Մասնակից:Gayane Muradyan/Ավազարկղ
Հոդուգուաջա (կորեերեն՝ 호두과자), ընկույզով թխվածքաբլիթ, որն ուտում են կորեական թերակղզում: Հացի նամն ուտելիք է, որը թխում են խմորի մեջ ավելացնելով ընկույզ և կարմիր լոբու մածուկ:
Այսօր ընկույզի թխվածքաբլիթները հիմնականում վաճառում են Կորեական թերակղզում, ինչպես նաև Տորոնտոյի և Լոս Անջելեսի կորեական շուկաներում:
Նշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուդուգուաջա տերմինը գրանցված է Կորեական լեզվի ազգային ինստիտուտում: Հոդուգուաջա ձևից բացի օգտագործվում է նաև «հոդուի խորտիկ» ձևը, որտեղ հոդոն «կորեերեն՝ 호도(胡桃)» չինարեն նշանակում է ընկույզ: Ընկույզի թխվածքաբլիթ արտադրող ընկերություններից մեկը ապրանքային նշան էր գրանցել հոդոգուաջա «կորեերեն՝ 호도과자» անունով, հրուշակեղենի մնացած բոլոր ընկերությունները ստիպված եղան օգտագործել հոդուգուաջա «호두과자» ձևը: Անգլերեն բառացի թարգմանելու դեպքում «Ընկույզի տորթ», բայց այս դեպքում, քանի որ տորթի մեջ մտնող ընկույզը ձևը «հոդուգուաջա», ռոմանիզացվել է և«հոդոգուաջա» օգտագործում են անգլախոս ներգաղթյալները:
2008 թվականի դեկտեմբերի 23-ին Չոնանի մասնագիտացված ընկույզի արտադրողների ասոցիացիան «գյուղատնտեսական կորպորացիա»-ն գրանցեց չոնան ընկույզ (չոնան հոդո, կորեերեն՝ 천안 호두) անունը հնարավորություն տալով օգտագործել միայն Չոնանի տարածքում[1]:
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկույզի թխվածքաբլիթները առաջին անգամ պատրաստել է Ջա Գվի Գըմը (Չոնան, Հարավային Չունգչոնգ, ծնվել է 1907-1987 թվականներ), որը այն առաջին անգամ պատրաստել է «Հագհվա ընկույզով թխվածքաբլիթ»-ում Չոնան կայարանի մոտ և մինչև օրս նրա ժառանգներին է պատկանում հոդոգվաջա ապրանքանիշը և խանութը[2][3]:
Նախաուտեստ է, որը պատրաստվում է ընկույզի տեսքով, պարունակում է ընկույզ և կարմիր լոբու մածուկ, Չոնանի Գվանգդոկմյոնի տարածաշրջանային արտադրանք է[4]:
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկույզի թխվածքաբլիթներ պատրաստելու համար ալյուրը, ձուն խառնում են այնուհետև լցնում ընկույզի կեղևի ձև ունեցող կաղապարի մեջ,այնուհետև ավելացնում ընկույզի կտորներ և կարմիր լոբու մածուկ, ծածկել ալյուրով և թխել: Ավանդական մեթոդով կարմիր լոբու պաստան պատրաստվում է սպիտակ լոբին եփելով և փոշիացնելով, որոշ դեպքերում օգտագործվու է կարմիր լոբու մածուկ: Ընկույզի կտորներն այնպես են դնում, որ ինչ-որ չափով երևա: Պատրաստ թխվածքաբլիթները մեկ առ մեկ փաթաթում են կորեական թղթի մեջ:
Ընկույզի թխվածքալիթի մեջ օգտագործում են Չոնանի Գվանգդոկմյոնում աճեցրած ընկուզ: 2009 թվականի դրությամբ Չոնանի Գվանգդոկում արտադրել են ավելի քան 60 տոննա ընկույզ, շատ ընկերութուններ օգտագործում են Ռուսաստանից, Մոնղոլիայից, Չիաստանից, Վիետնամից և Հյուսիսային Կորեայից,[5] որոշ ընկերություներ բռնվելն են ծագման երկիրը կեղծելու համար: [6] 2013 թվականի նոյեմբերի 3-ից Չոնան հրուշակեղենի արտադրությունը ներառյալ «Հագհվա» մասնաճյուղը, որոշեցին օգտագործել միայն տեղական ցորեն, ընկույզ և կարմիր լոբի[7]:
Ընկույզի թխվածքաբիթները սովորաբար վաճառվում են ընկույզի թխվածքաբլիթների մասնագիտացված խանութներում և մայրուղիների հանգիստ վայրերում: Չոնանի (Սեուլ) հանգստյան վայրերում ընկույզի թխվածքաբլիթների խանութներում գրանցել է 5.96 միլիարդ վոնի վաճառք[8]:
Ընկույզի թխվածքաբլիթների համը որոշվում է ոչ միայն կարմիր լոբու համով այլև խմորի փափկությամբ և ընկույզի չափսերով:
Նկար[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հանգստյան գոտում վաճառվող հոդուգուաջայի խանութ
-
Հոդուգուաջա
-
Հոդուգուաջա թխելու մեքենա
-
Փաթեփավորված հոդուգուաջա
-
Հոդուգուաջա
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ “사단법인 한국지리적표시특산품연합회 천안호두”. 2018년 4월 29일에 원본 문서에서 보존된 문서. 2018년 4월 28일에 확인함.
- ↑ 이용익 기자 (2011년 12월 1일). “[가업을 잇는 DNA] 78년 전통 천안 명물 `학화호두과자`”. 《WOW한국경제TV》. 2016년 5월 27일에 확인함.
- ↑ 정태진 기자 (2001년 2월 23일). “`호두과자 할머니, 명예 박사학위 받았다'”. 《연합뉴스》. 2016년 5월 27일에 확인함.
- ↑ 충남희망디자이너 (2020년 2월 29일). “로컬푸드로 만드는 홈메이드 호두과자”. 충청남도. 2020년 5월 22일에 확인함.
- ↑ 김성열. “디지털천안문화대전 =- 천안향토문화백과 - 호두과자”. 2014년 8월 19일에 원본 문서에서 보존된 문서. 2014년 8월 16일에 확인함.
- ↑ 정태진 (2012년 6월 21일). “천안호두과자 원산지 표기 위반 망신”. 연합뉴스.
- ↑ 정태진 (2013년 11월 3일). “천안 호두과자가 명품화 시동…모든 재료 국산으로”. 연합뉴스.
- ↑ 박병주 기자 (2018년 9월 22일). “고속도로 휴게소 매출 1위 품목은?”. 중도일보. 2020년 5월 27일에 확인함.