Մասնակից:Gevorg Ghazaryan/Կարմեն Ֆրագա Էստևես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Կարմեն Ֆրագա Էստևես
 

Կարմեն Ֆրագա Էստևես (իսպ.՝ Carmen Fraga Estévez, ), իսպանացի պետական և քաղաքական գործիչ[1], Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմեն Ֆրագա Էստևեսը Մանուել Ֆրագա Իրիբարնեի՝ Ֆրանկոյի օրոք Իսպանիայի կառավարության նախարարի և հետագայում ժողովրդական կուսակցության համահիմնադրի և պատվավոր նախագահի դուստրն է:

Նա ուսումնասիրել է աշխարհագրություն և աշխատել Իսպանիայի զարգացման նախարարությունում։ 1980 թվականից մինչև 1985 թվականը Կարմենը իրավաբանական կրթություն է ստացել, 1986 թվականին, Եվրամիությանն Իսպանիայի անդամակցությունից հետո, մինչև 1994 թվականը աշխատել է Եվրախորհրդարանում որպես Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության խորհրդարանական օգնական:

1994 թվականի ընտրություններում ընտրվել է Եվրախորհրդարան և զբաղեցրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահի պաշտոնը: 1997-1999 թվականներին եղել է ձկնորսության կաբինետի նախագահ։

2002 թվականին վայր է դրել եվրապատգամավորի լիազորությունները՝ Խոսե Մարիա Ասնարի կառավարությունում Իսպանիայի գյուղատնտեսության նախարարության ծովային ձկնորսության հարցերով գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու համար: 2004 թվականին Ֆրագա Էստևեսը կրկին առաջադրվել Է Եվրախորհրդարանի ընտրություններում և մինչ օրս հանդիսանում է Եվրախորհրդարանի պատգամավոր։ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության կառավարության կազմում է, 2004-2009 թվականներին մասնակցել է գյուղատնտեսության և գյուղատնտական զարգացման կոմիտեի, ինչպես նաև ձկնորսության կոմիտեի աշխատանքներին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Կին գիտնականներ Կատեգորիա:Իսպանացի գիտնականներ Կատեգորիա:20-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իսպանիայի պետական գործիչներ Կատեգորիա:Իրավաբաններ Կատեգորիա:Իսպանացի աշխարհագրագետներ