Մասնակից:Fperson/Ավազարկղ666

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբ Պայկ
Rob Pike
Դիմանկար
Plan 9, UTF-8, Go
Ծնվել է1956
ԾննդավայրԿանադա Կանադա
ԿրթությունՏորոնտոյի համալսարան
Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
ԱշխատանքԾրագրային ինժեներ
ԱմուսինՌենե Ֆրենչ
Կայքherpolhode.com/rob/

Ռոբ Պայկը () կանադացի ծրագրավորող և հեղինակ: Նա հիմնականում հայտնի է իր՝ Bell Labs-ում և Go ծրագրավորման լեզվի վրա կատարված աշխատանքի համար: Bell Labs-ում նա Unix թիմի անդամ էր, ընդգրկված էր Plan 9 և Inferno օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Limbo ծրագրավորման լեզվի ստեղծման մեջ:

Նա նաև Unix-ի համար նախատեսված Blit գրաֆիկական տերմինալի համամշակող է եղել. մինչ այդ նա 1981 թվականին գրել է Unix-ի համար նախատեսված առաջին պատուհանային համակարգը: Պայկը AT&T-ի 4,555,775-րդ արտոնագրի կամ «աջակցման խանութի արտոնագրի» միակ գյուտարարն է՝ X գրաֆիկական համակարգի պրոտոկոլի մասը և ամենաառաջին ծրագրային արտոնագրերից մեկը[1]։

Տարիների ընթացքում Պայկն աշխատել է բազում տեքստային խմբագրիչների վրա․ sam[2] և acme-ն ամենահայտնիներն են և մինչ այժմ ակտիվ օգտագործան և մշակման մեջ են։

Պայկը՝ Բրայան Կերնիգանի հետ, «The Practice of Programming» և «The Unix Programming Environment» գրքերի համահեղինակն է։ Կեն Թոմպսոնի հետ UTF-8-ի համահեղինակն է։ Պայկը նաև մշակել է ավելի փոքր համակարգեր, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրոնային փոստերի սեփականատերերի դեմքերի ցուցադրման համար նախատեսված vismon ծրագիրը։

Պայկը նաև մի անգամ հայտնվել է Late Night with David Letterman-ում՝ որպես Penn & Teller կատակերգական դուետ տեխնիկական օգնական[3]։

Պայկն աշխատում է Google-ում, որտեղ նա ընդգրկված է Go և Sawzall ծրագրավորման լեզուների ստեղծման մեջ[4]։

Պայկն ամուսնացած է հեղինակ և նկարազարդող Ռենի Ֆրենչի հետ․ զույգն ապրում է թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ավստրալիայում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rob (2006-06-11). «Command Center». Commandcenter.blogspot.com. Վերցված է 2013-06-25-ին.
  2. McIlroy, M. D. (1987). A Research Unix reader: annotated excerpts from the Programmer's Manual, 1971–1986 (PDF) (Technical report). CSTR. Bell Labs. 139.
  3. «Penn and Teller Late Night With David Letterman». Վերցված է 2016-12-13-ին.
  4. Pike, Rob; Dorward, Sean; Griesemer, Robert; Quinlan, Sean (2005-01-01). «Interpreting the Data: Parallel Analysis with Sawzall». Scientific Programming. 13 (4): 227–298.
  5. «Renee French – A River Runs Through It – Artist Interview». WOW x WOW. 27 July 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Fperson/Ավազարկղ666 հոդվածին