Մասնակից:Asostar/Ավազարկղ/8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Asostar/Ավազարկղ/8
Հիմնական տվյալներ
Սուրբ Հոգու եկեղեցի (Պոտելիչ)

Սուրբ Հոգու եկեղեցի (ուկր. ՝ Церква Святого Духа) , ուղղափառ, փայտաշեն եկեղեցի է Պոտելիչ գյուղում ( Լվովյան շրջան, Ուկրաինա), որն կառուցվել է 1502 թվականին: Այն համարվում է Լվովյան շրջանի ամենահին եկեղեցին: Ճարտարապետության և մոնումենտալ մշակույթի հուշարձան է: 2013 թվականի հունիսիի 21-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժսռանգության 37-րդ նստաշրջանին, որն անցկացվում էր Կամբոջայում, Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին, Կարպատյան շրջանի մյուս փայտաշեն եկեղեցիների հետ միասին , ներառվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժսռանգության ցուցակի մեջ:.[1][2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է1502 թվականին, Պոտելիչ գյուղի բրուտների կողմից՝ Բորիսի և Գլեբի եկեղեցու տեղում, որն այրել էին թաթարները: Ըստ ավանդության Բոգդան Խմելնիցկին եղել է Սուրբ Հոգու եկեղեցում ժամերգության, երբ սպասում էր հետախուզությունից բանբեր Բունյակի վերադարձին :

Եկեղեցին եռահատված է (եռամաս), չափսերը հասնում են 18,3 × 7,0 մետրի: XVII դարում եկեղեցում տեղադրված է եղել նոր երկհարկանի (երկդստիկոն ) պատկերակալը: Եկեղեցու որմնանկարները 1620-ից 1640 թվականներին են կատարվել: «Դեիսուս» սրբապատկերը նկարվել է հայտնի սրբապատկերագրիչ Իվան Ռուտկովիչի կողմից1683թվականին: 1718 թվականին կատարվել է եկեղեցու վերականգնման աշխատանքներ՝ վարպետ Կազիմիր Դոմինիկովիչ գլխավորությամբ: 1736 և 1753 թվականներին հենց ինքն էլ անցկացրել է աշխատանքներ, որոնց արդյունքում էլ փոփոխվել են եկեղեցու զոհարանի վրայի հիմնակմախքը և վերածածկը, վերանորոգվել է սանղամուտքը, ինչպես նաև արևմտյան և հարավային դռները:

Եկեղեցու վերակնգնման աշխատանքները շարունակվել են նաև1831,1903 և 1923 թվականներին, որոնց ընթացքում էլ եկեղեցու կտուրի բոլոր կավարածածկ հատվածները և պատերի կավարածածկ երեսվածքները փոխարինվել են թիթեղներով:1970-ից 1972 թվականների վերականգնման աշխատանքների ընթացքում վերականգնվել է եկեղեցու և որմնագրերի նախնական տեսքը:

Եկեղեցու հարևանությամբ է գտնվում խորանարդաձև, երկհարկանի 20 մետր բարձրություն ունեցող զանգակատուն-աշտարակը՝ 4,4 × 4,4 մ չափսերով, որը կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ: Զանգակատունը վերականգնել է Կազիմիր Դոմինիկովիչը 1736 թվականին, որի վերջին վերականգնումը եղել է 1970 թվականին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]