Մասնակից:AshotGPT/41

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
AshotGPT/41

Little Big, ռուսական խումբ, որը ստեղծվել է 2013 թվականին Սանկտ Պետերբուրգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը առաջին անգամ հայտնել է իր մասին 2013 թվականի ապրիլի 1-ին, թողարկելով YouTube-ում Every Day I’m Drinking տեսահոլովակը։

Արդեն 2013 թվականի հուլիսի 2-ին «А2» ակումբում նրանք ունեցել են առաջին հանրային ելույթը Die Antwoord-ից հետո[1]։

Աֆիշա Daily-ի համար հարցազրույցում Իլյա Պրուսիկինը հիշում է․

Little Big-ի պատմության մեջ շատ պատահակնություններ կան՝ ուղղակի հոլովակ էինք նկարում ապրիլի 1-ի համար։ Ստացվեց այպես, որ դա հայտնի դարձավ։ Ու բոլորը սկսեցին խոսել․ «Դուք խումբ կստեղծե՞ք»։ Բայց խումբը չէր կարող լինել, եթե մենք ելույթ չունենայինք Die Antwoord-ի հետ։ Մենք ասում էինք․ «Վոու, վոու, մենք երգեր չունենք։ Բայց դեռ մի ամիս ունենք»[2]։ Ու մենք 6 երգ ենք գրել, տեսահոլովակներ նկարել, նրանք ցրվեցին։ Ոչ ոք չէր կարծում, որ մենք կաշխատենք այդ երգերի վրա։ Այդպես ստացվեց։

Խմբի առաջին With Russia From Love ալբոմը թողարկվեց 2014 թվականի մարտի 17-ին[3]։

Ամբողջ գոյատևման ժամանակ Little Big-ը շրջագայությունների է գնում Եվրոպայով ու Ռուսաստանով։ Իլյա Պրուսիկինը UTV-ի համար հարցազրույցում նշել է[4][5]

Այսպիսի երաժշտությունը իսկապես պահանջարք ունի։ Մենք գովազդի համար մի կոպեկ էլ չենք վճարել, ուղղակի վիդեոներ ենք նկարել ու հայտնի դարձել Եվրոպայում[6]։

2015 թվականի սեպտեմբերի 9-ին թողարկվեց Give Me Your Money տեսահոլովակը Tommy Cash-ի մասնակցությամբ, ով նմանատիպ ոճ ուներ։ Տեսահոլովակի հետ զուգահեռաբար լույս է տեսել American Russians մինի սերիալի առաջին սերիան[7]։

2015 թվականի դեկտեմբերի 19-ին խումբը թողարկեց երկրորդ ալբոմը՝ Funeral Rave[8]։ Նա 8-րդ տեղ զբաղեցրեց ռուսական iTunes հիթշքերթի 2015 թվականի 52-րդ շաբաթվա ցանկում ու հինգերորդ՝ Google Play-ում[9]։

2016 թվականի մայիսի 21-ին խմբի տեսահոլովակները նշվել են Berlin Music Video Awards 2016-ում[10][11]։ Big Dick երգը զբացեցրել է առաջին տեղ Most Trashy կատեգորիայում, իսկ Give Me Your Money՝ երրորդ տեղ Best Performer անվանակարգում[12][13][14]։ Big Dick տեսահոլովակը անցել է 35 միլիոն դիտումների սահմանը[15][16]։ Վիդեոն լցված է գրավիչ կերպարներով ու ենթատեքստերով[17], ծաղրելով գովազդային վիդեոները[18]։ Բեմ Մարջերան իր կայքում նշել է․

Այս տեսահոլովակում կարելի է տեսնել մարդկային գրավչության բոլոր տեսակները․ տեխնո բիթից մինչև մերկ մարմիններ ու անալոգիաների սեռական հարաբերությունների ու հաց ուտելու մեջ[19]։

2017 թվականի մարտի 31-ին խումբը թողարկել է չորրորդ սինգլը՝ Rave On ու դրա տեսահոլովակը[20]։ 2017 թվականի օգոստոստի 25-ին թողարկվել է Eskimo Callboy գերմանական էլեկտրոնիքոր խմբի հետ համատեղ երգը՝ Nightlife[21]։ 2018 թվականի փետրվարին LollyBomb տեսահոլովակը հաղթել է Լոս Անջելեսում կայացած Global Film Festival Awards-ի Best Music Video անվանակարգում[22][23]։

2018 թվականի ապրիլի 1-ին վոկալիստներից մեկը՝ Օլիմպիա Իվլեվան, հայտարարել է, որ լքում է խումբը։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է․

