Մասնակից:Inessa85/Ավազարկղ20
Энн Перри | |
---|---|
Անն Փերի (անգլ.՝ Anne Perry), ծնված <<Ջուլիետ Մարիոն Հուլմ>> (անգլ.՝ Juliet Marion Hulme, 1938 թվականի հոկտեմբերի 29, Լոնդոն, Մեծ Բրիտանիա , 2023 թվականի ապրիլի 10, Լոս Անջելես, ԱՄՆ) ,Բրիտանացի գրող, ով առաջին անգամ հանդես եկել 1979 թ.-ին: 16 տարեկանում նա սպանություն է գործել,սպանել է ընկերուհու մորը,ինչի համար դատապարտվել է ազատազրկման: Ազատ արձակվելուց հետո Հուլմը փոխել է անունը և սկսել է զբաղվել ստեղծագործելով [1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լոնդոնի տարածքում Բլեքհիթում, Հենրի Ռեյնսֆորդ Հյում և Հիլդա Մարիոն Ռևելի ֆիզիկոսների ընտանիքում: Նա ուներ փոքրիկ եղբայր՝ Ջոնաթան: Վաղ մանկությունում Ջուլիետի մոտ ախտորոշվել էր տուբերկուլոզ [2], դրա համար էլ ծնողները նրան ուղարկեցին Արևմտյան Հնդկաստան и Հարավային Աֆրիկա այն հույսով, որ տաք կլիման կբարելավի նրա առողջական վիճակը: Ջուլիետը վերամիավորվեց ծնողներին 13 տարեկանում, երբ նրանք միասին տեղափոխվեցին Քրայսթչերչ, Նոր Զելանդիա, որտեղ նրա հայրը ընդունվեց ռեկտորի պաշտոնում՝ Քենթերբերիի համալսարանում[3] :
Հոնոր Ռեյպերի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրայսթչերչում Հյումը ընդունվեց աղջիկների դպրոց։ Այնտեղ նա ծանոթացավ Փոլին Փարքերի հետ:Երկուսն էլ առողջական նկատառումներով ազատված էին սպորտից և սիրում էին ֆանտազիա[4] կարդալ։ Կարճ ժամանակվա ընթացքում աղջիկները ընկերացան: Նրանք իրենց ամբողջ ժամանակը միասին էին անցկացնում և միմյանց հորինված անուններով էին անվանում։Ըստ հոգեբույժների՝ ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները դարձել են ոչ առողջ : Հետագայում մամուլում բազմաթիվ խոսակցություններ եղան, որ նրանք լեսբուհիներ են, բայց Հյումը և Փարքերը հերքեցին դա:
1954 թվականի սկզբին Հյումի մայրը հայտարարեց իր դստերը, որ որոշել է բաժանվել ամուսնուց և Ջուլիետին հետ ուղարկել Հարավային Աֆրիկա՝ մորաքրոջ հետ։ Փարքերը որոշեց գնալ ընկերուհու հետ, սակայն նրա մայրը՝ Հոնորը, մերժեց։ Դեռահասները միասին սպանություն էին ծրագրել:
1954 թվականի հունիսի 22-ին երեքով գնացել են այգի։ Այնտեղ Ջուլիետն ու Փոլինը գեղեցիկ քար դրեցին Հոնորի ճանապարհին։ Երբ նա կռացավ, որպեսզի վերցնի այն, նրա ընկերներուհիները մի քանի անգամ հարվածեցին կնոջ գլխին գուլպայով փաթաթված աղյուսով:Պաթոլոգ Քոլին Փիրսոնի խոսքով՝ մարմնի վրա հայտնաբերվել է 45 վնասվածք։ Հոգեբույժները, ովքեր հետազոտել են Ջուլիետին, նշել են, որ նա չի զղջում։
Դատավարությունից առաջ Փոլինն ու Ջուլիետը միասին պահվում էին Քրայսթչերչի Պապարուա բանտում, որտեղ նրանց շփումներն անսահմանափակ էին, և նրանք շատ ժամանակ էին անցկացնում միասին։ Հուլիսի 1-ին Ջուլիետին բանտում այցելել է հայրը, ով հաջորդ օրը լքել է Նոր Զելանդիան իր կրտսեր եղբոր հետ։
Հյումի և Փարքերի պատմությունը լայն արձագանք գտավ ամբողջ աշխարհում[5]:Նրանք երկուսն էլ դատարան են ներկայացել օգոստոսի 28-ին։ Որպես անչափահաս նրանք չէին կարող դատապարտվել մահապատժի , ազատազրկվել են, ինչպես նաև ազատվելուց հետո անձնական շփման արգելք են ստացել [6][5], չնայած վերջին պայմանը հետագայում հերքվեց արդարադատության նախարար Սամանթա Բարնետի կողմից[7]:
Դատավարության ժամանակ ճանաչվեց, որ Ջուլիետի ազդեցությունն է եղել Պոլինի վրա, ուստի նա ճանաչվեց որպես կատարվածի կատալիզատոր։
Դատավարությունից հետո նրան օդանավով տեղափոխեցին Օքլենդի բանտ խիստ ռեժիմով Մաունթ-Իդեն , որտեղ նա անցկացրեց առաջին երեք ամիսները մեկուսարանում:
Սկզբում նա ծանր աշխատանքներ էր կատարում, բայց հետո սկսեց չդիմանալ դրան և տեղափոխվեց ատելյե ։ Ազատազրկման ողջ ընթացքում նրան ընտանիքից ոչ ոք չի այցելել, և հարազատների հետ նամակագրությունը բավականին հազվադեպ է եղել։ 1954 թվականի սեպտեմբերի 12-ին Հյումի մայրը և նրա նոր ամուսինը (որն էր պատճառը, որ նա բաժանվեց հորից) լքեցին Նոր Զելանդիան։
