Մասնակից:Arthurbastille/Մուսըռկա
Կին-մարտիկ |
---|
Կին-մարտիկ, զինվոր վիկինգյան դարաշրջանում, որը հաճախ հայտնի է սկանդինավյան դիցաբանությունից և բանահյուսութունից։ Վաղուց արդեն վեճեր են ընթանում այն մասին, թե արդյոք կին-մարտիկները հորինված, թե պատմական կերպարներ են։
Պատմական գոյություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կին-մարտիկների պատմական գոյությունը ակտիվորեն քննարկվում է[1]։ Գիտնականներ, ինչպիսինն է Նիլ Փրայսը, պնդում են, որ նրանք գոյություն են ունեցել, մինչդեռ մյուսները, որոնցից է Ջուդիթ Յեշը, կարծում են, որ կին-մարտիկները միայն գեղարվեստական կերպարներ են։[2]
Ապացույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վկայությունները, որոնք առավել համոզիչ կերպով հաստատում են կին-մարտիկ վիկինգների գոյությունը, ծագում են Նորվեգիայի Սոլեր քաղաքում հայտնաբերված գերեզմանից: Ի սկզբանե ենթադրվում էր, որ այն տղամարդու կմախք է, քանի որ պարունակում էր մի շարք զենքեր։ Այնուամենայնիվ, երբ գիտնականները ստուգել են ոսկորների ԴՆԹ-ն, ապացուցվել է, որ 1000-ամյա կնոջ մնացորդներ են: Այնուհետև 2019 թվականին նրա ճակատին հայտնաբերվել է սուրի հարվածից լուրջ վերք։ Նրա վահանը նույնպես պարունակել է սուրի հարվածից հետքեր։ Սա առաջին և միակ ապացույցն է կին-մարտիկի՝ վիկինգյան պատերազմում ստացած վնասվածքի մասին։[3] [3]
Հնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայում հայտնաբերվել են կին վերաբնակիչների մի շարք գերեզմաններ, որոնք զենք են պարունակում, սակայն գիտնականները համաձայն չեն, թե ինչպես դրանք պետք է մեկնաբանել: Գերեզմանների և մնացորդների քիմիական վերլուծությունը ենթադրում է տղամարդկանց և կանանց հավասար բաշխում՝ առաջարկելով ամուսիններ և կանայք վարկածը, որտեղ կանանց մի մասը թաղված էր զենքով։ Նիլ Փարսի կողմից իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ 1970-ականներին պեղված Բիրկա-թաղումը պարունակում են մեծ քանակությամբ զենք և երկու ձիու ոսկորներ, որոնք համարվում է կնոջ գերեզման ոսկորների վերլուծության արդյունքում:
Պատմական վկայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահա մի քանի պատմական վկայություններ, որոնք ապացուցում է վիկինգ դարաշրջանում կանանց մասնակցությունը պատերազմում:[4] Բյուզանդացի պատմաբան Հովհաննես Սկիլիցեսը արձանագրում է, որ կանայք կռվում էին պատերազմի ժամանակ, երբ 971 թվականին Կիևի Սվյատոսլավ Առաջինը հարձակվեց բյուզանդացիների վրա Բուլղարիայում: [5]Երբ վարյագները ավերիչ պարտություն կրեցին Դորոստոլոնի պաշարումում, հաղթողները ապշած էին ՝ ընկած մարտիկների մեջ զինված կանայք հայտնաբերելով: Երբ Լեյֆ Էրիկսոնի հղի խորթ քույրը՝ Ֆրեյդիս Էիրքսեքսդիտրը, գտնվում էր Վինլանդիայում, նա թուր է վերցրել և վախեցրել հարձակվող Սկրյուլինգներին: [6] [7]
Հայտնի մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև կին-մարտիկները հաճախ համարվում են ֆանտազիայի արդյունք, նրանց հաճախ չեն հիշատակում որպես կին-մարտիկներ: Ոմանք ընդգրկվում են Էյվոնի Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» ստեղծագործության մեջ։ 2013 թվականից սկսած Վիկինգներ հեռուստասերիալում գլխավոր հերոս է խաղում լեգենդար վիկինգ կին-մարտիկ Լագերտան, որը կերտում էր Քետրին Վինիքը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Secrets of the Vikings: Shield Maidens». www.history.com. Արխիվացված է օրիգինալից 25 January 2016-ին.
- ↑ Jesch, Judith (19 April 2014). «Viking women, warriors, and valkyries». blog.britishmuseum.org. Արխիվացված է օրիգինալից 3 March 2016-ին. Վերցված է 10 May 2017-ին.
- ↑ 3,0 3,1 The article Sköldmö in Nordisk familjebok (1917).
- ↑ Foss, Arild S. (2 January 2013). «Don't underestimate Viking women». sciencenordic.com. Վերցված է 10 May 2017-ին.
- ↑ McLeod, Shane (2011). «Warriors and women: the sex ratio of Norse migrants to eastern England up to 900 AD». Early Medieval Europe. 19 (3): 332–353. doi:10.1111/j.1468-0254.2011.00323.x.
- ↑ Vergano, Dan (July 19, 2011). «Invasion of the Viking women unearthed». USA Today.
- ↑ Anderson, Christina (14 September 2017). «A Female Viking Warrior? Tomb Study Yields Clues». The New York Times. Վերցված է 24 August 2018-ին.