Jump to content

Մասնակից:LIl21/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Հոբս, Լևիաթանի տիտղոսաթերթ

Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո[1]։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն (ոչ ինքնիշխան)։Օրինակ, դաշնային (ֆեդերալ) պետությունները դաշնային (ֆեդերալ)միությունների անդամ են, և միայն մասնակիորեն են սուվերեն, բայց, այնուամենայնիվ պետություններ են։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության (հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետության մեջ[2]։ Այն պետությունները, որոնք ինքնիշխան են, հայտնի են որպես սուվերեն պետություններ։ Ամերիկյան անգլերենի կրողները հաճախ պետություն և կառավարություն տերմինները օգտագործում են որպես հոմանիշներ, որտեղ երկու բառերն էլ ենթադրում են կազմակերպված քաղաքական խմբի առկայություն, որը որոշակի տարածքում իրականացնում է իշխանություն։ Շատ հասարակություններ պետությունների կողմից կառավարվել են հազարամյակներով, մինչդեռ որոշները եղել են պետականազուրկ հասարակություններ։ Ժամանակի ընթացքում կառավարման բազմաթիվ ձևեր են զարգացել՝ իրենց գոյության իրավունքը հիմնավորելով ամենատարբեր արդարացումներով( ինչպես օրինակ Թագավորների աստվածային իրավունքը, հասարակական պայմանագրի տեսությունը և այլն)։ XXI֊րդ դարում ժամանակակից ազգ֊պետությունը պետության գերիշխող ձևն է, որի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը։

Սահմանման հիմնահարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության առավել ճշգրիտ սահմանման վերաբերյալ ակադեմիական կոնսենսուս (համաձայնություն) գոյություն չունի[3]։ «Պետություն» տերմինը վերաբերում է քաղաքական երևույթների որոշակի տիրույթի վերաբերյալ տարբեր, բայց փոխկապակցված և հաճախ համընկնող տեսությունների խմբին[4]։ Տերմինը սահմանելու փորձը կարելի է դիտել որպես գաղափարական կոնֆլիկտի մի մաս, որովհետև տարբեր սահմանումներ տանում են պետության գործառնման տարբեր տեսությունների, և, որպես արդյունք, հաստատում են տարբեր քաղաքական ռազմավարություններ[5]։ Համաձայն Ջեֆֆրիի և Փեինթերի․ «Եթե մենք սահմանում ենք պետության «էությունը» որոշակի վայրում կամ ժամանակաշրջանում, մենք պարտավոր ենք հասկանալ, որ ինչ֊որ այլ երևույթ, որը մեկ այլ ժամանակի և տարածության մեջ համարվել է պետություն, ունի տարբեր «էական» բնութագրիչներ»[6]։ Ամենատարածված սահմանումը Մաքս Վեբերինն է[7][8][9][10][11], որը պետությունը նկարագրում է որպես պարտադիր քաղաքական կազմակերպություն կենտրոնացված կառավարմամբ, որը որոշակի տարածքում հաստատում է լեգիտիմ ուժի օգտագործման մենաշնորհ[12][13]։ Պետական կառույցների հիմնական կատեգորիան ներառում է վարչական բյուրոկրատիան, իրավական համակարգերը և ռազմական կամ եկեղեցական կառույցները[14]։ Պետության մեկ այլ լայնորեն ընդունված սահմանում 1993թ․ ընդունված Պետությունների իրավունքների և պարտականությունների Մոնտեվիդեոյի Կոնվենցիայում տրված սահմանումն է։ Այն սահմանում էր պետությունը որպես մի տարածք, որը ներառում է հետևյալը․ մշտական բնակչություն, սահմանված տարածք և կառավարություն, որն ընդունակ է արդյունավետ վերահսկողություն հաստատել համապատասխան տարածքի վրա և կարգավորել այլ պետությունների հետ միջազգային հարաբերությունները[15]։ Համաձայն Օքսֆորդի անգլերեն բառարանի, պետությունը․ ա․ կազմակերպված քաղաքական համայնք է՝ մեկ կառավարման ներքո, միասնություն, ազգ և բ․ այնպիսի համայնք, որը դաշնային հանրապետության մաս է կազմում, օր․՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները[16]։ Սահմանման խնդիրը կայանում է նրանում, որ «պետությունը» և «կառավարությունը» հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ ընդհանուր զրույցներում և նույնիսկ որոշ ակաադեմիական քննարկումներում։ Համաձայն սահմանման այս սխեմայի՝ պետությունները միջազգային իրավունքի ոչ ֆիզիկական անդամներ են, կառավարությունները՝ մարդկանց կազմակերպություններ[17]։ Կառավարության և իր պետության միջև հարաբերությունները ներկայացուցչական և լիազոր մարմնիններից մեկն է[18]։

