Մասնակից:DoctorLia/Ավազարկղ100

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուսա ժառանգության թանգարանը արվեստի թանգարան է Կումբոյում, Կամերուն: 400 արվեստի նմուշներ, որոնք հիմնականում ստեղծվել են 1970-2000 թվականներին՝ բամբուկից մինչև փայտի փորագրություն, զամբյուղից մինչև խեցեղեն: Թանգարանը փոխանակումների և կրթության վայր է, մի վայր, որտեղ արվեստը ճանապարհներ է բացում Կամերունի պատմությունն ու ավանդույթներն ավելի լավ հասկանալու համար:

DoctorLia/Ավազարկղ100

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսա ժառանգության թանգարանը[1] կարճ՝ Մուս՛Արտ պատկերասրահ, հայտնի է որպես Գրասֆիլդի թանգարան, որը հիմնադրվել է 1996 թվականի դեկտեմբերին՝ ի պատիվ կամերունցի նկարիչներ Դանիել Կանջո Մուսայի (1930–1995) և նրա ավագ որդու՝ Ջոն Յունիվո Մուսայի (1956–1996)[2]։

Մուս՛Արտ պատկերասրահը ակտիվ գործունեություն է ծավալել Նսոյի մշակութային ժառանգության տարածման գործում: Թանգարանը եղել է Նսոյի ավանդական արվեստն ու արհեստագործությունը խթանելու առաջնագծում:

Թանգարանը շարունակում է ձեռք բերել ժամանակակից կամերունյան արվեստներ և արհեստներ՝ միաժամանակ կենտրոնանալով Արևմտյան Գրասֆիլդի վրա: Այս տարածաշրջանը միջազգայնորեն հայտնի է աֆրիկյան արվեստի գլուխգործոցներ ստեղծելով:

Այս առարկաները յուրացվել են գաղութատիրական միսիոներների և սպաների կողմից և իրենց ծագման վայրից տեղափոխել են Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ: Գրասֆիլդի արվեստի գլուխգործոցներն այսօր գտնվում են արտասահմանյան թանգարաններում, և, ամենայն հավանականությամբ, դրանք երբեք չեն վերադարձվի: Նսոյի թագավորության հիմնադիր Նգոնսոյի արձանը պահվում է Գերմանիայի թանգարանում։ Նսոյում բողոքում են, որպեսզի այս արձանը վերադարձվի իր ժողովրդին։

Մուս Արտ պատկերասրահի առաքելությունը՝

  • քարոզել իրենց առաքելությունը,
  • պահպանություն, որպեսզի տարածաշրջանում անցյալի արվեստը չկորչի,
  • աջակցել Կամերունի Արևմտյան Գրասֆիլդի արվեստին և արհեստին,
  • ընդգծել տարածաշրջանում արվեստագետների գերազանցությունն ու բազմազանությունը՝ անցյալում և ներկայում
  • Կամերունի այս շրջանի արվեստն ու արհեստը հանրությանը հայտնի դարձնեն Կամերունում, ինչպես նաև միջազգային մակարդակով:

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուզ Արտ թանգարան

Ցուցադրված 400 իրերի և արվեստի գործերի շարքում այցելուները կարող են հիանալ փորագրված դիմակներով, փայտե արձաններով և 1970-2000 թվականներին պատրաստած այլ իրերով: Գրասֆիլդից հավաքված այլ առարկաներ էլ կան, ինչպիսիք են ավանդական երաժշտական գործիքները, որսորդական հարմարանքները, մետաղական իրեր, բամբուկե իրեր և խեցեղեն։ Երբեմն առաջարկվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ։

Թանգարանն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոխանակման և կրթության վայր է,
  • Վայր,որտեղ արվեստը ճանապարհ է հարթում Կամերունի Գրասֆիլդ շրջանի պատմությունն ու ավանդույթներն ավելի լավ հասկանալու համար,
  • Ձգտում է զարգացման՝
    • Կումբոյի մշակույթային կենտրոնը,
    • Կամերունի մշակութային ժողովրդավարացման և արվեստի, երաժշտության և արհեստների ժառանգության պահպանման առաջատար,
    • Շարունակում է ձեռք բերել ժամանակակից կամերունյան արվեստներ և արհեստներ՝ միևնույն ժամանակ կենտրոնանալով Արևմտյան Գրասֆիլդ տարածաշրջանի վրա, որը միջազգայնորեն հայտնի է որպես աֆրիկյան արվեստի գլուխգործոցներ ստեղծելով։
  • Վստահ լինել,որ արվեստը կարող է հնարավորություն տալ երիտասարդներին աշխատել,ստեղծագործել,
  • Հատկապես ուշադրության կենտրոնում է մշակույթի պահպանումը, ուսուցումը, հանրաճանաչությունը,
  • Օգնում է եկամուտ ստանալ,
  • Զարգացնում է մշակույթային ոլորտը,
  • Պայքարում է գործազրկության և աղքատության դեմ,
  • Ժամանակակից արվեստագետների գործերի ցուցադրություններ։

Մուզ Արտ պատկերասրահը նպատակ ունի զարգանալ՝ դառնալու Կումբոի մշակութային կենտրոնը, ինչպես նաև Կամերունում մշակութային ժողովրդավարացման և արվեստի, երաժշտության և արհեստների ժառանգության պահպանման առաջատարը: Տարիների ընթացքում Մուզ Արտ պատկերասրահը ընդլայնել է իր հավաքածուն, սակայն կենտրոնացել է Կամերունի Գրասֆիլդի մշակութային ժառանգության պահպանման, կրթության և հայտնիության վրա: Թանգարանը հայտնի է նաև որպես Գրասֆիլդի արվեստի թանգարան։ Մուզ Արտ պատկերասրահը համոզված է, որ արվեստը կարող է շատ մարդկանց՝ հատկապես երիտասարդներին, հնարավորություն տալ արվեստով վաստակել ապրուստի միջոց: Այն պետք է օգնի եկամուտ ստանալ, պայքարել աղքատության և գործազրկության դեմ և նպաստել ստեղծագործական ոլորտի առաջխաղացմանը։ Թանգարանը հետաքրքրված է ցույց տալ, թե ինչպես է զարգանում արվեստն ու արհեստը:

