Մասնակից:Gevorg Ghazaryan/Լինա Օդենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Լինա Օդենա
 

Պաուլինա Օդենա Գարսիա, Լինա Օդենա (կատ.՝ Paulina Ódena Garcia, ), կատալոնացի պետական և քաղաքական գործիչ, կոմունիստ, Կատալոնիայի կոմունիստական երիտասարդություն կազմակերպության գլխավոր քարտուղար, մահացել է Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիքից Լինան աշխատում էր իր ընտանիքին պատկանող դերձակի արվեստանոցում։ Բայց կոմունիզմով տարվելու և մասնակցությունը Կատալոնիայի կոմունիստական երիտասարդության գործունեությանը հանգեցրել են ծնողների հետ հակամարտության, որի արդյունքում Լինա Օդենան սկսել է ինքնուրույն կյանք:

1931 թվականին Իսպանիայի երկրորդ հանրապետության հռչակումից անմիջապես հետո Լինան երիտասարդ կատալոնացիների պատվիրակության կազմում 14-ամսյա ուսուցմանն է ուղարկվել Մոսկվայի Լենինյան միջազգային դպրոց: Վերադառնալով Իսպանիա՝ մասնակցել Է Կատալոնիայի կոմունիստական կուսակցության ստեղծմանը, ընդգրկվել Իսպանիայի կոմունիստական կուսակցության Ազգային բյուրոյում՝ որպես Կատալոնիայից պատվիրակ։ 1933 թվականին նշանակվել է Կատալոնիայի կոմունիստական երիտասարդության գլխավոր քարտուղար և առաջադրվել Հանրապետության խորհրդարանական ընտրությունների թեկնածու։ Բայց ընտրություններում հաղթել են աջերը:

1934 թվականի հոկտեմբերի 6-ին Իսպանիայում Հոկտեմբերյան ապստամբության ժամանակ մասնակցել է զինված բախումներին Սան Կուգատ դել Վալյեսում և Բարսելոնայում։

1936 թվականին ուղևորվել է Մադրիդ, որտեղ ակտիվորեն մասնակցել է համընդհանուր ընտրությունների նախընտրական քարոզարշավին։ Նա Դոլորես Իբարուրիի հետ հանրահավաքներ է կազմակերպել Իսպանիայի բազմաթիվ քաղաքներում։

1936 թվականի հուլիսի 18-ի հեղաշրջման ժամանակ Լինա Օդենան գտնվում էր Ալմերիայում՝ Իսպանիայի սոցիալիստական երիտասարդության համագումարում։ Նա կամավոր է եղել Հանրապետական բանակում և մասնակցել է Ալմերիայի, Խաենի, Գուադիսի, Մոտրիլի և Գրանադայի մարտերին:

1936 թվականի սեպտեմբերի 14-ին, ճանապարհից ավտոմեքենայով դուրս գալուց, հայտնվել է ֆալանգիստների կողմից գրավված գյուղում։ Ձերբակալությունից խուսափելու համար ինքնասպան է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://granadamemoriahistorica.es/?p=604. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |apellido= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |fechaacceso= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |idioma= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |título= ignored (|title= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Կատալոնացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Ինքնասպան քաղաքական գործիչներ