Հինգ տարվա ընթացքում մենք Օլիմպիայի հետ միասին երկար ճանապարհ ենք անցել՝ նկարահանել ենք 14 տեսահոլովակ, որոնք միլիոնից շատ դիտումներ են հավաքել, մոտ 300 համերգ ունեցանք, շրջագայեցինք շատ տարբեր քաղաքներով ու կարողացանք փոքր YouTube նախագծից դառնալ Ռուսաստանի ու Եվրոպայի կողմից հարգված երաժշտական խումբ[24]։

2018 թվականի մայիսի 8-ին խումբը թողարկել է Antipositive ալբոմի առաջին մասը[25] և Punks Not Dead տեսահոլովակը, հոկտեմբերի 5-ին՝ Antipositive ալբոմի երկրորդ մասը ու նոր տեսահոլովակ՝ Skibidi[26]։ 2018 թվականի դեկտեմբերին Սերգեյ Ժուկովի հետ միասին թողարկել են «Слэмятся пацаны» տեսահոլովակը։ 2019 թվականի փետրվարին Skibidi սինգլը պլատինե կարգավիճակ է ստացել։ Հետո թողարկվեց Skibidi ռեմիքսների ալբոմ, որի մեջ 5 երգ էր մտնում[27]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբն ինքն իրեն անվանում է երգիծական արտ-կոլլաբորացիա, որը միանգամից խաղադրույք է կատարում և երաժշտության, և արտաքին տեսքի, և շոուի վրա։ Little Big-ը ծաղրում է ռուսների մասին տարբեր ազգային կայծրատիպերը։ Բոլոր տեսահոլովակները նկարահանում է համահիմնադիր Ալինա Պյազոկը։ Շնորհիվ դրան, որ խումբը ունի սեփական արտադրական կոմպանիա (Little Big-ը «КликКлак» ստեղծագործական միության կազմն է մտնում)[28] ու տեսահոլովակների նկարահանման փորձ, բոլոր երաժշտական վիդեոները նրանք են թողարկում[29]։ Խմբի տեսահոլովակները տարբերվում են գրոտեսկով ու նպատակ ունեն տարածվել[30][31]։

Քանի որ խմբի առաջին ելույթը կայացել է Die Antwoord-ի համերգի ժամանակ, խումբը ինքն իրեն կնքել է «Ռուսական Die Antwoord»[32] ու հաճախ համեմատում է ինքն իրեն նրա հետ[33]։ Vice ամսագրի երաժշտական ստորաբաժանումը անվանել է Little Big-ը «պատասխան Die Antwoord-ին ռուսական հոգեբուժարանից»[34]։ Այլ քննադատների նշում են, որ Little Big-ը ունի իր սեփական նույնականությունը՝ խումբը ներկայացնում է լսողին ռուսական ազգային երգերի ու մշակույթի իր տեսակետը։

Berlin Visual-ի համար հարցազրույցում խմբի վոկալիստ Իլյա Պրուսիկինը բացատրել է խմբի ծագումը՝

Մենք միշտ ռոք երաժիշտներ էինք և կմնանք։ Այն, ինչ մենք հիմա նվագում ենք՝ ռոք երաժշտության նոր ֆորմացիա է։ Բոլոր մեր երգերը ռոք կոմպոզիցիայի կառուցվածք ունեն, այլ ոչ թե էլեկտրոնային երգի։ Բայց դրա հետ մեկտեղ էլ դեռ մանու հասակից մենք սիրում էինք ռեյվը, դրա համար էլ որոշեցինք համատեղել այս երկու ժանրերը[35]։

Noisey ինտերնետ պորտալի համար հարցազրույցում խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինը պատմել է խմբի նպատակների մասին՝

Մենք ուղղակի ուզում ենք ցույց տալ մարդկանց, որ նրանք են իրենց կյանքի տերը։ Երկրներն ու կառավարություններն այդքան էլ կարևոր չեմ, ինչքան նրանք մտածում են։ Մարդ կաարող է անել այն, ինչ ուզում է։

Խումբը ոչ ֆորմալ լեյբլ ունի՝ Little Big Family[36], որի մեջ են մտնում The Hatters ռուսական ֆոլկ փանկ հարդկոր խումբը[37], ռուս թրեփ երգչուհի Tatarka-ն[38][39], ռուսական Хлеб խումբը, Lizer-ը, իսրայելական Orgonite ռեյվ խումբը[40][41]

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի մասնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իլյա (Իլյիչ) Պրուսիկին` վոկալ (2013 - ն․ժ.)
  • Սերգեյ (Gokk) Մակարով` դիջեյ, բեք վոկալ, սաունդ պրոդյուսեր (2013 - ն․ժ․)
  • Անտոն Լիսսով՝ վոկալ, կիթառ (2014 - ն․ժ․)
  • Սոֆյա Տայուրսկայա՝ վոկալ (2016 - ն․ժ․)

