Մասնակից:Arshvard/Ավազարկղ.4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arshvard/Ավազարկղ.4

Օլիվիե Բերտրան, (ֆրանս․՝ Olivier Bertrand ), քանդակագործ, Մարսել, 1975 թվական, հայրը՝ ֆրանսիացի, մայրը՝ ասիացի: Նկարչությամբ, վիզուալ արվեստով և, մասնավորապես, օրիգամիով, նա հրապուրվել է շատ վաղ տարիքում:

Որքան հիշում եմ, ինձ միշտ հրապուրել է պարզ թղթի թերթիկի մետամորֆոզը, որը մի քանի խելացի ծալքերով կյանքի է գալիս և հույզեր առաջացնում:

Օլիվիե Բերտրան[1]։

Տնտեսագիտական կրթություն ստանալուց և մագիստրոսի կոչում ստանալուց հետո Օլիվիե Բերտրանը վերջապես նախընտրել է զբաղվել վեբ-ձևավորմամբ:15 տարի անց նա, օգտվելով առողջության վերականգնման ժամանակահատվածից, վերադարձել է դեպի արմատներ, դեպի իր առաջին սերը: Չնայած այս անգամ նա թուղթ չի ծալել, բայց նրա մանտրան մնացել է նույնը՝ ստվարաթուղթն է, որի հետ նա աշխատում է նոր շրջադարձով: Միասին հավաքելով ստվարաթղթերի կտորներ՝ նա ստեղծել է իրական չափի կենդանիների քանդակներ:

Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ կենդանիների զարմանահրաշ քանդակագործ Աուրելիեն Ռենոն[2] կապվել է Օլիվիե Բերտրանի հետ բացատրելու համար, որ լսել է իր աշխատանքի մասին և խիստ անհրաժեշտ է համարձակվել դա ցույցադրել։ Իր հասակակիցներից մեկի կողմից այս ճանաչումը նրան վստահություն է հաղորդել։

Այս առանձնահատուկ ստեղծագործությունը ինձ շատ առումներով հմայում է: Դա ինձ իմ տեղն է դնում: Օլիվիեն ներկայացրել է այս հզոր և վեհաշուք թեմա՝ օգտագործելով փխրուն, գրեթե պատահական նյութ, որն այս քանդակին տալիս է յուրահատուկ բնույթ և ձայն: Քանզի դրա մեջ կան նաև նրբանկատություն և հնչեղություն, որոնք ոչ միայն արտացոլում են գորիլայի իրական բնույթն ու պահվածքը, այլ գուցե և դիտողին հրահանգում է վերանայել իր վարքն ու վերաբերմունքը այսպիսի վտանգված և վերացող տեսակների նկատմամբ:

Սայմոն Տրապնել[3]։


Ամեն ինչ սկսվեց 2018 թվականին: Այդ ժամանակ ես արդեն 15 տարի աշխատում էի որպես վեբ դիզայներ և մի քանի ամիս ծնկի վնասվածքի պատճառով անշարժացած վիճակում տանն էի։ Ես պատահաբար սկսեցի հուշարձանից: Առաջին գործը, որը ես արեցի, «Գորիլան» էր: Ես սկսեցի ժամանակ հատկացնել իմ հավաքած ստվարաթղթե արկղերը մշակելու վրա՝ «Գորիլայի» կիսանդրին ստեղծելու համար: Սկզբնական շրջանում ես մտածում էի միայն կիսանդրին պատրաստելու մասին, այնուհետև տարվեցի խաղով, և վերջում դա մի բնական չափերի կենդանի էր, որը ներխուժեց իմ տարածք, իմ հյուրասենյակ: Այսօր ես հասկանում եմ, որ իմ նյութը տպավորիչ գործեր ստեղծելու ակտիվ է, և, այդ պատճառով, ես ինքս ինձ չեմ զրկում այդ հաճույքից: Այն, ինչ պարզապես հոբբի էր, արագ կդառնա իմ գործը, քանի որ իմ շրջապատը, հայտնաբերելով կենդանուն, խրախուսում է ինձ ներկայացնել այն հասարակությանը, և, հետևաբար, հայտ ներկայացրի Art Capital տոնավաճառին, որը տեղի է ունենում Փարիզի Մեծ Պալատում: Grand Palais-ի ապակե տանիքի տակ 40 000 մարդ հնարավորություն ունեցավ բացահայտելու Gorilla-ի առաջին ցուցադրությունը: Այդ ժամանակից ի վեր ես թողեցի վեբ դիզայների գործունեությունը և մեծագույն հաճույքով ամբողջովին նվիրվեցի ստվարաթղթե քանդակագործությանը: Ասես ապրում եմ հեքիաթում։

