Մասնակից:Gevorg Ghazaryan/Կամիլլո Ջարդինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիլլո Ջարդինա
իտալ.՝ Camillo Giardina
Դրոշ
Դրոշ
Իտալիայի առողջապահության նախարար
1959 թվականի փետրվարի 15 - 1962 թվականի փետրվարի 21
Նախորդող Վինչենցո Մոնալդի
Հաջորդող Անջելո Ռաֆաելլե Երվոլինո
Դրոշ
Դրոշ
Իտալիայի պետական կառավարման բարեփոխումների նախարար
1958 թվականի հուլիսի 1 - 1959 թվականի հունվարի 26
Նախորդող Մարիո Ձոտա
Հաջորդող Ջորջիո Բո
 
Կուսակցություն՝ Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Պալերմոյի համալսարան
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն

Կամիլլո Ջարդինա (իտալ.՝ Camillo Giardina, [1][2]), իտալացի պետական գործիչ, 1959 թվականի փետրվարի 15-ից մինչև 1962 թվականի փետրվարի 21-ն Իտալիայի առողջապահության նախարար: Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիլլո Ջարդինան ծնվել է 1907 թվականի մարտի 29-ին Պավիայում` Սիցիլիայից գաղթական Անդրեա դե Դե Կորեադիի՝ կաթոլիկ շարժման կարկառուն ներկայացուցչի և Իտալիայի Ժողովրդական կուսակցության առաջին անդամներից մեկի ընտանիքում, որը համեմատական անատոմիա և ֆիզիոլոգիա է դասավանդել Պավիայի համալսարանյում:

Վերադառնալով Սիցիլիա՝ 1929 թվականին ավարտել է Պալերմոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1931 թվականին դարձել է է իտալական իրավունքի պատմության դոցենտ, մինչև 1931 թվականը դասավանդել է Ուրբինոյում, որից հետո՝ մինչև 1937 թվականը՝ Մեսինում, որտեղ ստացել է պրոֆեսորի կոչում։ 1940 թվականից Պալերմոյի համալսարանի իտալական օրենսդրության պատմության ամբիոնում դասախոսական աշխատանքի է անցել: Եղել է Իտալիայի օրենսդրության պատմության ինստիտուտի տնօրեն, Պալերմոյի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիայի նախագահ և 1965 թվականից նաև Իտալիայի պատմության ընկերության նախագահ:

1930-ական թվականների վերջից ակտիվորեն ներառվել է հասարակական-քաղաքական կյանքում։ 1942 թվականին անդամակցել է Քրիստոնեական-դեմոկրատների ընդհատակյա շարժմանը։ 1946-1948 թվականներին Պալերմոյում եղել է ՔԴԿ-ում տարածաշրջանային քարտուղար: Ընտրվել է Սենատի անդամ (1948-1968)։

  • 1957-1958 թվականներին եղել է արտաքին առևտրի նախարարությունում պետական քարտուղար,
  • 1958 թվականից մինչև 1959 թվականը եղել է պետական կառավարման բարեփոխումների նախարար,
  • 1959 թվականից մինչև 1962 թվականը զբաղեցրել է Իտալիրայի առողջապահության նախարարի պաշտոնը:

Նաև ընտրվել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական տնտեսական միության խորհրդատվական վեհաժողովի անդամ։

Հանդիսացել է Իտալական իրավունքի պատմության և արդիականության մասին մի շարք մենագրությունների հեղինակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Իտալիայի Հանրապետության սենատորներ Կատեգորիա:Իտալացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իտալիայի առողջապահության անդամներ Կատեգորիա:Իտալիայի պետական գործիչներ