Մասնակից:Hermine Meliksetyan/Ավազարկղ20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hermine Meliksetyan/Ավազարկղ20



Տարսինովա Ռեմզիե (օրիորդական ազգանունը — Բակկալ, Ղրիմի թաթարերեն՝ Remziye Üsein qızı Tarsinova; [1], Ղրիմ), սովետական տաջիկ, Ղրիմի թաթար և ուկրաինացի պարուհի, բալետմայստեր[1][2][3]: «Հայթարմա» (Ղրիմի թաթարերեն՝ Qaytarma) համույթի գեղարվեստական ղեկավար (1992-2016): Տաջիկական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1983): Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2020):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 9-ին Սիմֆերոպոլում[3][4]։ Հայրը՝ պարող և բալետմայստեր Ուսեին Բակկալ (Ղրիմի թաթարերեն՝ Üsein Baqqal) (1897-1973)[3]։ Մայրը դաշնակահարուհի Զորե Իզմայլովան է։ Քույրերը՝ Պակիզե, Թամիլլա և Ռուշենա[5]։

Պարով սկսել է զբաղվել 5 տարեկանից։ Սովորել է Սիմֆերոպոլի մանկական պարի ստուդիայում՝ Վ․ Խարչենկոյի մոտ[6]։ Ավարտել է Սիմֆերոպոլի բալետի ստուդիան։ Նրա ուսուցիչը եղել է Կոնստանտին Սեմյոնովիչ Բեկը[7]։ 1944 թվականին Ղրիմի թաթարների տեղահանության ժամանակ ընտանիքն արտաքսվել է Տաջիկական ԽՍՀ։ 1947 - 1960 թվականներին աշխատել է Խուջանդի Ալ․ Պուշկինի անվան երաժշտական-դրամատիկական թատրոնում, որտեղ գլխավոր բալետմայստերը եղել է նրա հայրը[3]։ Սկզբում եղել է մենակատար, այնուհետև դարձել է գլխավոր բալետմայստեր[8]։ Բեմադրել է պարեր «Լեյլա և Մեջնուն», «Ֆարհադ և Շիրին», «Քամոլ Հուչանդի», «Կորած տիկինը» ներկայացումների համար[6]։

1975 թվականին սկսել է պարային ծրագրեր ստեղծել Ղրիմի թաթարական «Հայթարմա» համույթի համար[3]։ Հանդես է եկել 1980 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ՝ 250 հոգուց բաղկացած կոլեկտիվի կազմում[7]։

1989 թվականին վերադարձել Է Ղրիմ։ Նա սկսել է պարեր բեմադրել Ղրիմի թաթարական թատրոնի և «Քյիրիմ» անսամբլի համար։ 1992 թվականից՝ Ղրիմի պետական ֆիլհարմոնիայի Եվպատորիայի մասնաճյուղին կից «Հայթարմա» անսամբլի գեղարվեստական ղեկավար և բալետմայստեր[3][8]։ 2016 թվականի հունիսին ազատվել է համույթի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից[9]: Նրա վերջին բեմադրությունը եղել է «Բախչիսարայ-Հանսարայ» վոկալ-խորեոգրաֆիկ կոմպոզիցիան[10]։

