արկածները» հեռուստասերիալի շրջանակներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերլոկ Հոլմսի արխիվը» հոդվածին։ |
|