Մասնակից:Greta1999/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նպատակային թերապիան թերապիա է, որը վերջնական է, այլ ոչ թե մեկ այլ թերապիայի անցումային փուլ[1]: Տերմինը սովորաբար վերաբերում է փորոքային օժանդակող սարքերին կամ արյան շրջանառության կարգավորմանը, որպեսզի պահպանենք սիրտը, ոչ միայն մինչև սրտի փոխպատվաստումը, այլև հիվանդի կյանքի մնացած ժամանակահատվածի համար: Այսպիսով, սա բուժման կուրս է ծանր սրտային անբավարարությամբ հիվանդների համար, ովքեր չեն գնալու սրտի փոխպատվաստման: Փոխպատվաստման կամուրջային թերապիան բավական երկար ապրելու և առողջ մնալու միջոց է:

Սրտային անբավարարությունը արդյունաբերական երկրներում մահացության հիմնական պատճառն է: Սրտի լուրջ խնդիրներ ունեցող որոշ մարդիկ իրավունք չունեն սրտի փոխպատվաստման մի շարք բժշկական պատճառներով: Նպատակային թերապիան հնարավորություն է տալիս երկարացնել նրանց կյանքը և բարելավել նրանց կյանքի որակը[2][3]:

Բացի այդ, նպատակային թերապիան որոշ դեպքերում կարող է բուժել հիվանդությունը բացառելով սրտի փոխպատվաստումը[4]:

Ենթադրվում է, որ ԱՄՆ բնակչությունը, որը կարող է օգտվել Նպատակային թերապիայից, տարեկան կազմում է 50,000-ից մինչև 100,000 մարդ:

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի հիվանդին առաջարկվի LVAD թերապիա, նա պետք է ունենա վերջին փուլի սրտային անբավարարություն և կան փոխպատվաստման հակացուցումներ՝ տարիքի, լրացուցիչ առողջական խնդիրների կամ այլ բարդությունների պատճառով[5][6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000թ.-ին անցկացվել է մեխանիկական օժանդակության գնահատում սրտային անբավարարության բուժման համար (REMATCH): REMATCH-ը բազմակենտրոն հետազոտություն էր, որին աջակցում էր սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտը՝ հետազոտելու ձախ փորոքի օժանդակող սարքերի երկարաժամկետ կիրառումը այն հիվանդների մոտ, ովքեր ունեն սրտի վերջնական անբավարարություն, որոնք կարիք ունեն փոխպատվաստման , բայց նրանց հակացուցված է փոխպատվաստումը: Ելնելով այս ուսումնասիրության արդյունքներից՝ ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) նախաշուկայական հաստատում է տվել Thoratec HeartMate XVE LVAD-ին՝ նպատակային թերապիայի համար օգտագործելու համար[7]:

Միջամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախավիրահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

LVAD-ների մեծ մասը տեղադրվում է պլանավորված վիրահատությունների ժամանակ և պահանջում է հիվանդի մանրակրկիտ նախապատրաստում վիրահատության համար, ներառյալ անեսթեզիոլոգի գնահատումը: Սրտաբանը կորոնար խնամքի բաժանմունքում (CCU) պատրաստում է հիվանդին վիրահատության: Որոշ հիվանդների անում են ինվազիվ մոնիտորինգ CCU-ում և տալիս են ինոտրոպներ, վազոպրեսորներ և IABP: Բացի այդ, պահանջվում են լաբորատոր արդյունքները և հիվանդի ֆիզիկական վիճակի գնահատումը[8]:

Վիրահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորոքային օժանդակող սարքերի իմպլանտացիայի համար պահանջվում է բաց սրտի վիրահատություն:Կրծոսկրի միջով կտրվածք է արվում՝ սրտին հասնելու համար: Հիվանդի արյունը մակարդումից զերծ պահելու համար տալիս են հեպարին։ Արյունը ուղղում է դեպի սիրտ-թոքային սարք, որը մղում է արյունը և թթվածնով հագեցնում: LVAD-ի համար գրպան է ձևավորվում որովայնի պատում: Այնուհետև օգտագործվում է խողովակ՝ արյունը փորոքից դեպի LVAD փոխանցելու համար: Մեկ այլ խողովակ օգտագործվում է պոմպը աորտային միացնելու համար: Երբ պոմպը ադեկվատ է ազդում սրտի աշխատանքի վրա , հիվանդը հեռացվում է իրտ-թոքային սարքից, և կրծքավանդակը փակվում է:

Հետվիրահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

REMATCH-ի փորձարկման ընթացքում մի քանի բարդություններ են արձանագրվել LVAD ստացած հիվանդների մոտ: Նրանք նշել են հետվիրահատական ցավ LVAD-ի իմպլանտացիայից հետո: Միջինում 400 օրվա ընթացքում սարքերի 30 տոկոսը խափանվել է, որը պահանջում էր ևս մեկ վիրահատություն, և գրեթե յուրաքանչյուր հիվանդ, ով կրկին վիրահատվել էր, ողջ չէր մնացել:

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

REMATCH հետազոտությամբ սրտային անբավարարությամբ 129 հիվանդից 68 հիվանդ ստացել է LVAD, իսկ 61 հիվանդ՝ օպտիմալ բժշկական վարում: LVAD ստացած հիվանդների շրջանում գրանցվել է մահվան ռիսկի 48 տոկոս նվազում՝ համեմատած բժշկական թերապիայի հետ:

Նախկինում LVAD ստացած հիվանդների մոտ անցանկալի դեպքերի հաճախականությունը 2,35 անգամ ավելի բարձր էր, քան դեղորայքային բուժում ստացած հիվանդների մոտ: Լինում էին արյունահոսության և սարքի խափանման դեպքեր: Այնուամենայնիվ, կյանքի որակը զգալիորեն բարելավվեց մեկ տարի անց:

  1. Birks, EJ; Bogaev, RC (2011), «A changing trend toward destination therapy: are we treating the same patients differently?», Tex Heart Inst J, 38 (5): 552–554, PMC 3231550, PMID 22163133.
  2. «Cardiovascular disease: prevention and control». World Health Organization. Արխիվացված է օրիգինալից May 25, 2004-ին.
  3. «Heart Failure». American Heart Association. 2009-10-27.
  4. Choong, Cliff; Michael Pasque; Kim Shelton; և այլք: (2005-02-10). «The beneficial role of left ventricular assist device destination therapy in the reversal of contraindications to cardiac transplantation». The Journal of Thoracic and Cardiovascular Surgery. 130 (3): 879–880. doi:10.1016/j.jtcvs.2005.02.014. PMID 16153944.
  5. Rizzieri, Aaron; Joseph L Verheijde; Mohamed Y Rady; Joan L McGregor (2008-08-11). «Ethical challenges with the left ventricular assist device as a destination therapy». Philosophy, Ethics, and Humanities in Medicine. 3 (20): 20. doi:10.1186/1747-5341-3-20. PMC 2527574. PMID 18694496.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. «Pub 100-03 Medicare National Coverage Determinations/Ventricular assist devices» (PDF). CMS Manual System. Department of Health and Human Services/Centers for Medicare and Medicaid Services. 2007-04-17.
  7. Baldwin, Timothy (2005-04-30). Next Generation Ventricular Assist Devices for Destination Therapy. National Heart Blood and Lung Institute.
  8. «Implantation of Left Ventricular Assist Device». Baylor College of Medicine.