Պետությունների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունները կարող են համարվել սուվերեն, եթե նրանք կախված չեն կամ չեն հանդիսանում որևէ այլ իշխանության կամ պետության սուբյեկտ։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության (հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետության մեջ[19][20]։ Շատ պետություններ դաշնայնացված պետություններ են, որոնք մաս են կազմում դաշնային միության[21]։ Դաշնայնացված պետությունը դաշնության մաս կազմող տարածքային և սահմանադրական համայնք է(օր․՝ Շվեյցարիա)։ Նման պետությունները տաբերվում են սուվերեն պետություններից նրանով, որ իրենց սուվերեն իշխանության մի մասը փոխանցել են դաշնային կառավարությանը[22]։ Ոմանք սովորաբար և հաճախ հեշտությամբ պետությունները դասակարգում են ըստ իրենց տեսանելի կառուցվածքի և կենտրոնացվածության։ Ազգ֊պետության կոնցեպցիան, որը տեսականորեն կամ գաղափարապես համարժեք է «ազգին», մեծ տարածում ձերք բերեց 20֊րդ դարում Եվրոպայում, բայց հազվադեպ էին հանդիպում այլ վայրերում կամ այլ ժամանակներում։ Այնուամենայնիվ, որոշ պետություններ ձգտում են ընդգծել իրենց բազմամշակութային կամ բազմազգ ազգային հատկանիշները (օրինակ, Հաբսբուրգյան Ավստրո֊Հունգարիա կամ Խորհրդային Միություն) և մատնանշել են միավորող հատկանիշներ, ինչպիսիք են ինքնավարությունը (ավտոկրատիա), միապետական լեգիտիմությունը կամ գաղափարախոսությունը։ Կայսերական (իմպերիալիստական) երկրները երբեմն խթանում են ռասսայական գերազանցության հասկացությունը[23]։ Հոգևոր պետությունները, որոնք կենտրոնացված են կրոնական խորանների շուրջը, հին աշխահի շատ պետություններում են տեղ գտել[24]։ Համեմատաբար փոքր քաղաք֊պետությունները, որոնք մի ժամանակ համեմատաբար տարածված և քաղաքականության իրացման արդյունավետ ձև են եղել, նոր ժամանակներում դարձան առավել հազվադեպ և համեմատաբար քիչ տարածված[25], չնայած դրանցից որոշները ցայսօր գոյատևում են դաշնային հանրապետությունների կազմում, ինչպես օրինակ ժամանակակից գերմանական քաղաք֊պետությունները, կամ սահմանափակ սուվերենությամբ ինքնավար միավորները, ինչպես Հոնկ Կոնգը և Ջիբրալթարը։ Նոր քաղաք֊պետության ստեղծումը (սուվերեն կամ դաշնային) 21֊րդ դարի սկզբում դերևս շարունակվում է քննարկվել այնպիսի քաղաքներում, ինչպիսին Լոնդոնն է։

Պետությունը և Կառավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունը կարող է տարբերվել կառավարությունից։ Կառավարությունը մարդկանց որոշակի խումբն է, վարչական բյուրոկրատիան, որը կառավարում է պետական ապարատը որոշակի ժամանակահատվածում[26][27][28]։ Այսինքն կառավարությունները այն միջոցն են, որոնց միջոցով իրականացվում է պետական իշխանությունը։ Պետությունները կառուցվում են տարբեր կառավարությունների շարունակական հաջորդականության վրա[29]։ Պետությունները ոչ նյութական և ոչ ֆիզիկական սոցիալական օբյեկտներ են, որտեղ կառավարությունները կոնկրետ հարկադրող ուժ ունեցող մարդկանց խմբերը[30][31][32]։ Յուրաքանչյուր հաջորդական կառավարություն կազմված է անհատների մասնագիտացված և արտոնյալ մարմնից, որը մենաշնորհ է սահմանում քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա, և կարգավիճակով ու կազմակերպմամբ, որպես այդպիսին, առանձնացված են բնակչությունից։ Նրանց գործառույթն է կիրառել գոյություն ունեցող օրենքները, սահմանել նորերը, և կարգավորել կոնֆլիկտները։ Որոշ հասարակություններում այս խումբը ինքնահավերժացնող կամ ժառանգական դաս է։ Այլ հասարակություններում, ինչպես օրինակ դեմոկրատականում, քաղաքական դերերը մնում են, սակայն առկա է այդ պաշտոնները զբաղեցնող մարդկանց հաճախակի հերթափոխում[33]։

Պետություններ և ազգ֊պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունները կարող են տարբերվել նաև «ազգի» կոնցեպտից, որտեղ «ազգ»֊ը վերաբերում է մարդկանց մշակութային֊քաղաքական հանրությանը։





Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thompson, Della, ed. (1995). "state". Concise Oxford English Dictionary (9th ed.). Oxford University Press. "3 (also State) a an organized political community under one government; a commonwealth; a nation. b such a community forming part of a federal republic, esp the United States of America"
  2. For example, the Vichy France (1940-1944) officially referred to itself as l'État français (the French state).
  3. Cudworth et al., 2007: p. 1
  4. Barrow, 1993: pp. 9-10
  5. Barrow, 1993: pp. 10-11
  6. Painter, Joe; Jeffrey, Alex (2009). Political Geography (2nd ed.). London: SAGE Publications Ltd. p. 21. ISBN 978-1-4129-0138-3.
  7. Dubreuil, Benoít (2010). Human Evolution and the Origins of Hierarchies: The State of Nature. Cambridge University Press. p. 189. ISBN 978-0-521-76948-8. Archived from the original on 4 May 2016.
  8. Gordon, Scott (2002). Controlling the State: Constitutionalism from Ancient Athens to Today. Harvard University Press. p. 4. ISBN 978-0-674-00977-6. Archived from the original on 3 May 2016
  9. Hay, Colin (2001). Routledge Encyclopedia of International Political Economy. New York, NY: Routledge. pp. 1469–1474. ISBN 0-415-14Hay, Colin (2001). Routledge Encyclopedia of International Political Economy. New York, NY: Routledge. pp. 1469–1474. ISBN 0-415-14532-5. Archived from the original on 3 May 2016.532-5. Archived from the original on 3 May 2016. Gordon, Scott (2002). Controlling the State: Constitutionalism from Ancient Athens to Today. Harvard University Press. p. 4. ISBN 978-0-674-00977-6. Archived from the original on 3 May 2016
  10. Donovan, John C. (1993). People, power, and politics: an introduction to political science. Rowman & Littlefield. p. 20. ISBN 978-0-8226-3025-8. Archived from the original on 8 May 2016.
  11. Shaw, Martin (2003). War and genocide: organized killing in modern society. Wiley-Blackwell. p. 59. ISBN 978-0-7456-1907-1. Archived from the original on 3 June 2016.
  12. Cudworth et al., 2007: p. 95
  13. Salmon, 2008: p. 54 Archived 15 May 2016 at the Wayback Machine.
  14. Earle, Timothy (1997). "State, State Systems". In Barfield, Thomas. The Dictionary of Anthropology. Wiley-Blackwell. p. 445. ISBN 978-1-57718-057-9. Archived from the original on 3 May 2016.
  15. "Montevideo Convention on the Rights and Duties of States". Archived from the original on 28 June 2011.
  16. Thompson, Della, ed. (1995). "state". Concise Oxford English Dictionary (9th ed.). Oxford University Press. "3 (also State) a an organized political community under one government; a commonwealth; a nation. b such a community forming part of a federal republic, esp the United States of America"
  17. Robinson, E. H. 2013. The Distinction Between State and Government Archived 2 November 2013 at the Wayback Machine.. The Geography Compass 7(8): pp. 556-566.
  18. Crawford, J. (2007) The Creation of States in International Law. Oxford University Press.
  19. Thompson, Della, ed. (1995). "state". Concise Oxford English Dictionary (9th ed.). Oxford University Press. "3 (also State) a an organized political community under one government; a commonwealth; a nation. b such a community forming part of a federal republic, esp the United States of America"
  20. "sovereign", The New Oxford American Dictionary (2nd ed.), Oxford: Oxford University Press, 2005, ISBN 0-19-517077-6, "adjective ... [ attrib.] (of a nation or state) fully independent and determining its own affairs: a sovereign, democratic republic."
  21. The Australian National Dictionary: Fourth Edition, pg 1395. (2004) Canberra. ISBN 0-19-551771-7.
  22. Thompson, Della, ed. (1995). "state". Concise Oxford English Dictionary (9th ed.). Oxford University Press. "3 (also State) a an organized political community under one government; a commonwealth; a nation. b such a community forming part of a federal republic, esp the United States of America"
  23. Compare mission civilisatrice, Japanese colonial empire.
  24. For example: Pastor, Jack (1997). "3: The Early Hell+enistic Peiod". Land and Economy in Ancient Palestine. London: Routledge (published 2013). p. 32. ISBN 9781134722648. Archived from the original on 19 December 2016. Retrieved 14 February 2017. "The idea of Jerusalem as a temple state is an analogy to the temple states of Asia Minor and the Seleucid Empire, but it is an inappropriate analogy. [...] Rostovtzeff referred to Judea as a sort of temple state, notwithstanding his own definition that stipulates ownership of territory and state organization. [...] Hengel also claims that Judea was a temple state, ignoring his own evidence that the Ptolemies hardly would have tolerated such a situation."
  25. Vatican City, Monaco, Singapore.
  26. Bealey, Frank, ed. (1999). "government". The Blackwell dictionary of political science: a user's guide to its terms. Wiley-Blackwell. p. 147. ISBN 978-0-631-20695-8. Archived from the original on 16 May 2016.
  27. Sartwell, 2008: p. 25 Archived 23 June 2016 at the Wayback Machine.
  28. Flint & Taylor, 2007: p. 137
  29. Flint & Taylor, 2007: p. 137
  30. Robinson, E. H. 2013. The Distinction Between State and Government. Archived 2 November 2013 at the Wayback Machine. The Geography Compass 7(8): pp. 556-566.
  31. http://www.edwardheath.net/wp-content/uploads/2013/08/State_and_Government.pdf
  32. https://web.archive.org/web/20131102130436/http://www.edwardheath.net/wp-content/uploads/2013/08/State_and_Government.pdf
  33. Barclay, Harold (1990). People Without Government: An Anthropology of Anarchy. Left Bank Books. p. 31. ISBN 1-871082-16-1.