Նախկին մասնակիցներ

  • Աննա Կաստ՝ վոկալ (2013—2014)
  • Օլիմպիա Իվլեվա՝ վոկալ (2013—2018)

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014՝With Russia From Love
  • 2015՝ Funeral Rave[42]
  • 2018՝ Antipositive, Pt. 1[43]
  • 2018՝ Antipositive, Pt. 2[44]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Little Big-ի սկավառակագրությունը իր մեջ է ներառում 23 տեսահոլովակ ու 1 վիդեոալբոմ՝ «Live in St. Petersburg»[45]։

Պարգևներ ու անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Երկիր Մրցանակ Կատեգորիա Թեքնածու Արդյունք И
2015 Ռուսաստան «Լայք 2015» Վիդֆեստ Լայք երաժշտության համար Little Big Առաջադրված [46]
2016 Ռուսաստան «Լայք 2016» Վիդֆեստ Լայք երգի համար Big Dick Առաջադրված [47]
Alfa Future Awards Ռուսաստանի TOP-100 լավագույն դիջեյ Little Big 89-րդ տեղ [48]
Գերմանիա Berlin Music Video Awards Most Trashy Big Dick Հաղթանակ [12][13]
Best Performer Give Me Your Money Առաջադրված [14]
2018 ԱՄՆ Global Film Festival Awards Best Music Video LollyBomb Հաղթանակ [22][23]
Գերմանիա Berlin Music Video Awards Most Trashy LollyBomb Հաղթանակ [49]
2019 Բելգիա Ketnet Het Gala van de Gouden K’s 2018 Hype van het jaar Skibidi Հաղթանակ [50][51][52]
Ռուսաստան Чартова дюжина Տեսահոլովակ Skibidi Հաղթանակ [53]
Родной звук Լավագույն փոփ Little Big Առաջադրված [54]
Լավագույն մեմ Little Big Հաղթանակ [55]
Տարվա լավագույն տեսահոլովակ Skibidi Առաջադրված [56]
BraVo Տարվա լավագույն վիդեո Skibidi Հաղթանակ [57]
Գերմանիա Berlin Music Video Awards Best Concept Skibidi Հաղթանակ [58]
Ռուսաստան RU.TV 2019 մրցանակ Լավագույն դուետ «Слэмятся пацаны» Առաջադրված [59]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Die Antwoord vs Little Big // Собака.ru
  2. Афиша Daily: Little Big: как самая гадкая группа России пришла к успеху
  3. «Страница альбома WITH RUSSIA FROM LOVE на офф. сайте Little Big». Արխիվացված է օրիգինալից 2018-04-21-ին. Վերցված է 2016-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Вероника Мечкивская (2016-04-06). «Илья Прусикин: «Little Big – музыкальное отражение общества»». Роккульт. Արխիվացված է օրիգինալից 2016-07-27-ին. Վերցված է 2018-03-04-ին. {{cite news}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «LITTLE BIG TOUR». Արխիվացված է օրիգինալից 2016-05-23-ին. Վերցված է 2016-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Интервью с группой Little Big Настоящая Музыка на UTV
  7. Плейлист American Russians на канале Little Big.
  8. Песня Ёлки про аутизм попала в чарты российского iTunes, lenta.ru «Официальные чарты российского iTunes за 52-ю неделю 2015 года: <…> Альбомы <…> 8. Little Big — Funeral Rave»
  9. «Чарты, рейтинги, хит-парады». Intermedia. 2015-12-31. Վերցված է 2017-09-23-ին.
  10. Berlin Music Video Awards 2016 — So the 2016 Winners are…
  11. Berlin Music Video Awards 2016 — Meet the nominees
  12. 12,0 12,1 Berlin Music Video Awards on facebook List of FINALISTS
  13. 13,0 13,1 Berlin Music Video Award on Facebook: LITTLE BIG wins Most trashy
  14. 14,0 14,1 LITTLE BIG официальная страница «В контакте» — Клип Little Big — Big Dick взял первое место…
  15. Little Big — Big Dick on Youtube
  16. LITTLE BIG — BIG DICK набрал 10.000.000 просмотров на YouTube
  17. «Big Dick» is the song and super NSFW video of 2016 by Jordan Freiman, Death and Taxes Magazine «The video itself is chock full of sexual imagery, although imagery feels like the wrong word because it implies a certain amount of subtext, of which I will again point out, there is none».
  18. «50 лучших треков-2016, часть 2». the-flow.ru. Վերցված է 2017-09-23-ին.
  19. Guy Makes Re-D!CK-u-lous Music Video About His Record Breaking Schlong bammargerasworld.com «By watching the video you can observe all of the possibilities of human sexuality: from the techno beats, to the array of naked bodies, to the ridiculous amount of food/sex analogies, and of course a big d##k.»
