Jump to content

Մասնակից:Hamvarpetyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Լիլիան Հոմֆայսթեր () ավստրիացի առաջատար փորձագետ՝ կանանց իրավունքների ընդլայնման, կանանց արդարադատության մատչելիության և, մասնավորապես, կանանց նկատմամբ խտրականության վերացման ոլորտում: Նա ավելի քան 30 տարի աշխատել է Ավստրիայում որպես դատավոր[1], իսկ 1998 թվականից Ավստրիայի Սահմանադրական դատարանի դատավորի տեղակալ[2][3]։

2014 թվականի հունիսի 26-ին դատավոր Հոֆմայսթերը ընտրվեց կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման հանձնաժողովի 12 անդամներից մեկը[4] ՝ փոխարինելով այն անդամներին, որոնց պաշտոնավարման քառամյա ժամկետը լրանում էր 2014 թվականի վերջին: Հանձնաժողովը, որը բաղկացած է 23 անկախ փորձագետներից, հետևում է մասնակից պետությունների կողմից կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարմանը[5][6]։ 1976-ից մինչև 2010 թվականը Հոֆմայսթերը աշխատել է որպես դատավոր, հիմնականում Վիեննայի Տնտեսական դատարանում, որտեղ նա սկսել է ակտիվորեն անդրադառնալ առօրյա կյանքում կանանց նկատմամբ խտրականության և մասնավորապես արդարադատության մատչելիության հետ կապված խնդիրներին[7]:

Իրավական հարցերով փորձագետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Պեկինում կայացած ՄԱԿկանանց կարգավիճակի չորրորդ համաշխարհային համաժողովում նա աշխատել է որպես իրավական փորձագետ և Ավստրիայի պատվիրակության անդամ։ 1996-2003 թվականներին դատավոր Հոֆմայսթերը զբաղեցրել է հավասար վերաբերմունքի աշխատանքային խմբի նախագահի պաշտոնը (Ավստրիայի արդարադատության նախարարություն)[8]։ 1996 թվականին դատավոր Հոֆմայսթերը հանդես է եկել որպես զեկուցող՝ կանանց արդարադատության մատչելիության թեմայով Եվրոպայի խորհրդի կանանց և տղամարդկանց միջև հավասարության խրախուսման գործունեության շրջանակներում[9]:

Հիմնադիր անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից նա հանդիսանում է Ավստրիայի ՄԱԿ-ի կանանց ազգային հանձնաժողովի հիմնադիրներից մեկը, որը 17 ազգային հասարակական կազմակերպություններից մեկն է, որն աջակցում է ՄԱԿ-ի կանանց առաքելությանը ամբողջ աշխարհում ՝ կանանց գլոբալ խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկման նախաձեռնությունների և դրամահավաքի ջանքերի միջոցով[10]։ 2010, 2013 և 2014 թվականներին դատավոր Հոֆմայսթերը եղել է ավստրիական պատվիրակության անդամ Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի ամենամյա նստաշրջաններում[11][12]։

Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից նա Ավստրիայի կին դատավորների ասոցիացիայի նախագահն ու հիմնադիրն է[13], որը ավստրիական կին դատավորների հասարակական կազմակերպություն է՝ նվիրված կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարին և կանանց իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերի մեկնարկին:

2010-2012 թվականներին դատավոր Հոֆմայսթերը զբաղեցնում էր Ավստրիայի արդարադատության մատչելիության ասոցիացիայի նախագահի պաշտոնը, որը անկախ ասոցիացիա էր և աջակցում է բողոքող կանանց դատական գործընթացներում, որոնք ուղղված են կանանց վերաբերող իրավական հարցերի պարզաբանմանը[14]: Դատավոր Հոֆմայսթերը իրավագիտության դոկտորի աստիճանի կոչում է ստացել Վիեննայի համալսարանում։ Բացի մի քանի ակադեմիական ինստիտուտներում (օրինակ ՝ Վիեննայի համալսարան, Լինցի համալսարան, Ռենների ինստիտուտ, Ռոզա Մայրեդերի քոլեջ) կանանց իրավունքների և կանանց արդարադատության մատչելիության վերաբերյալ իր դասախոսական գործունեությունից, նա հրատարակել է մի շարք գիտական աշխատություններ կանանց մարդու իրավունքների և կանանց արդարադատության մատչելիության վերաբերյալ:

Ընտրված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hofmeister, Lilian (2013). Die kurze Geschichte der Juristinnen in der österreichischen Justiz (The short history of female jurists within the Austrian justice system), in: Pilgermair, Walter (ed.), Wandel der Justiz (Change within the justice system), Verlag Österreich: Vienna. 9783704665317 (Link)
  • Hofmeister, Lilian (2004). 14 to 18 Year Olds as "Children" by Law? Reflections on Developments in National and European Law, in: Bullough, Vern L. and Graupner, Helmut (eds.), Adolescence, Sexuality, and the Criminal Law: Multidisciplinary Perspectives, The Haworth Press: New York, pp.63–70, 978-0-7890-2781-8 (Link)
  • Hofmeister, Lilian (1995). Women's Rights are Human Rights - Utopian Vision or (Realistic) Demand?, in: Publication of the Austrian Ministry of Women's Affairs and the Austrian Federal Chancellery, Vienna - Beijing - Vienna: World Conference on Women 1995.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Feminismus ist in der Justiz ein Schimpfwort;Sandra Ernst Kaiser, Article in Online Newspaper Der Standard,3 April 2011
  2. Substitute Members of the Austrian Constitutional Court Արխիվացված 2014-05-08 Wayback Machine;Website of the Austrian Constitutional Court. 15 May 2014
  3. CEDAW-Candidature;Brochure, 10 July 2014
  4. Biographical data of candidates to the Committee on the Elimination of Discrimination against Women
  5. Substitute Members of the Austrian Constitutional Court Արխիվացված 2014-05-08 Wayback Machine;Website of the Austrian Constitutional Court. 15 May 2014
  6. UN General Assembly, WOM 1995;Press Release, 10 July 2014
  7. cf. (1)
  8. cf. (3)
  9. Introductory Report; Council of Europe, Steering Committee for Equality between women and men (CDEG), Forum in Warsaw from 21–23 November 1996 on Equality in the labour market and reconciliation of family and professional life: trends and perspectives, 11 July 2014
  10. United Nations Entity for Gender Equality and the Emporement of Women;UN Website, 15 May 2014
  11. cf. (3)
  12. Women's Federation for World Peace International Արխիվացված 2014-02-27 Wayback Machine;UN Office Newsletter, 10 July 2014
  13. Österreichischer Frauenrat Արխիվացված 2014-08-19 Wayback Machine;Austrian Women's Council, Website, 10 July 2014
  14. Verein Frauen-Rechtsschutz;Association on Women's Legal rights, Website, 15 May 2014