Մասնակից:Gevorg Ghazaryan/Շյամա Պրասադ Մուկերջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Շյամա Պրասադ Մուկերջի
 

Շյամա Պրասադ Մուկերջի (բենգալերեն՝ শ্যামা প্রসাদ মুখার্জি, ), հնդիկ քաղաքական գործիչ, ազգայնական, Ջավահառլալ Ներուի առաջին կառավարությունում նախարար, ազգայնական հինդուիստական Բհարատիա ջան սանգհ կուսակցության հիմնադիր[1][2]։ Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ[3]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյամա Պրասադ Մուկերջին ծնվել է 1901 թվականի հուլիսի 6-ին Կալկաթայում, Բրիտանական Հնդկաստան՝ բենգալական հինդուիստական ընտանիքում։ Շյամայի հայրը՝ Աշուտոշ Մուկերջին, եղել է հայտնի փաստաբան։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի քաղաքում՝ Կալկաթայում, որից հետո ուսումը շարունակել է Նախագահական համալսարանում[4]։ Համալսարանն ավարտելուց հետո Շյամա Պրասադ Մուկերջին սկսել է զբաղվել իրավաբանական գործունեությամբ։ Այդ ընթացքում որոշ ժամանակ նաև աշխատել է Կալկաթայի համալսարանում[5][6][7]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական Հնդկաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյաման իր քաղաքական կարիերան սկսել է 1929 թվականին՝ Կալկաթայի համալսարանից ընտրվելով Բենգիալիայի օրենսդրական ժողով։ 1941 թվականից մինչև 1942 թվականը զբաղեցրել է Բենգալիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։

Սկզբնապես Մուկերջին եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության կողմնակից, սակայն 1930-ական թվականներին միացել է Հինդու Մահասահայի աջ հինդուիստական կազմակերպությանը։ 1943 թվականին, առողջական դրության պատճառով Հինդու Մահասահայի կազմակերպության նախագահի պաշտոնից Սավարկարի հեռացումից հետո, Մուկերջին դարձել է այդ կազմակերպության համահնդկական առաջնորդ։ Հինդու Մահասահայի բենգալական բաժանմունքը 1947 թվականի Բենգալիայի երկրորդ բաժանումից և դրան հաջորդող արյունոտ միջհամայնքային բախումներից հետո կարևոր դեր է խաղացել։ Մուկերջին հանդես է եկել ընդդեմ Պակիստանի ստեղծանը և մուսուլմանների ինքնակողմնորոշման իրավունքին։

Անկախությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Ջավահառլալ Ներուն Մուկերջիին ընդգրկել է առաջին կառավարության կազմում՝ որպես աջ քաղաքական ուժերի ներկայացուցիչ։ Շյաման մնացել է նախարարների գրասենյակի կազմում անգամ այն բանից հետո, երբ Մահաթմա Գանդին սպանվել էր Հինդու Մահասահայի հինդուիստական կազմակերպության անդամ Նադհուրամ Գոդսեի կողմից և այդ կազմակերպության գործունեությունը դադարեցվել էր։ 1950 թվականին Մուկերջին հրաժարվել է այդ պաշտոնից ի նշան բողոքի երկու երկրներում փոքրամասնությունների իրավունքների երաշխիքի մասին Ներուի և Պակիստանի վարչապետ Լիակատ Ալի Հանի հետ կնքած համաձայնագրի։

1951 թվականին Մուկերջին հեռացել է Հինդու Մահասաբհի կազմակերպությունից և ստեղծել սեփական Բհարատիա ջան սանգհ կուսակցությունը (Հնդկական ժողովրդական միություն)։ Առաջին համընդհանուր ընտրություններում կուսակցությունը 3 մանդաթ է ստացել, իսկ Մուկերջին դարձել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի պատգամավոր։ Բհարատիա ջան սագհը սկզբնապես համագործակցել է հինդուիստական ռազմականացված Ռաշտրի Սվայամսևակ Սագհ կազմակերպության հետ։

Շյամա Պրասադ Մուկերջին մահացել է 1953 թվականի հուլիսի 24-ին Ջամմու և Քաշմիրում՝ 51 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dr. Shyama Prasad Mookerjee». www.shyamaprasad.org. Վերցված է հունիսի 1, 2019-ին.
  2. Kingshuk Nag (նոյեմբերի 18, 2015). Netaji: Living Dangerously. AuthorsUpFront | Paranjoy. էջեր 53–. ISBN 978-93-84439-70-5.
  3. «Bharatiya Jana Sangh | Indian political organization». Encyclopedia Britannica. Վերցված է հունիսի 1, 2019-ին.
  4. The Calcutta Review, October 1938. Calcutta University, Kolkata. 1938. էջ 120.
  5. Dash, 1968, էջ 566
  6. Parliamentary Debates: Official Report. Rajya Sabha, Volume 81, Issues 9–15, Council of States Secretariat, 1972, էջ 216
  7. «Recipients of Hony. Degrees». caluniv.ac.in. Վերցված է հոկտեմբերի 27, 2017-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Graham, B. D. (1968). «Syama Prasad Mookerjee and the communalist alternative». In D. A. Low (ed.). Soundings in Modern South Asian History. University of California Press. ASIN B0000CO7K5.
  • Graham, B. D. (1990). Hindu Nationalism and Indian Politics: The Origins and Development of the Bharatiya Jana Sangh. Cambridge University Press. ISBN 0-521-38348-X.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:Հնդիկ ակտիվիստներ Կատեգորիա:Անձինք նամականիշերի վրա Կատեգորիա:Անկախության ակտիվիստներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Նախագահական համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Կալկաթայի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Հնդիկ ակադեմիկոսներ