  20. Little Big — Rave On на iTunes
  21. «Альбом в iTunes: The Scene (Eskimo Callboy)». iTunes. Վերցված է 2017-06-10-ին.
  22. 22,0 22,1 Global Film Festival Awards 2018
  23. 23,0 23,1 Наш клип «LollyBomb» выиграл в номинации Best Music Video…
  24. Официальная группа Little Big «ВКонтакте»: «Друг, у нас для тебя есть важные новости».
  25. Punks Not Dead ՅուԹյուբում
  26. Little Big (2018-10-05). «LITTLE BIG - SKIBIDI (official music video)». Վերցված է 2018-10-05-ին.
  27. «Альбом «Skibidi» (Little Big)». Վերցված է 2019-02-26-ին.
  28. The Village «Выходные в Петербурге: Концерт Little Big, Сальвадор Дали в Музее Фаберже и лекция Чечота о Шнурове»
  29. Ильич и Гокк (LITTLE BIG) — Интервью (Тула 31.10.2014)
  30. Los «Die Antwoord» rusos: Little Big Beat Mash Magazine, 2 May 2016
  31. Афиша Daily: «Big Dick» и другие отвратительные музыкальные клипы
  32. I FOUND THE RUSSIAN DIE ANTWOORD By Dan Wilkinson, Noisey
  33. Little Big from Russia METATRONIKS, Magazine for design and entertaiment
  34. Little Big: знаменитые дикие русские, НГС Афиша, 22.12.2015
  35. LITTLE BIG BRINGT BERLIN ZUM BEBEN, Berlin Visual, 25 Februar, 2015. Запись: Группа Little Big в Берлине: о музыке и политике
  36. LITTLE BIG | ОСТОРОЖНО, СОБЧАК! Илья Прусикин: «По сути мы лейбл, но у нас нет ни одного контракта. Мы — содружество. <…> Самое лучшее, по нашему мнению — работать без контракта»
  37. The Hatters — Полная шляпа на iTunes
  38. Радиф Кашапов (2017-02-28). ««Я — золотой красивый цветок»». Colta.ru. Վերցված է 2017-09-23-ին.
  39. U Can Take (feat. Little Big) — Single на iTunes
  40. Little Big (2016-09-30). «Orgonite - Habibi Yaeni - אורגונייט - חביבי יעני (Official Video)». Վերցված է 2017-05-11-ին.
  41. Little Big (2017-02-27). «ORGONITE - ADIBASS». Վերցված է 2017-05-11-ին.
  42. «Страница альбома FUNERAL RAVE на офф. сайте Little Big». Արխիվացված է օրիգինալից 2018-03-14-ին. Վերցված է 2016-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  43. Antipositive, Pt. 1 на iTunes
  44. Antipositive, Pt. 2 на iTunes
  45. «‎Альбом «Live in St. Petersburg» (Little Big)» (ռուսերեն). Վերցված է 2019-03-18-ին.
  46. Юрченко, Алиса (2015-06-14). «На ВДНХ прошел фестиваль молодых видеоблогеров Рунета». mk.ru. «Московский комсомолец». Վերցված է 2017-03-13-ին.(չաշխատող հղում)
  47. Премия «Лайк-2016»
  48. «Alfa Future Awards 2016 — Первая российская профессиональная Премия в области электронной музыки». alfafuturerating.ru. Վերցված է 2017-08-29-ին.
  49. «BERLIN MUSIC VIDEO AWARDS в Instagram: «The winner of the category "Most Trashy" is… The music video for @littlebigband's song "Lolly Bomb"! LITTLE BIG LOLLY BOMB LITTLE BIG…»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2019-04-02-ին.
  50. ketnet.be(չաշխատող հղում) Little Big en Baba Yega duiken op in de Dance-off!
  51. littlebigband official Instagram: «Had a big fun at the Gala van de Gouden K’s! Thank you @ketnet_be for our ‘Hype of the Year’ award — so proud»
  52. Вечерний Ургант. В гостях у Ивана Илья Прусикин. 01.02.2019
  53. «Стена». m.vk.com. Վերցված է 2019-02-26-ին.
  54. «Стена». m.vk.com. Վերցված է 2019-04-02-ին.
  55. «Стена». m.vk.com. Վերցված է 2019-04-02-ին.
  56. «Стена». m.vk.com. Վերցված է 2019-04-02-ին.
  57. Полина Старцева. «Little Big получили премию BraVo за лучшее музыкальное видео» (ռուսերեն). ПолитЭксперт. Վերցված է 2019-04-01-ին.
  58. «Winners BMVAs 2019» (անգլերեն). Վերցված է 2019-06-13-ին.
  59. «Номинация «Лучший дуэт» представлены:» (ռուսերեն). vk.com. Վերցված է 2019-05-25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]