Գրելու կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականին ազատ արձակվելուց հետո Հյումը փոխեց իր անունը Էնն Փերի՝ վերցնելով խորթ հոր գեղարվեստական անունն ու ազգանունը [8]: Նա որոշ ժամանակ ապրել է Միացյալ Նահանգներում, որտեղ միացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն 1968 թվականին: Ավելի ուշ նա վերադարձավ Մեծ Բրիտանիա [9]: Նա որոշ ժամանակ ապրել է Միացյալ Նահանգներում, որտեղ միացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն 1968 թվականին : Ավելի ուշ նա վերադարձավ Մեծ Բրիտանիա [9] :
1979 թվականին Փերին հրատարակեց իր առաջին վեպը՝ «Քեյթեր փողոցի ուրվականը»։ Այդ ժամանակվանից գրողը հրատարակել է պատմական դետեկտիվ ժանրի շուրջ 50 ստեղծագործություն [10] :
Փերին ապրում էր Շոտլանդիայում [10] :1994 թվականին նա բացահայտեց իր իսկական ինքնությունը՝ կապված առաջիկա գեղարվեստական «Երկնային արարածներ» ֆիլմի՝ սպանության առեղծվածի հետ:Փերին ծայրահեղ բացասաբար է արձագանքել ֆիլմին՝ դժգոհելով, որ իրեն չեն զգուշացրել նկարահանումների մասին և հնարավորություն չեն տվել արտահայտել իր տեսակետը (օրենքով Ջուլիետ Հյումի անունը օգտագործելու համար Փերիի համաձայնությունը պարտադիր չէր)։ Ըստ Փերիի՝ իր ընկերներից ոչ ոք երես չթեքեց իրենից, երբ ճշմարտությունը բացահայտվեց։
Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին Փերին լքեց Շոտլանդիան և տեղափոխվեց Լոս Անջելես՝ իր վեպերի ֆիլմերն ավելի լավ գովազդելու համար [11] : Նա սրտի կաթված է ստացել 2022 թվականի դեկտեմբերին։ Նա մահացել է 2023 թվականի ապրիլի 10-ին Լոս Անջելեսի հիվանդանոցում 84 տարեկան հասակում : [12][13] Նրա վերջին վեպը՝ «Չորրորդ թշնամին», լույս է տեսել մահից մեկ շաբաթ առաջ։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմաս Փիթի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քեյթեր փողոցի ուրվականը(The Cater Street Hangman), 1979
- Գտնվածը Կալենդր հարպարակում (Callander Square), 1980
- Մառախուղ Պարագոն -Ոքում (Paragon Walk), 1981
- Հարություն Ռեսուրեկշն-ռոում(Resurrection Row), 1981
- Գողը Ռուտլենդ փլեյսում (Rutland Place), 1983
- Բլյուգեյթ Ֆիլդսի խեղդված մարդը (Bluegate Fields), 1984
- Մահ Սատանայի կալվածքում(Death in the Devil’s Acre), 1985
- Նատյուրմորտ Կարդինգտոն Կրեսենտից(Cardington Crescent), 1987
- Լռություն Հանովերում քլոսում (Silence in Hanover Close), 1988
- Մահապատիժ Վեստմինսթերյան կամրջի վրա (Bethlehem Road), 1990
- Հրդեհ Հեյգեիթ-Ռայզում (Highgate Rise), 1991
- Սկանդալ Բելգրեյվի հրապարակում (Belgrave Square), 1992
- Անտեսանելի մարդը Farrier's Lane-ում (Farrier’s Lane), 1993
- Հայդ Պարկի դահիճը(The Hyde Park Headsman), 1994
- Դավաճանների դարպաս (Traitors Gate), 1995
- Պենտեկոստեի ծառուղու խեղդամահը(Pentecost Alley), 1996
- Ռումբ Աշվարդ Հոլում (Ashworth Hall), 1997
- Ռեքվիեմ Բրանսվիկի այգիներում (Brunswick Gardens), 1998
- Մահացած մարդ Բեդֆորդի հրապարակից (Bedford Square), 1999
- Կիսալուսնի փողոց (Half Moon Street), 2000
Ուիլյամ Մոնքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օտար դեմք (The Face of a Stranger), 1990
- Կմախք պահարանում(A Dangerous Mourning), 1991
- Սիրո Դավաճանություն (Defend and Betray), 1992
- Մահը հանկարծակի է և սարսափելի (A Sudden, Fearful Death), 1993
- Գայլի մեղքերը (The Sins of the Wolf), 1994
- Իմ եղբայր Կայենը(Cain His Brother), 1995
- Կշռված է հաշվեկշռում (Weighed in the Balance), 1996
- Լուռ ճիչ (The Silent Cry), 1997
- Խոստման խախտում, 1997
Առաջին համաշխարհային պատերազմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առայժմ գերեզմաններ չկան, 2003 թ
- Shoulder the Sky, 2004
