Մասնակից:FelixManukyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կիլիան Մբապպե Լոտտին
Ծննդավայր Բոնդի, Ֆրանսիա
Հասակ 178 սմ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 29
Պատանեկան կարիերա
Տարի Ակումբ
2010-2013 Բոնդի, Կլերֆոնտեն

Կիլիան Սանմի Մբապպե Լոտտին (ֆր.՝ Kylian Sanmi Mbappé Lottin, դեկտեմբերի 20,1998, Բոնդի, Ֆրանսիա): Ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող, Ֆրանսիական «Մոնակո» ակումբի և Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացող:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիան Մբապպեն ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 20-ին Բոնդիում: Նրա հայրը` Վիլֆրիդը ծնունդով Կամերունից է: Նա աշխատում էր «Բոնդի» ֆուտբոլային ակումբի դպրոցում` որպես մարզիչ[1]: Մայրը` Ֆայզան` Ալժիրի ներգաղթյալների հետևորդը[2], եղել է պրոֆեսիոնալ հանդբոլիստ: Վիլֆրիդն ունի որդեգրած տղա` Ժիրես կեմբո-Էկոկոն, ով նույնպես դարձել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[3][4]:


Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսեց զբաղվել ֆուտբոլով «Կլերֆոնտեն»-ի ակադեմիայում: 2013 թվականին անցավ «Մոնակո»-ի համակարգ, իսկ 2015 թվականին սկսել է իր մեկնարկը մեծահասակների ֆուտբոլում: Նույն թվականի դեկտեմբերի 2-ին ֆրանսիայի առաջնության «Կանա» ֆուտբոլային թիմի դեմ խաղում նա 88-րդ րոպեին փոխարինեց Ֆաբիո Կոենտրաոին[5]: Այդ խաղից հետո Մբապպեն սկսեց պարբերաբար ներգրավվել Մոնակոյի խաղերին: Դեկտեմբերի 10-ին մեկնարկել է եվրոգավաթներում` ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի «Տոտենհեմ» ակումբի հետ խաղում և աչքի է ընկել գոլային փոխանցումով[6]:

2016/17 մրցաշրջանի արդյունքում Մբապպեն ճանաչվել է Լիգա 1-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[7], որի մասին նա արտահայտվել է հետևյալ կերպ. «Այս մրցաշրջանի ժամանակ ես դարձա բացահայտում, հաջորդ մրցաշրջանում ցանկանում եմ հաստատել այդ մակարդակը: Ոմանք կարծում են, որ ես զարգանում եմ իմ տարիքից արագ, սակայն իրականում ես սովորական 18-ամյա պատանի եմ, ում մարզումների է բերում իր մայրը կամ ակումբային վարորդը»[8]:


Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մբապպեն սկսեց իր մեկնարկը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 2017 թվականի մարտի 25-ին ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ)ի Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում: 18 տարեկան և 95 օրական հասակում նա դարձավ Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ խաղացողը Մարիան Վիսնեսկիից հետո[9]:


Կիլիան Մբապպեի խաղերը Ֆրանսիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mbappé : une vraie famille de sportifs
  2. Mbappé: une autre pépite aux origines africaines
  3. le crack en sursis
  4. Mbappe: Is Monaco's teen sensation really 'the new Thierry Henry'?
  5. о матче «Монако» — «Кан»
  6. о матче «Тоттенхэм» — «Монако»
  7. признан лучшим молодым французским игроком Лиги 1. campeones.ua (16 мая 2017). Проверено 16 мая 2017.
  8. я обычный 18-летний ребёнок, которого на тренировки возит мама
  9. Chris. Thierry Henry on Kylian Mbappe: Ooh la la! (англ.). Goal.com (27 March 2017). Проверено 30 марта