Մասնակից:Diana Hovsepyan 11/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Diana Hovsepyan 11/Ավազարկղ

Գրիգորի Յուրիի Անիսոնյան (), «Նոյան տապան» տեղեկատվական-վերլուծական թերթի գլխավոր խմբագիր և հիմնադիր, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ, ինչպես նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի և Ռուսաստանի հայերի միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Անիսոնյանը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 13-ին, Վրաստանի ԽՍՀ Թբիլիսի քաղաքում։

1968 թվականին ավարտել է Թբիլիսիի համար 20 միջնակարգ դպրոցը և ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

Աշխատել է մի շարք հայկական հրատարակչություններում։ Ավելի ուշ անցել է աշխատանքի մասնավորապես՝ Երքաղխորհրդի համակարգում և ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունում։ 1984 թվականից սկսած աշխատել է Հայաստանի գրողների միության աշխատակազմում, այնուհետև որպես թղթակից «Արմենպրես» և «Նոյան Տապան» գործակալություններում[1]։

1997 թվականին Քիշնևում հիմնադրել է «Նոյան Տապան» տեղեկատվական-վերլուծական թերթը և «Նոյան տապան մեդիա» ՍՊԸ ընկերությունը, որտեղ մինչ օրս հադիսանում է որպես գլխավոր տնօրենի պաշտոնակատար: 1999 թվականից իր գործունեությունը շարունակել է Մոսկվայում[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է Ռուսաստանի ժուռնալիստների միության մրցանակի դափնեկիր, ստացել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան շքանշան, «Սուտակե Խաչ» և ՌՀՄ «Ոսկե Խաչ» շքանշանները, մեդալ՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի «Մամուլի և տեղեկատվության զարգացման գործում ունեցած վաստակի համար», «Մովսես Խորենացու» մեդալ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, Ռուսաստանի ժուռնալիստների միության կողմից ստացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ноев Ковчег» – в океане мировых событий». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2021-05-22-ին.
  2. «Григорий Анисонян» (ռուսերեն). Վերցված է 2021-05-22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ․ Անիսոնյանը ru.hayazg.info կայքում(ռուս.)