Մասնակից:Gevorg Ghazaryan/Ջովաննի Լանցա
Ջովաննի Լանցա իտալ.՝ Giovanni Lanza | ||
| ||
---|---|---|
1869 թվականի դեկտեմբերի 14 - 1873 թվականի հուլիսի 10 | ||
Նախորդող | Լւոիջի Ֆեդերիկո Մենաբրեա | |
Հաջորդող | Մարկո Մինգետի | |
Կուսակցություն՝ | Աջ | |
Կրթություն՝ | Թուրինի համալսարան | |
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ | |
Գործունեություն՝ | Քաղաքականություն | |
Ազգություն | Իտալիա | |
Դավանանք | Կաթոլիկություն |
Ջովաննի Լանցա (իտալ.՝ Giovanni Lanza, ), իտալացի քաղաքական և պետական գործիչ, 1869 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 1873 թվականի հուլիսի 10-ն Իտալիայի նախարարների խորհրդի 10-րդ նախագահ: Մասնագիտությամբ բժիշկ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջովաննի Լանցան ծնվել է 1810 թվականի փետրվարի 15-ին Պիեմոնտում: 1848 թվականին Լանցան մասնակցել է Իտալիայի ազատագրման պատերազմներին[1]:
Պատգամավորների պալատում Ջովաննի Լանցան սկզբնապես պատկանել է ձախ, հետո ձախ կենտրոնամետ կուսակցությանը, բայց ավելի ուշ միացել էր աջին:
1855 թվականից մինչև 1858 թվականը Կամիլլո Բենսո Կավուրի կաբինետում զբաղեցրել է ժողովրդական կրթության նախարարի պաշտոնը, որտեղ հասցրել է բարեփոխել իտալական դպրոցական համակարգը: 1858-1859 թվականներին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը[2][3]:
1864 թվականից մինչև 1865 թվականը Ալֆոնսո Ֆերերո Լամարմորայի նախարարների խորհրդում կատարել է արտաքին գործերի նախարարի պարտականությունները:
1867 թվականից մինչև 1868 թվականը և 1869 թվականին և Պատգամավորների պալատի նախագահ:
1869 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 1873 թվականի հուլիսի 10-ը եղել է Իտալիայի նախարարների խորհրդի 10-րդ նախագահ:
Լանցան հանդիսանում է «Opinione» թերթի հիմնադիր:
Ջովաննի Լանցան մահացել է 1882 թվականի մարտի 9-ին Իտալիայի մայրաքաղաքում՝ 72 տարեկան հասակում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Crosio, Roberto, ed. (2003–2005), «Il ruolo storico dell'Associazione Agraria Subalpina ed i rapporti di Cavour al suo interno», Le vocazioni ambientali del Vercellese e l'opera di Camillo Cavour, Արխիվացված է օրիգինալից 2008-02-20-ին, Վերցված է 2008-06-24-ին.
- ↑ Coaloa, Roberto (2008-05-28), «Lanza e "Viva l'Italia" al Congresso agrario», Il Monferrato, Editrice Monferrato S.r.l., Վերցված է 2008-06-24-ին
- ↑ «Il fondatore: Vincenzo Luparia». Istituto tecnico agrario V.Luparia. Արխիվացված է օրիգինալից 2009-04-24-ին. Վերցված է 2008-06-27-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիա:Իտալիայի վարչապետներ Կատեգորիա:Իտալացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Խորհրդարանի նախագահներ Կատեգորիա:Իտալացի բժիշկներ