- Հրեշտակներ մթության մեջ, 2005
- վիճելի բարիկադներում, 2006
- Մենք չենք կարող քնել, 2007
Սուրբ Ծննդյան մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Ծննդյան ճամփորդություն, 2003
- Սուրբ Ծննդյան այցելու, 2004
- Սուրբ Ծննդյան հյուր, 2005
- Սուրբ Ծննդյան գաղտնիք, 2006
- Սուրբ Ծննդյան սկիզբ, 2007
- Սուրբ Ծննդյան շնորհք, 2008
- Սուրբ Ծննդյան խոստում, 2009
- Սուրբ Ծննդյան ոդիսական, 2010
- Սուրբ Ծննդյան վերադարձ, 2011
- Սուրբ Ծննդյան ծաղկեպսակ(2012)
Ֆանտազիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tathea, 1999
- Եկեք Արմագեդոն, 2001
Սերիա «Ժամացույց»[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թյուդոր Ռոուզ, 2011
- Rose of No Man’s Land, 2011
- Արյան կարմիր վարդ, 2012
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդգար Ալան Պոյի մրցանակ
- Ագաթա մրցանակ
В массовой культуре[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 թվականին «Երկնային արարածներ» ֆիլմը նկարահանվել է Փարքերի սպանության մասին։ Հյումի դերը կատարել է Քեյթ Ուինսլեթը։[10].
- 1998 թվականին «Քեյթեր փողոցի դահիճը» ֆիլմը նկարահանվել է Թոմաս Փիթի մասին գրողի դեբյուտային դետեկտիվ պատմության հիման վրա։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ We were not lesbians, says former Juliet Hulme(անգլ.) // The New Zealand Herald : газета. —Auckland, 2006. Архивировано из первоисточника 23 հունվարի 2015.
- ↑ «Pauline Parker» (անգլերեն). New Zealand History online. Արխիվացված է օրիգինալից 2013-04-08-ին. Վերցված է 2013-02-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Pauline Parker» (անգլերեն). New Zealand History online. Արխիվացված է օրիգինալից 2013-04-08-ին. Վերցված է 2013-02-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Gillies A. The Parker-Hulme murder: Why it still matters to us(անգլ.) // The New Zealand Herald : газета. —Auckland, 2011. Архивировано из первоисточника 2 Դեկտեմբերի 2012.
- ↑ 5,0 5,1 Gillies A. The Parker-Hulme murder: Why it still matters to us(անգլ.) // The New Zealand Herald : газета. —Auckland, 2011. Архивировано из первоисточника 2 Դեկտեմբերի 2012.
- ↑ We were not lesbians, says former Juliet Hulme(անգլ.) // The New Zealand Herald : газета. —Auckland, 2006. Архивировано из первоисточника 23 հունվարի 2015.
- ↑ Graham, Peter So Brilliantly Clever: Parker, Hulme & The Murder that Shocked the World. — Կաղապար:Нп3, 2011. — С. 261. — ISBN 978-1-877551-12-3
- ↑ O'Callaghan J. (2012-07-27). «'Barbaric' prison inspiration for murderer turned writer» (անգլերեն). Stuff. Արխիվացված է օրիգինալից 2013-04-08-ին. Վերցված է 2013-02-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 9,0 9,1 Lederman M. When Anne Perry’s dark past was revealed(անգլ.) // Globe and Mail : газета. —Toronto, 2012. Архивировано из первоисточника 17 Մարտի 2017.
- ↑ 10,0 10,1 10,2 Neustatter A. 'I was guilty. I did my time'(անգլ.) // The Guardian : газета. — 2003. Архивировано из первоисточника 19 Հունիսի 2012.
- ↑ «Kiwi mum killer's move to Hollywood». NZ Herald (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-13-ին. Վերցված է 2023-04-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Gates, Anita (2023-04-12). «Anne Perry, Crime Writer With Her Own Dark Tale, Dies at 84». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2023-04-13-ին. Վերցված է 2023-04-13-ին.
- ↑ France-Presse, Agence (2023-04-12). «Anne Perry, killer turned crime writer, dies aged 84». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2023-05-11-ին. Վերցված է 2023-04-13-ին.