Պլան 9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Plan 9ից)
Պլան 9
Изображение логотипа
Տեսակdistributed operating system? և ազատ և բաց ծրագրային ապահովում
ՍտեղծողԲելլի լաբորատորիա
Ինտերֆեյս? և rio?
ԱրտոնագիրLucent Public License?, GPLv2 և MIT արտոնագիր[1]
ՆախորդResearch Unix?
ՀաջորդInferno?
Անվանված էԲելլի լաբորատորիա և Նախագիծ 9 տիեզերքից
Կայքp9f.org(անգլ.)
 Plan 9 from Bell Labs Վիքիպահեստում

Պլան 9, 1980-ականներին Բելլի լաբորատորիայի կողմից թողարկված օպերացիոն համակարգ[2][3][4][5][6][7]։ Համակարգը ստեղծվել է ցանցերի և աշխատանքային կայանների շնորհիվ։ Համակարգի հիմքում ընկած էր յունիքսի գաղափարը՝ «Ամեն ինչ ֆայլ է»։

2000 թվականին համակարգը դուրս եկավ բաց ներքին կոդով և 2002 թվականին ազատ լիցենզիայով (Lucent Public License), որը հաստատված էր OSI կողմից[8][9][10][11][12]։

2014 թվականի փետրվարին Կալիֆորինիական համալսարնը Բերկլիում Alcatel-Lucent ընկերությունից ստացավ Plan 9-ի ներքին կոդը GNU GPLv2-ի տակ թողարկելու իրավունք[13]։

Պլան 9-ը ունի շատ փոքր կոդ, և տեսականորեն այն կարող է աշխատել ցանկած պրոցեսսորի վրա, որը ապահովում է ապպարատային MMU։

Ներկա պահին կարելի է Bell Labs կայքից ներբեռնել համակարգի չորրորդ տարբերակը, որը ստեղծված է x86-ի համար։

Պլան 9-ից ոգեշնչված այլ օպերացիոն համակարգեր են՝ Harvey OS-ը[14] և Jehanne OS-ը[15]։

Հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգը հիմնված է 3 հիմնական սկզբմունքների վրա՝

  • Բոլոր ռեսուրսները ներկայացվում են ինչպես ֆայլեր և հասանելի են հիրարխիվային ֆայլային համակարգում։
  • Լոկալ և հեռակա ռեսուրսները չեն տարբերվում, նրանց հասանելիությունը իրականացվում է ստանդարտ 9P պրոտոկոլով։
  • Գործընթացների ամեն խումբ ունի իր անվանումը, հավաքած ֆայլային հիարխիվից։

Ի տարբերություն ներկայիս օպերացիոն համակարգերի, որոնցում օգտագործողը համակարգչին է հասանելություն ստանում, Plan 9-ում օգտատերը հասանելիություն է ստանում բաշխված հաշվարկային միջավայրին և հնարավորություն է ունենում կարգավորել իր աշխատանքային միջավայրը։

Ֆայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Plan 9-ում գոյություն ունի բազմաթիվ ոչ սովորական սերվերներ՝ ֆայլային միջերեսներով։

  • Պատուհանային համակարգը Rio-ն օգտագործողին տալիս է գրաֆիկական միջավայրի հետ աշխատելու հնարավորություն։ Ծրագրերը կարող են կատարել ներմուծում /dev/cons սարքի միջոցով, գրաֆիկ արտածում /dev/draw սարքի և ստանալ սեփական մկնիկ /dev/mouse սարքերի միջովով և այլն։
  • Կարելի է հասանելիություն ստանալ FTP սերվերին։

Ծրագրավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրավորման հիմնական լեզում համարվում է ANSI, որը աչքի է ընկնում Unicode-ի ապահովմամբ և մի շարք այլ օգտակար հավելումներով։ Խաչաձև պլատֆորմի կազմումը և կարգավորումը հաջողությամբ իրականացվել է Perl, Python, Scheme, noweb, Haskell, Newsqueak, Go և ML շնորհիվ։

Ինչպես նաև Plan 9-ում ծրագիր գրելու համար նախատեսված էր Alef լեզվի խմբագիր, բայց այն մեծ տարածում չունեցավ ինչի պատճառով էլ ջնջվեց երրորդ տարբերակից[16]։

IDE-ի փոխարեն օգտագործվում է Acme խմբագրիչը։

Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգի անվանումը վերցված է «հոլլիվուդյան ամենավատ ռեժիսսոր» Էդվարդ Վուդ կրտսերի ֆիլմից՝ «Պլան 9-ը բաց տիեզերքից»[17]։ Glenda ճապաստակը, նկարել է ամերիկյան նկարիչ Ռենի Ֆրենչը[18], իր հերթին այն անվանակոչվել է ի պատիվ Գլեն կամ Գլենդա ֆիլմի։ Ինչպես նաև «glenda» է օգտատիրոջ նախնական անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://p9f.org/about.html
  2. «Alcatel-Lucent | At the Speed of Ideas». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
  3. «Nokia finalizes its acquisition of Alcatel-Lucent, ready to seize global connectivity opportunities | Nokia» (անգլերեն). Nokia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  5. preface
  6. InfoWorld — Google Книги
  7. AT&T reveals plans for Java competitor — Google Книги
  8. Bell Labs Releases New Version of Plan 9
  9. How to contribute (Plan 9 wiki)
  10. Staying up to Date (Plan 9 wiki). Արխիվացված 2002-11-30 Wayback Machine
  11. Plan 9 — Additional Software
  12. FQA 1 — Introduction To 9front
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  14. Harvey OS
  15. Jehanne
  16. «Preface to the Third (2000) Edition» (անգլերեն). Բելլի լաբորատորիա. Հունիս 2000. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  17. «Страница FAQ на официальном сайте Plan 9». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 2-ին.
  18. «Официальный сайт Renée French». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]