Մասնակից:Gevorg Ghazaryan/Ֆահրուդին Ալի Ահմեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Ֆահրուդին Ալի Ահմեդ
 

Ֆահրուդին Ալի Ահմեդ (ասսամերեն՝ ফখৰুদ্দিন আলি আহমেদ, հինդի՝ फ़ख़रुद्दीन अली अहमद, [1]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1974 թվականի օգոստոսի 24-ից մինչև 1977 թվականի փետրվարի 11-ը Հնդկաստանի 5-րդ նախագահ: Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆահրուդին Ալի Ահմեդը ծնվել է 1905 թվականի մայիսի 13-ին Դելիում: Նրա հայրը՝ Զալնուր Ալի Ահմեդը, Հյուսիսարևելյան Հնդկաստանում եղել է առաջին ասսամցին և առաջին մարդը, որը ստացել է դոկտորի աստիճան: Ահմեդը միջնակարգ կրթություն է ստացել Հնդկաստանի Գոնդա շրջանի պետական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո շարունակել է պատմություն ուսումնասիրել Քեմբրիջի համալսարանում, որն ավարտել է 1927 թվականին:

Հնդկաստան վերադառնալուց հետո ընտրվել է Ասսամայի օրենսդրական մարմին (1935 թվական): Որպես Ասսամայի ֆինանսների նախարար՝ հարկադրման արմատակ փոփոխությունների համար հայտնի է եղել (1938 թվական): 1939 թվականի Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո, Հնդկական ազգային կոնգրես կուսակցությունը բրիտանական կառավարության հետ առճակատման է գնացել և Ահմեդը ձերբակալվել է մեկ տարի: Արձակումից որոշ ժամանակ անց կրկին ձերբակալվել է 3,5 տարով և ազատ է արձակվել 1945 թվականի ապրիլին: 1946 թվականին նշանակվել է Ասսամի գլխավոր փաստաբան և զբաղեցրել է այդ պաշտոնը վեց տարի:

Հնդկաստանի ակնախության հռչակումից հետո ընտրվել է Ռաջյա սաբհա, որտեղ ծառայել է 1952 թվականից մինչև 1953 թվականը: Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին 1966 թվականի հունվարին Ահմեդին ներառել է կառավարության իր առաջին կազմի մեջ: Արդյունքում, 1967 և 1971 թվականներին, Ասսամ նահանգի Բարպետա ընտրական շրջանից ընտրվել է Լոկ Սաբհա[4][5]: 1974 թվականին Ֆարհուդին Ալի Ահմեդը դարձել է Հնդկաստանի հինգերորդ նախագահ[6]: Ահմեդը մահացել է 1977 թվականի փետրվարի 11-ին Նյու Դելիում՝ 71 տարեկան հասակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «[Assam] Lt Col Sivram Bora». հուլիսի 7, 2007. Վերցված է հունիսի 8, 2019-ին.
  2. Former Presidents Արխիվացված 10 Դեկտեմբեր 2008 Wayback Machine President of India website.
  3. Fakhruddin Ali Ahmed (1905–1977): Biography RRTC, Ministry of Information and Broadcasting.
  4. «Who is Fakhruddin Ali Ahmed?». The Indian Express. օգոստոսի 1, 2018. Վերցված է հունիսի 8, 2019-ին.
  5. Nikhat Ekbal (2009). Great Muslims of undivided India. Kalpaz. էջեր 99–101. ISBN 8178357569.
  6. «Shri Fakhruddin Ali Ahmed». Past Presidents of India. Վերցված է հունիսի 8, 2019-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fakhruddin Ali Ahmed, by M. A. Naidu, 1975
  • Fakhruddin Ali Ahmed, by Attar Chand. Pub. Homeland, 1975.
  • Janak Raj Jai (2003). «Fakhruddin Ali Ahmed». Presidents of India, 1950–2003. Daya Books. էջ 101. ISBN 81-87498-65-X.
  • Speeches of President Fakhruddin Ali Ahmed, Publications Division, Ministry of Information and Broadcasting, Govt. of India, 1980.
  • My eleven years with Fakhruddin Ali Ahmed, by F. A. A. Rehmaney. S. Chand, 1979.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Վարահագիրի Գիրի
Հնդկաստանի նախագահ
1974-1977
Հաջորդող:
Բասապա Դանապա Ջատի


Կատեգորիա:Հնդկաստանի նախագահներ Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