Օլիվիե Բերտրան։

Առաջին ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ցուցահանդեսը՝ Art Capital Salon-ը, որը տեղի է ունեցել Մեծ Պալատում՝ Grand Palais, 2019 թվականի փետրվարին։ Այս միջոցառմանը, գորիլան՝ «Kong»-ը, արժանացել է հասարակության հատուկ համակրանքին և պարգևատրվել Ֆրանսիայի նկարիչների ցուցահանդեսի Բրոնզե մեդալով, ինչը բացառիկ հազվադեպ մրցանակ է՝ առաջին անգամ միջոցառմանը մասնակցողի համար:

Ստվարաթղթե կենդանիների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստվարաթուղթն առաջարկում է մի շարք առավելություններ, այն թեթև նյութ է և ձեռք բերելը շատ հեշտ է, կատարելապես գործունակ է լայնամասշտաբ առարկաների համար… Ես իսկապես սիրում եմ առօրյա թափոններ օգտագործելու գաղափարը, այն ինչ մարդիկ դուրս են նետում, պետք է փորձել դարձնել ցանկալի: Անկասկած, ես ավելի զգայուն եմ կենդանիների նկատմամբ իրենց առեղծվածի, անհասկանալիության պատճառով, մինչդեռ, ավաղ, մարդկային էության արատները, որոնք ես գիտեմ, ինձ հեռացնում են մարդկային կազմվածքից՝ որպես ստեղծագործության օբյեկտի: Քանդակելով ստվարաթղթե կենդանիներ, ես իսկապես զգում եմ, որ լիովին համահունչ եմ իմ սիրած թեմային` շրջակա միջավայրին: Ինձ հաճելի է ընտրել կենդանիներ, որոնք զգալի ուժ են ճառագում և առաջին հայացքից բավականին հակասական են, հաշվի առնելով իմ օգտագործած ստվարաթղթի փխրունությունը: Առարկան և դրա նյութը ներդաշնակեցնող այս երկակիության միջոցով ես փորձում եմ իմ ձևով նախազգուշացնել մարդկանց կենդանական աշխարհի անապահովության մասին։

Օլիվիե Բերտրան։

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվիեն հավաքում է տարբեր հաստության ստվարաթղթե արկղեր, դրանցից ամենահաստերն օգտագործում է քանդակի կմախքը կառուցելու համար: Կմախքը պատրաստվում է միասին ծալված ստվարաթղթի կտորներից: Որոշ արվեստի գործեր ունեն մետաղի ձողեր, որոնք ինտեգրված են կմախքի կառուցվածքի մեջ՝ հիմքին կցվելու համար։ Քանդակները մշակվում են հրակայուն նյութով և թափանցիկ էպօքսիդային  խեժով` դրանց երկարակեցությունը և ամրությունը երաշխավորելու համար:

Օլիվիե Բերտրանի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Շեֆերդի Վայրի բնության հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների արտիստների ազգային տոնավաճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնօրենների խորհրդի մրցանակը։
  • Հյուրանոց Malestroit, Բրի սյուր Մարն, 2019 թվական։

SABEXPO Բրյուսել[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնություն 2019։
  • Costermans պատկերասրահ, Բրյուսել, 2019 թվական։

ԱՐՏԿԱՊԻՏԱԼ, Ֆրանսիական նկարիչների սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրոնզե մեդալ։
  • Մեծ պալատ (Grand Palais), Փարիզ, 2019 թվական։

Մասնավոր մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոն Ռինյոյի անձնական մրցանակ, քանդակի բաժին, Մեծ Պալատ, Փարիզ, 2020 թվական։
  • Ֆրանսիացի նկարիչների ընկերների անձնական մրցանակ, Մեծ Պալատ, Փարիզ, 2019 թվական։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About me».
  2. «AURELIEN RAYNAUD Peintre Sculpteur Animalier». {{cite web}}: line feed character in |title= at position 17 (օգնություն)
  3. «Turning Cardboard into extraordinarily amazing life size animal sculptures».
  4. «Olivier Bertrand».