Մասնակից:AshYegh/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուրսիլիս Ա (երբեմն գրվում է Մուրշիլիս), խեթական թագավոր Ք.ա. մոտ 1620-1590 թվականներ, ըստ մեր ժամանակներում ընդունված միջին ժամանակագրության[1] կամ` այլընտրանքայինի, Ք.ա. մոտ 1556–1526 թվականներ (կարճ ժամանակագրություն): Հավանաբար իր նախորդի՝ Խաթթուսիլիս Ա-ի թոռն էր: Նրա քույրը Խարապշիլին էր, իսկ կինը՝ Կալի թագուհին[2][3]:

Մուրսիլիսը անչափահաս էր գահ բարձրացել: Հասունանալով նա վերսկսել է Խաթթուսիլիս Ա-ի մղած պատերազմը Սիրիայի հյուսիսում[4]:Նա նվաճել է ամորեական Յամհադի թագավորությունը և նրա մայրաքաղաք Հալեպը, որ փրկվել էր Խաթթուսիլիից: Այնուհետև նա անցել է աննախադեպ երթով 2,000 կիլոմետր դեպի հարավ, Միջագետքի սիրտը որտեղ Ք.ա. 1595 թվականին նա ավերել և կողոպտել է Բաբելոն քաղաքը: Բաբելոնի վրա Մուրսիլիսի հարձակվելու դրդապատճառները անհայտ են, չնայած Ուիլյամ Բրոդը ենթադրում էր, որ պատճառը հացահատիկի ձեռքբերումն էր, քանի որ Թերայի ժայթքման ամպերը նվազեցրել էին հիթթիթների բերքը[5]

Բաբելոնյան արշավանքը չէր կարող նշանակել տարածաշրջանային ինքնիշխանության գործադրում: Այդ քաղաքը պարզապես շատ հեռու էր Անատոլիայից և հիթթիթների իշխանական կենտրոնից: Այնուամենայնիվ կարծում են, որ բաբելոնյան արշավանքը վերջ է տվել Համմուրաբիի Ամորեացիների տոհմին և թույլ տվել, որ Կասսիտները գրավեն իշխանությունը, կարող էր կապ ունենալ նրանց հետ դաշնակցելու հետ կամ նրանց բարեհաճության դրդելու փորձ լինել[6]: Հնարավոր է նաև, որ Մուրսիլիսը հեռահար հարձակումը ձեռնարկել էր անձնական դրդապատճառներով, այն է՝ որպես իր նախորդի՝ Խաթուսիլիս Ա-ի ռազմական սխրագործությունները գերազանցելու միջոց[7]:

Երբ Մուրսիլիսը վերադարձել է իր թագավորություն, զոհ է գնացել իր փեսա, ապագայում՝ Խանտիլիս Ա թագավորի գլխավորած (որը և գրավել է գահը ) և վերջինիս փեսա Զիդանտասի մասնակցությամբ դավադրությանը[8]: Նրա մահով սկսվել է սոցիալական անկարգությունների և կենտրոնական իշխանության քայքայման մի շրջան, որին հաջորդել է Սիրիայում կատարված նվաճումների կորուստը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Manning, Sturt W., et al. (2016). "Integrated Tree-Ring-Radiocarbon High-Resolution Timeframe to Resolve Earlier Second Millennium BCE Mesopotamian Chronology", in Plos One, Published: July 13, 2016.
  2. Shoshana R. Bin-Nun, The Tawananna in the Hittite kingdom. Online version.
  3. Margalit Finkelberg, Greeks And Pre-Greeks: Aegean Prehistory And Greek Heroic Tradition.
  4. Trevor Bryce (2005). The Kingdom of the Hittites. Oxford University Press. էջ 101. ISBN 978-0-19-928132-9.
  5. Broad, William J. "It Swallowed a Civilization. " New York Times, D1. 21 October 2003.
  6. Bryce, The Kingdom of the Hittites, 99.
  7. Bryce, "The Kingdom of the Hittites," 99–100.
  8. The Hittites and their World