«Կյանքը պարելով» գրքի հեղինակ (2018)[11]։

Վախճանվել է 2021 թվականի ապրիլի 7-ին Ղրիմում[1][12]։ Հուղարավորված է Սիմֆերոպոլի Աբդալի գերեզմանատանը[4][13]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2020 թվականի օգոստոսի 21) - Ուկրաինայի պետականաշինության, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, կրթամշակութային զարգացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի, աշխատանքային ծանրակշիռ ձեռքբերումների և բարձր պրոֆեսիոնալիզմի համար[14]
  • Տաջիկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)[3]
  • Տաջիկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1983)[3]
  • Տաջիկստանի Գերագույն Խորհրդի պատվոգիր (1963 և 1970)[15]
  • «Արվեստի գերազանցիկ» մեդալ (1977)[15]
  • «Աշխատանքի վետերան» մեդալ (1977)[15]
  • «Քաջարի աշխատանքի համար» մեդալ (2017 թվականի մարտի 6)[16]
  • Ղրիմի պետական մրցանակի դափնեկիր (1996)[15]
  • Պատվոգիր «Օլիմպ-80» (1980)[15]
  • Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի պատվոգիր (2000)[15]
  • ԽՍՀՄ մշակույթի նախարարության «Ակտիվ աշխատանքի համար» կրծքանշան[7]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուստր՝ Գյուլնարա Գուդենկո[13]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алифер Т. Ремзие Баккал : балетмейстер, педагог, заботливая мать, любящая бабушка / Т. Алифер // Голос Крыма. — 2001 — 14 дек. — С. 8.
  • Алядинова Л. Жизнь артистки усыпана розами с острыми шипами / Л. Алядинова // Голос Крыма. — 2011. — 23 дек. — С. 1, 4
  • «Bakkal yıldızı…» = «Звезда Баккал…» // Qırımnıñ sadıq qızları = Верные дочери Крыма/ L. Halilova, L. Cemileva. — Agmescit, 2004. — С. 162—170
  • Балетмейстер крымскотатарского театра // Дух личности вечен… :(Пятьсот личностей Крыма). — Симфереполь, 2000/2001. — С. 163.
  • Меджитова М. Даа ойнар эдим… Ремзіє Бакъкъалнынъ омюри ве яратыджылыгъы акъкъында // ЯД, 6 декабря 1996.;
  • Ваит Ф. Вся жизнь — в танце // ГК. 1994, 9 сент.
  • Сеитосманов А. Секрет прост: не падать духом // ГК. 1995, 9 июня.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Не стало легенды крымскотатарского танца Ремзие Баккал». Crimeantatars.club - Сайт о крымских татарах (ռուսերեն). 2021-04-07. Վերցված է 2023-05-06-ին.
  2. Кандимов, Ю. У. (2003). «Баккал-Тарсинова Ремзіє». Encyclopedia of Modern Ukraine (Ukrainian). Інститут енциклопедичних досліджень НАН України. Վերցված է 2 April 2023-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «90 лет со дня рождения Ремзие Баккал (1926), балетмейстера». Республиканская крымскотатарская библиотека им. И. Гаспринского. 2016-08-28. Վերցված է 2020-06-26-ին.
  4. 4,0 4,1 Loring, Dawn Davis (5 January 2022). «Dancers Lost in 2021». Today in Dance (անգլերեն). Վերցված է 2 April 2023-ին.
  5. Усеинова Гульнара (2017-04-21). «Усеин Баккал – основоположник крымскотатарской танцевальной школы». Голос Крыма. Վերցված է 2020-06-23-ին.
  6. 6,0 6,1 «Баккал-Тарсинова Ремзіє | Енциклопедія Сучасної України». esu.com.ua. Վերցված է 2020-06-26-ին.
  7. 7,0 7,1 7,2 «75 лет в танце, вся жизнь в труде». www.qirimbirligi.ru. Վերցված է 2020-06-26-ին.
  8. 8,0 8,1 «День крымскотатарской письменности и культуры». Республиканская крымскотатарская библиотека им. И. Гаспринского. 2018-11-07. Վերցված է 2020-06-26-ին.
  9. «В Крыму уволили часть артистов ансамбля "Хайтарма"». LB.ua. 2016-10-17. Վերցված է 2020-06-26-ին.
  10. «Крымскотатарскому хореографу Ремзие Баккал не дали доработать до юбилея». avdet.org. 2016-12-10. Վերցված է 2020-06-26-ին.
  11. Ваапова Заррина (2018-11-07). «Ремзие Баккал : "С танцем по жизни"». Crimeantatars.club. Վերցված է 2020-06-26-ին.
  12. «В Крыму скончалась легендарная Ремзие Баккал». avdet.org (ռուսերեն). 2021-04-07. Վերցված է 2021-04-11-ին.
  13. 13,0 13,1 На 95-м году ушла из жизни легендарная артистка Ремзие Баккал. Millet Channel ՅուԹյուբում
  14. УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ № 335/2020
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 «Евпаторийская здравница - Номинанты общегородского конкурса «Общественное признание-2013» (Часть 1)». arch.e-zdravnitsa.ru. Վերցված է 2020-06-26-ին.
  16. «Государственный Совет Республики Крым - Государственные награды РК, премии, гранты - Государственные награды Республики Крым - Медаль «За доблестный труд» - Список награжденных медалью "За доблестный труд"». crimea.gov.ru. Վերցված է 2020-06-26-ին.

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]