-Դա պետք է իրականացվի ժամանակավոր ցուցադրությունների միջոցով,- նշեց Մուսան։ Նա նույնպես կարևորեց արվեստների տեղը Կամերունի Գրասֆիլդի բնակիչների մշակույթի առաջմղման գործում։ Նա ուսանողներին ասաց, որ արվեստի աշխարհը և թանգարանները բացի ուսումն ու ժամանցը ապահովելուց, առաջարկում են բազմաթիվ կարիերայի հնարավորություններ, որոնք պետք է հաշվի առնել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակելու դեպքում։

Այս տարածաշրջանը միջազգայնորեն հայտնի է աֆրիկյան արվեստի գլուխգործոցներով:

Ժառանգության հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրասֆիլդի սպասք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուն ներառում է Գրասֆիլդի բնակիչների (Հյուսիսարևմտյան և Արևմտյան Կամերունի ժողովուրդների) պատրաստած սպասքը։ Որոնցից են կաթսաները, ափսեները, գդալները և դանակները: Դրանք պատրաստվում էին այնպիսի նյութերից, ինչպիսիք են ապակին, պլաստմասսան, էմալը, փայտը, ջնարակված խեցեղենը: Այժմ Կամերունում օգտագործվող սպասքների մեծ մասը ներկրվում է չինաստանից, ինչպես նաև արծնապակե և պլաստմասսե սպասքը:

Գրասֆիլդի ավանդական արվեստագետներն ու արհեստավորները արտադրում էին բազմաթիվ սպասք, որոնք օգտագործվում էին ժողովրդի կողմից: Սպասքները ներառում էին ամաններ, զամբյուղներ, սկուտեղներ, դանակներ, գդալներ, կաթսաներ և այլն: Այս պարագաները պատրաստված էին տեղական հասանելի նյութերից, ինչպիսիք են փայտը, կավը և ծղոտը: Սպասքները պատրաստված են եղել էկոլոգիապես մաքուր նյութերից։ Տեխնոլոգիան բավական պարզ էր, բայց ենթադրում էր մեծ հմտություններ՝ սպասք արտադրելու համար:

Ստրկությունը, գաղութացումը, առևտուրը և արևմտյան կրթության ներդրումը բոլորը գործոններն էին, որոնք նպաստեցին ավանդական սպասքի աստիճանական թերօգտագործմանը և վերացմանը: Պատմականորեն արևմտյան կրթություն ստանալու ձգտումը գաղութատիրական դպրոցներում, պլանտացիաների աշխատողները, ովքեր գնում էին ափ՝ կաուչուկի կամ բանանի կալվածքներում աշխատելու համար, կոլա ընկույզի առևտրականները, ովքեր Հյուսիսային Նիգերիա էին գնացել Գրասֆիլդից, տուն վերադարձան ժամանակակից սպասքով: Նրանք, ովքեր բախտ չունեին ճամփորդելու և մնացին արվարձաններում և գյուղերում, օգտագործում էին ավանդական սպասք և համարվում էին աղքատ կամ պարզունակ նրանց կողմից, ովքեր ձեռք էին բերում Ուայթմենի պարագաները:

Գրասֆիլդի սպասքը օգտագործվում էր հասարակության բոլոր դասերի կողմից՝ թագավորներից (Ֆոնս) մինչև հասարակ մարդիկ: Այնուամենայնիվ, կային տարբերություններ, ֆոնսերի և հասարակ մարդկանց կամ գյուղացիների համար: Խոտածածկ դաշտերում ընդունված էր, որ Ֆոնսերն ունենային լավագույնը որակի, գեղեցկության, գեղագիտության և սիմվոլիզմի առումով: Օրինակ՝ Նսո և Վիմբում ցեղերի երկվորյակներն ունեին հատուկ տարաներ, որոնցում պահվում էր արմավենու յուղ՝ նախատեսված սննդի համար։ Բազմազավակ տների պատմություն ունեցող Նսոյում ընտանիքի գլխավորը (հայրը) պահում էր այն տարան, որտեղ գտնում էր արմավենու յուղը: Հատուկ ձևավորված փայտե գդալով նա արմավենու յուղ էր լցնում փոքրիկ երեխաներին, որոնք գալիս էին իրենց փոքրիկ կավե ամաններով, երբ ճաշը պատրաստելու ժամանակն էր: Ցավոք, այս առարկաները յուրացվել են գաղութատիրական միսիոներների և սպաների կողմից և ծագման վայրից տեղափոխել Եվրոպա կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mus'Art Blog. «Mus'Art Gallery». Peter Musa. Վերցված է 21 November 2012-ին.
  2. Kanjo Musa, Daniel. «The Musa carvers and the Musa Heritage Gallery». Arts Dialogue. Վերցված է 21 November 2012-ին.

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Արվեստ Կատեգորիա:Արվեստ ըստ մայրցամաքի Կատեգորիա:Արվեստ ըստ երկրի Կատեգորիա:Թանգարանային նմուշներ Կատեգորիա:Աֆրիկայի թանգարաններ