Jump to content

Մասնակից:Hasmik12h/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլիշա Էնն Քաթբերթ (անգլ.՝ Elisha Ann Cuthbert, ), կանադացի դերասանուհի և մոդել: Հայտնի է որպես կանադական «Երեխաների համար հայտնի մեխանիկա» մանկական հեռուստասերիալի նախկին հաղորդավարուհի, ինչպես նաև «Անպիտան աղջիկը», «Հափշտակում», «Հարևանուհին», «Մոմե տիկնիկների տունը», «Լռության հոգին» ֆիլմերով և «24» հեռուստասերիալում Քիմ Բաուերի դերում: 2011-2013 թվականներին նա խաղացել է «Երջանիկ ավարտ» սիթքոմի գլխավոր դերերից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաթբերթը ծնվել է Կալգարիում, Ալբերտա, տնային տնտեսուհի Պատրիսայի և ավտոմոբիլային ինժեներ Քևինի դուստրը[1]: Էլիշան ունի եղբայր և քույր՝ Ջոնաթանը և Լի Էննը, նրանք մեծացել են Գրինֆիլդ Պարկ քաղաքում, որը Քվեբեկի Մոնրեալ քաղաքից ոչ հեռու է գտնվում: 2000 թվականին ավարտել է Սենտենիալի միջնակարգ դպրոցը և 17 տարեկանում գնացել է Լոս Անջելես, որպեսզի շարունակի դերասանական գործունեությունը:

9 տարեկանից Էլիշան սկսել է աշխատել մոդել մանկական հագուստի տարբեր հավաքածուների համար[2]: Նա առաջին անգամ հայտնվել է հեռուստաէկրանին «Վախենու՞մ ես դու մթությունից» մանկական սարսափ շոուի էպիզոդիկ դերով, հետո նա դարձել է այդ շոուի մշտական մասնակիցը: Ինչպես նաև նա դարձել է «Երեխաների համար հայտնի մեխանիկա» շոուի հաղորդավարներից մեկը, որը նկարահանվել է Մոնրեալում: Նրա մասնակցությունը այդ հեռուստաշոուին գրավել է ԱՄՆ-ի այդ ժամանակվա առաջին տիկին Հիլարի Քլինթոնի ուշադրությունը, որը հրավիրել է նրան Սպիտակ տուն[3]:

Քաթբերթը խաղացել է իր առաջին դերը 1997 թվականին «Լուսինում պարողները» ընտանեկան դրամայում: Նա նաև նկարահանվել է մի շարք ընտանեկան թեմայով կանադական ֆիլմերում և «Օդային արագություն» մարտաֆիլմում: 2001 թվականին Էլիշան խաղացել է «Երջանիկ աղջիկ» կանադական հեռուստասերիալի գլխավոր դերը, որի համար ստացել է «Ջեմինի» մրցանակը[4]:

Լոս Անջելես տեղափոխվելուց հետո նա գնացել է Քիմ Բաուերի՝ «24» հեռուստասերիալում դաշնային գործակալ Ջեք Բաուերի դստեր դերի փորձերին: Նա նկարահանվեց հեռուստասերիալի առաջին երեք եթերաշրջաններին, բայց ոչ չորրորդում: Նա նկարահանվել է հինգերորդ եթերաշրջանում որպես հրավիրյալ դեարասան: Նա նաև նկարահանվել է յոթերորդ եթերաշրջանի հինգ մասերում, և ութերորդ եթերաշրջանի երկու մասերում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Elisha Cuthbert». FamousCelebrities.org. Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին. Վերցված է September 7, 2007-ին.
  2. «Elisha Cuthbert Interview» (անգլերեն). Cinemas Online. Արխիվացված է օրիգինալից 2010-11-21-ին. Վերցված է 2015-10-12-ին.
  3. Jake Bronstein (2006-10). «FHM Interview» (անգլերեն). FHM. Արխիվացված է օրիգինալից 2007-05-29-ին. Վերցված է 2015-10-12-ին.
  4. «Gemini Awards (2001)» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2015-10-12-ին.