Մասնակից:Ashugh22/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրն Պողոսի Տաճար
Ներկա վիճակգործող

Սուրբ Պողոսի Տաճար (անգլ.՝ St Paul's Cathedral) - անգլիական տաճար` նվիրված Պողոս առաքյալին: Գտնվում է Լանդգեյտ Հիլլ բլրի կատարին, Լոնդոնի ամենաբարձր կետում, համարվում է Լոնդոնի եպիսկոպոսի նստավայրը:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդամենն այս տեղում փոխվել է սուրբ Պողոսի հինգ տաճար:

  • Առաջինը (փայտե) տաճարը կառուցվել է 604 թվականին և այրվել է 675 թվականին;
  • Երկրորդ (քարե) տաճարը կառուցվել է 685 թվականին և 961 թվականին վիկինգների կողմից ավերվեց` Լոնդոնի վրա հերթական հարձակման ժամանակ;
  • Երրորդ (քարե) տաճարը կառուցվել է 962 թվականին և այրվել է ամբողջ Լոնդոնի հետ 1087 թվականի հրդեհի ժամանակ;
  • Չորրորդ (քարե) տաճարը (հայտնի որպես Հին Սենտ-Պոլ կամ մինչ Մեծ Հրդեհը Սենտ-Պոլ) հիմնվել է 1087 թվականին և օծվել է 1240 թվականին: Այն եղել է այդ ժամանակ Եվրոպայի խոշորագույն տաճարներից մեկը.նրա երկարությունը կազմել է մոտավորապես 180 մետր, լայնությունը` 30 մետր, սրաձողի երկարությունը մոտավորապես 150 մետր: Տաճարը այրվել է 1666 թվականի լոնդոնյան Մեծ հրդեհի ժամանակ: Չնայած հրդեհից հետո տաճարը վերականգնել հնարավոր էր, բայց իշխանությունները` նրա տեղ նոր շինության կառուցման մասին որոշում կայացրեցին;
  • հինգերորդ (քարե) տաճարը կառուցվել է ճարտարապես Քրիստոֆեր Ռենի նախագծի համաձայն: Աշխատանքները սկսվել են` 1675 թվականին և ավարտվել են` 1708 թվականին:
Սուրբ Պողոս Տաճարի գմբեթը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի պաշտոնական բացման թվականը համարվում է 1708 թվականի հոկտեմբերի 20-ը` ճարտարապետ Ռենի ծննդյան օրը (այդ օրը նա դարձավ 76 տարեկան), սակայն փաստորեն ծառայությունները տաճարում սկսվեցին 1697 թվականի դեկտեմբերի 2-ին: Շինարարության սկզբից փաստորեն Ռենը ստիպված եղավ երեք անգամ լրիվությամբ փոխել նախագիծը: Առաջին նախագծով ենթադրվում էր կառուցել այրված չորրորդ տաճարի հիմքի վրա նոր մեծ եկեղեցի: Այդ նախագիծը մերժվեց համարյա միանգամից` ըստ երևույթին իշխանությունները ցանկանում էին ավելի վիթխարի բան: Երկրորդ նախագիծը նախատեսում էր եկեղեցու շինարարություն, որի հիմքը հունական խաչի տեսք կունենար: Այդ նախագիծը մանրակրկիտ ուսումնասիրվեց. հերիք է նշել, որ նորօրյա ժամակներում պահպանվել է իրագործված 1:24 մասշտաբով մակետը, որն այսօր ցուցադրվում է Սուրբ Պողոս Տաճարում: Սակայն այս նախագիծնել մերժվեց` համարվելով չափից ավելի ծայրահեղական: Ռենի երրորդ նախագիծը նախատեսում էր բավականին մեծ տաճարի կառուցում` գմբեթով և երկու զանգագատուն-աշտարակներով: Այս նախագիծը հաստատվեց և 1675 թվականի հունիսին սկսվեցին շինարարական աշխատանքները: Սակայն դրանից հետո Կառլ 2-րդ թագավորը պահանջեց նախագիծը և հրամայեց նրա մեջ մտցնել փոփոխություններ, որոնք նա ինքը բնութագրեց որպես դեկորատիվ: Այդ դեկորատիվ փոփոխությունը դարձավ մեծ գմբեթը, դարձնելով Սուրբ Պողոս տաճարը Լոնդոնի խոշորագույն տեսարժան վայրերից մեկը: Բոլորի կողմից ընդունված է, որ Տաճարի գմբեթը շատ բաներում կրկնում է` Հռոմում Սուրբ Պետրոսի գմբեթի բազիլիկան: Գմբեթի տակ զետեղված է երեք պատկերասրահ. ներքին ակապելլա և արտաքին` քարե և ոսկե պատկերասրահները: Ներքին ակապելլան իր անվանը պարտական է ճարտարապետների կողմից չնախատեսված նրա ակուստիկայի առանձնահատկությանը. բառը անգամ արտասանված լինելով շշուկով պատկերասրահի մի ծայրում բազմաթիվ անգամ արտացոլվում է նրա պատերում, որի արդյունքում այդ շշուկը կարող է լսել` պատկերասրահի մյուս ծայրում գտնվող մարդը: Տաճարի զանգակատան մեջ հաստատված է 17 զանգակներ, նրանցից 13-ը` հյուսիս-արևմտյան աշտարակում և 4-ը`(նեռարելով Մեծ Պոլի (անգլ.՝ Great Paul) զանգակները) հարավ-արևմտյան աշտարակում:

Հայտնի անձանց թաղման վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պողոսի տաճարը համարվում է Մեծ Բրիտանիայի ավելի քան երկու հարյուր հայտնի քաղաքացիների գերեզմանավայրը: Այդ ավանդույթը իր սկիզբն է առել դեռևս իրեն նախորդող տաճարներից` առաջին և երկրորդ տաճարներում թաղված էին անգլո-սաքսոնական թագավորները: Սուրբ Պողոսի Տաճարում առաջինը թաղվելու պատվին արժանացավ նրա ճարտարապետ` Քրիստոֆեր Ռենը: Նրա գերեզմանի վրա հուշարձան տեղադրված չէ և միայն դամբարանին լատիներեն գրված է` Lector, si monumentum requiris, circumspice («Ընթերցող, եթե դու փնտրում ես հուշարձան, պարզապես շուրջդ նայիր»): Տաճարում ննջող առավել ակնառու անձիք:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1621-1631 թվականներին Սուրբ Պողոսի տաճարի վանահայրը եղել է Ջ.Դոննը: 1631 թվականին նա թաղվել է տաճարում:
  • 1713 թվականին Ուտրեխտյան խաղաղության պայմանագրի կապակցությամբ` Սուրբ Պողոսի տաճարում հանդիսավորությամբ կատարվեց Գ.Ֆ.Հենդելի «Ուտրեխտյան Te Deum»-ը և «Jubilate»-ը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ճարտարապետական հուշարձաններ