Մասնակից:Enirack/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բելառուսական խոհանոց, Բելառուսի ազգային խոհանոցը: Բելառուսական խոհանոցի առանձնահատկությունը համարվում է կարտոֆիլից պատրաստված ուտելիքների լայն տարածվածությունը, ինչպես նաև տարատեսակ երշիկների, ձավարների, սնկերի և տավարի մսի օգտագործումը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսական խոհանոցը ձևավորվել է շատ հարյուրամյակների ընթացքում: Բելառուսական խոհանոցի ինքնատիպությունը պայմանավորված է կլիմայական պայմաններից և երկրի աշխարհագրական տեղակայումից: Գտնվելով խոշոր աշխարհաքաղաքական շրջանների սահմանին՝ Բելառուսը ազդեցություն է կրել տարբեր մշակույթներից՝ ուղղափառ արևելքից, կաթոլիկ արևմուտքից, հյուսիսային մերձբալթիկական մշակույթից, հարավի մուսուլմանական երկրներից, հրեական կորչմայական խոհանոցից:

Մսի օգտագործումը նախկինում բավականին քիչ էր: Ինչպես և հարևան ուկրաինացիների մոտ, Բելառուսում նույնպես հայտնիություն ուներ աղի սալը, որն աղի էին դարձնում մորթով: Սունկը գրեթե երբեք աղ չքին անում





Երկրի օր (անգլ.՝ Earth Day), մի շարք միջոցառումների անվանումը, որոնք տեղի են ունենում գարնանը և ուղղված են այն բանին, որ մարդիկ ուշադիր լինեն իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի հանդեպ: Միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է «Երկրի օր» ցանցի կողմից[1][2]: Կա Երկրի օր անցկացնելու երկու հիմնական շրջան` մարտին (գարնանային գիշերահավասարի շրջանում) և ապրիլի 22-ին: Բացի այդ` ներկայումս շատ մասնակիցներ և նախաձեռնող խմբեր Երկրի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացնում ամառային արևադարձի շրջանում, որպեսզի առավելագույնս օգտագործեն տաք եղանակն ու մարդկանց ազատ ժամանակը:

Թող լինեն միայն խաղաղ և ուրախ Երկրի օրեր մեր հրաշալի տիեզերանավի` Երկիր մոլորակի համար, որ կյանքի այնքան խոցելի բեռով պտտվում է սառը տիեզերքում:

Երկրի օրը գիշերահավասարի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Երկրի օրը շատ երկրներում նշվել է գարնանային գիշերահավասարի օրը, որպեսզի նշվի գարնան գալը (հյուսիսային կիսագունդ) կամ աշնան գալը (հարավային կիսագունդ):

Երկրի օրը ապրիլի 22-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին միջոցառումը այս օրը կայացել է 1970 թվականին ԱՄՆ-ում: Նրա հաջողությունը ոգեշնչեց կազմակերպիչներին, և այդ օրվանից միջոցառումը դարձել է կանոնավոր: Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ սենատոր Հեյլորդ Նելսոնը Հարվարդի համալսարանի ուսանող Ֆենիս Հայեսի գլխավորությամբ ստեղծել է ուսանողական խումբ: Քանի որ այդ ժամանակ կային ուսանողական տարբեր շարժումներ, այն մեծ ուշադրության արժանացավ:

Չնայած սենատորն ու իր շտաբը չունեին զանգվածային միջոցառում կազմակերպելու ո'չ ժամանակ և ո'չ էլ ռեսուրսներ, դրանք կազմակերպվում էին տարերայնորեն: Ինչպես Հ. Նելսոնն էր ասում. «Երկրի օրը կազմակերպվում էր ինքնիրեն»:

1971 թվականին, առաջին երկրի օրվա հաջողության շնորհիվ, սենատոր Նելսոնը կազմակերպեց «Երկրի շաբաթը» (այն կազմակերպվեց ապրիլի 3-րդ շաբաթում), որ շուտով դարձավ ամենամյա իրադարձություն` մեծ ճանաչում ձեռք բերելով ԱՄՆ-ի բնակչության շրջանում:

Երկրի օրվա 20-րդ տարեդարձի կապակցությամբ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ալպինիստները միասին բարձրացան Էվերեստի գագաթ[3]:

Հասարակական ու քաղաքական ակտիվության շնորհիվ` ԱՄՆ-ում ընդունվել են շատ օրենքներ ու ակտեր` կապված շրջակա բնության պահպանման հետ:

2009 թվականին ՄԱԿԳլխավոր ասամբլեան գլխավորել է Երկրի միջազգային օրը` առաջարկելով այն նշել ապրիլի 22-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Официальный сайт организации».
  2. «Международные программы сети "День Земли"» (русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Горбенко М.М. Восхождение мира на Эверест. — Одесса: ОКФА, 1994. — 141 с. — ISBN 5-7707-6304-3