Մասնակից:Karinemikaelyan1966/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարել Գոթ (չեխ․՝ Karel Gott; հուլիսի 14 1939, Պլզեն — հոկտեմբերի 1 2019, Պրահա) — չեխ երգիչ, հաճախ անվանում են" Չեխիայի փոփ արքա "կամ"չեխական սոխակ":

Գոթն այն սակավաթիվ չեխ կատարողներից էր, ով, դեռևս իր կարիերայի վաղ ժամանակներից, լայն ճանաչում ձեռք բերեց Չեխոսլովակիայի սահմաններից դուրս։ Նա երգել է բազմաթիվ լեզուներով՝ չեխերեն, գերմաներեն, ռուսերեն, սլովակերեն։ Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստի կոչում ստացել է 1985 թվականին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարել Գոթ, 1989 թիվ

Կարել Գոթը ծնվել է 1939 թվականի հուլիսի 14 ին նի Պրահայի Վեզնիգովոյ փողոցում: Նա դարձավ Մարիա և Կարլ Գոթերի երկար սպասված միակ որդին։ Պատերազմը խաթարեց ընտանիքի կանոնավոր կյանքը. ռումբի հարվածից տունը փլուզվեց, և Գոթերը ստիպված եղան գյուղ տեղափոխվել՝ տատիկի մոտ ։ Գյուղական կյանքը տևեց մինչև 1946 թվականը, այնուհետև ծնողներին հաջողվեց հարմար կացարան գտնել Պրահայում։ Մանկուց երազել է նկարիչ դառնալև այս ցանկությունը խրախուսվել է ծնողների կողմից։ « Ծնողներս ինձ նվիրեցին մոլբերտ, և ես սկսեցի նկարել»: Դեռևս տաս տարեկան հասակում նա կարողանում էր վարպետորեն կրկնօրինակել Բոտիչելիի ննկարները: Կարելը պատրաստվում էր ընդունվել գեղարվեստի ակադեմիա, սակայն քննությունները ձախողվեցին:

«Ճակատագիրն ուզում էր, որ ես երգիչ դառնամ», —հիշում է նա: Ծնողները պնդում էին՝ նկարչի մասնագիտությունը ընտանիք չի կերակրի։ Սակայն այժմ նրա նկարները գնահատվում են տասնյակ հազարավոր դոլարներ, քանի որ դրանք նկարել է հայտնի երգիչը։ Կարելի կուռքերն էին՝ Պոլ Գոգենը, Պաբլո Պիկասոն և Սալվադոր Դալին։ Սովորել է Պրահայի արհեստագործական ուսումնարանում և ստացել տրամվայի համակարգերի էլեկտրիկի կրթություն: Արդեն ուսումնառության ընթացքում մասնակցել է երգիչների սիրողական ելույթներին, այնուհետև սովորել և ավարտել է Պրահայի երաժշտական ուսումնարանը։ 1950-ականների վերջին Գոթը երգում էր Պրահայի սրճարաններում և պարային ակումբներում՝ համատեղելով համերգային գործունեությունը գործարանում աշխատելու հետ: 1958 թվականին սիրողական երգիչների մրցույթում ստացել է իր առաջին մրցանակը: Նա իր դեբյուտը կատարեց 1959 թվականին Պրահայում անցկացվող "Փնտրում ենք տաղանդներ" մրցույթում: Արժանացավ հանդիսատեսին համակրանքին, սակայն ժյուրիի կողմից ճանաչում չստացավ: Աշխատանքերին զուգահեռ՝ Կարելը վոկալի դասեր է է ստանում, սովորում է տիրապետել բեմական արվեստին։ 1959 թվականին հեռանում է գործարանից և 1960 թվականին ընդունվում է Պրահայի կոնսերվատորիա և ստանում է օպերային երգիչի մասնագիտություն: Այստեղ արտիստին դասավանդում էր Ֆեոդոր Շալյապինի աշակերտ Կոնստանտին Կարենինը:

Այնուամենայնիվ, 1960-ական թվակաների սկզբին Չեխոսլովակիայի նորաձևության շրջադարձով սկսվեց Կարել Գոթտի երգարվեստի վերելքը: 1961 թվականին Գոթն իր առաջին՝ "Նա Ինքն ասաց, որ ինձ չի սիրում" երգը ձայնագրեց Պրահայի ռադիոյի համար։

Առաջին ձայնասկավառակը Կարել Գոթը թողարկել է 1962 թվականին այդ տարիների հայտնի երգչուհի Վլաստա Պրուխովայի հետ: Այն կոչվում էր "Երբ մենք երկու անգամ մեծ կլինենք":

1962 թվականին Պրահայի Հայտնի "Սեմաֆոր" թատրոնի կողմից ստացել է անգաժեմենտ (վարձահրավեր), իսկ նույն թվականին Կարել Գոթտի և Վլաստա Պրուխովայի դուետը հաղթող է ճանաչվել Չեխական ռադիոյի հիթ-շքերթում։ Արդեն 1963-ին "Սեմաֆոր" թատրոնի ներկայացումից "Oči sněhem zaváté" երգը, որը կատարում էր Գոթը, դարձավ Չեխոսլովակիայի ամենահայտնի ստեղծագործությունը: Այս երգով Նա առաջին անգամ հաղթեց "Ոսկե սոխակ"երգիչների համազգային մրցույթում: