Մասնակից:Gevorg Ghazaryan/Սրեբիրնա բնական արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրեբիրնա բնական արգելոց
բուլղար․՝ Природен резерват Сребърна
Կատեգորիա ԲՊՀՄ — Ia (Խիստ բնական արգելոց)
Սրեբիրնա լիճ
Ամենամոտիկ քաղաքՍիլիստրա, Սիլիստրա մարզ
Տարածք673 հա
Պահպանման զոնայի տարածք638 հա
Հիմնադրված է1948 թվականի սեպտեմբերի 20
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
Այո[1]
ԿայքSrebarna Nature Reserve

Սրեբիրնա բնական արգելոց (բուլղար․՝ Природен резерват Сребърна), արգելոցի կարգավիճակ ունեցող տարածք Բուլղարիայի հյուսիսարևելքում գտնվող համանուն գյուղի մոտ, Սիլիստրա քաղաքից 16 կմ դեպի արևմուտք, Դանուբից 2 կմ դեպի հարավ: Ընդգրկում է Սրեբիրնա լիճն իր շրջակայքով։ Ունի 600 հա տարածք, և ևս 540 հա բուֆերային գոտի։ Հիմնադրվել է 1948 թվականին։ Այն Եվրոպայից և Աֆրիկա և հակառակ ուղղությամբ չվող թռչունների գլխավոր միգրացիոն երթուղու մաս է, որը թռչնաբանների և թռչունների տեղաշարժերով հետաքրքրվողների մոտ ընդունված է անվանել «Via Pontica»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրեբիրնա լճի անվան ծագման մասին գոյություն ունեն մի շարք ավանդապատումներ, որոնցից մեկի համաձայն լիճն անվանվել է պեչենեգների դեմ անհավասար ճակատամարտում զոհված խանի անունով: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ լճի ափերի մոտ նավարկել է արծաթով լցված նավակ։ Լեգենդներից մեկում նշվում է, որ լիճն իր անվանումը ստացել է այն պատճառով, որ լիալուսնը ջրի մակերեսին արծաթագույն արտացոլանք է թողել։

1863 թվականին ավստրո-հունգարացի ճանապարհորդ, գիտնական Ֆելիքս Կանիցը հիացմունքով է արտահայտվել Սրեբիրնա լճի թռչունների բազմազանությամբ՝ այդ տարածքն անվանելով «թռչնային Էլդորադո»։

1913 թվականի Բուխարեստի հաշտության պայմանագրով Հարավային Դոբրուջայի տարածքը, որտեղ գտնվում է արգելոցը, փոխանցվել է Ռումինիային։ 1940 թվականին այն կրկին ընդգրկվել է Բուլղարիայի կազմում:

Լճի ուսումնասիրությամբ զբաղված առաջին բուլղար հետազոտողը եղել է Ալեքսի Պետրովը, ով այնտեղ է այցելել է 1911 թվականին։

1949 թվականին Դանուբի ամբարտակի կառուցման հետևանքով լճի խորությունը 6 մետրից նվազել է մինչև 1,5 մետր։ Վնասի հետևանքով առաջացած իրավիճակը շտկելու համար ծախսվել է ավելի քան մեկ միլիոն լև։

Լիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրեբիրնան չափերով մեծ լիճ է, որը ձևավորվել է ընդարձակ կարստային իջվածքում: Խորությունը կազմում է 1 մետրից մինչև 3 մետր, տարածքը՝ 2 քառակուսի կիլոմետր: Մասամբ ճահճացած է: Լճի ափերին աճում են եղեգներ, որոնց բարձրությունը 6-ից 7 մետրի է հասնում։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցանմուշներից

Արգելոցի տարածքում բնակվում են շուրջ 100 թռչնատեսակ, այդ թվում՝ անհետացող։ Դրանցից 80-ը լճի ափերին են ձմեռում:

Այստեղ բնակվում են այնպիսի թռչուններ, ինչպիսիք են գանգրափետուր հավալուսները, քաջահավները:

Լճի ջրերում ապրում են 6 տեսակի ձկներ և 35 տեսակի երկկենցաղներ:

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելոցի հարևանությամբ գործում է թանգարան, որտեղ ներկայացվում են արգելոցի ֆաունան և ֆլորան: Այն նաև հետազոտական կենտրոն է, որը զբաղվում է պահպանվող տարածքի ուսումնասիրությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Srébarna». Ramsar Sites Information Service. Վերցված է 25 April 2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Բուլղարիայում Կատեգորիա:Բուլղարիայի լճեր Կատեգորիա:Սիլիստրայի մարզ Կատեգորիա:Դանուբ Կատեգորիա:Կատեգորիա ԲՊՀՄ II Կատեգորիա:Բնության հատուկ պահպանվող տարածքներ