Մասնակից:Hasmik Sargsyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Hasmik Sargsyan/Ավազարկղ

Լուկկա (իտալ.՝ Provincia di Lucca), Իտալիայի մի նահանգ, Տոսկանայի տարածաշրջանում։ Մինչև 1847թ․ եղել է իշխանություն, ապա կազմել է Տոսկանայի մի մասը։ 1860-ին, դրա հետ միասին կցվում է Իտալիայի թագավորությանը։ Մարզի տարածքով հոսում է Սերկիո գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին, ի սկզբանե էտրուսկյան, ապա Լիգուրյան Լուկկան նվաճվեց հռոմեացիների կողմից 177-ին։ Այդ ժամանակից ի վեր այն գտնվում է Ցիզալպալյական Գալյանայում։ Հռոմեական կայսրության անկումից հետո Լուկկան անցնում է Լոնգոբարդ-ների ի եւ Ֆրանկ-ների իշխանության տակ, այնուհետեւ դառնում է է Թասսիայի շրջանի հիմնական քաղաքը, ապա անկախ քաղաք:Գվելֆների և Գիբելիների պայքարում հաղթեցին առաջինները։ Նրանք աշխույժ առևտուր էին անում Արևելքի հետ և խաչակրաց արշավանքների ժամանակ էապես հարստացան։ Պիզզայի Հանրապետությանյ կարճ ժամանակով պատկանելուց հետո Լուկկան դառնում է կոմսություն, որում իշխանությունը պատկանում էր Կաստրուչչո Կաստրականին (1327)։ Նրա մահից հետո (1328) Լուկկան հնազանդվեց Գենուային, այնուհետեւ Պարմային, այնուհետեւ Վերոնային, ապա Ֆլորենցիային:1370 թ.-ին Կառլոս IV-ի օգնությամբ ազատվելով, դիմեց արիստոկրատական հանրապետությանը:

1799թ․-ին այն գրավվեց ֆրանսիացիների կողմից։ 1805թ-ինն Նապոլեոնը Լուկկան միացրել է Պոմբինո-յին և հարակից մյուս քաղաքներին, վերստին դարձրեց կոմսության և տվեց իր քրոջը՝ Էլիզային և նրա ամուսնուն՝ Բաչոկիին։ Պրեսբուրգյան աշխարհից հետո Մասսան եւ Կարարան միացան իշխանությանը: Բաչոկիի կառավարումը լավ ազդեցություն է թողել քաղաքի վրա։ Նրա օրոք կառուցվել են բազմաթիվ ճանապարհներ և շատ ու շատ դպրոցներ։ Վիեննայի վեհաժողովում որոշվել է Լուկկան հանձնել Չարլզ || Լուդովիկոս-Ֆեռդինանդ Բուրբոնիին։ Սկզբնական ժամանակաշրջանում քանի որ Չարլզը պատանի էր կառավարում էր նրա մայրը՝ Մարիա-Լուիզան։ Համաժողովրդական ատելությունը հանգեցրեց նրան, որ Կառլը Լուկկա քաղաքը հանձնեց Տոսկանային։