Մասնակից:Anush Hovsepyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Anush Hovsepyan/Ավազարկղ2

Անժելիկա Քաբրալ (անգլ.՝ Angelique Cabral, )[1], ամերիկացի դերասանուհի[2]: Առավել հայտնի Է դարձել CBS հեռուստառադիոցանցով թողարկված «Կյանքը մանրուքներում» (2015-2019) սիթքոմի Քալին Բրենդն Օրթեգա կերպարով, ինչպես նաև Fox հեռուստալիքով թողարկված «Զինվորականը» (2014) կատակերգական ժանրի հեռուստասերիալում շտաբի սերժանտ Ջիլիան Փրեսի կերպարով[3]: Նա նկարահանվել է նաև «Կատարյալ ընտանիք», «Ընկերական բենեֆիս», «Օգնական խումբ» ֆիլմերում[4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաբրալը 2014 թվականի Alma Awards-ին

Քաբրալն առաջին անգամ նկարահանվել է United Airlines ավիաընկերության գովազդում, երբ ընդամենը վեց ամսական էր[5]: Նա նկարահանվել է այնպիսի ընկերությունների գովազդներում, ինչպիսիք են՝ Citibank-ը, The Home Depotը, Captain Morgan-ը, New York Lottery-ն, Blue Cross-ը և Toyotaն[6]: Քաբրալը հանդես է եկել Verizon Communications, Western Union, Olympus Corporation, Redbook, FedEx, Loestrin ընկերությունների պաստառային գովազդներում[6]։ Նա 2004 թվականին՝ առաջին անգամ հայտնվել է էկրանին CBS-ի «Առաջնորդող լույս» սերիալի «էպիզոդ #1.14503»-ում տիկին Մենդեսի կերպարով։ Քաբրալը 2005-2007 թվականներին հանդես է եկել «Մեկ կյանք ապրելու համար» և «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերյալների մի քանի էպիզոդներում: «Ընկերական բենեֆիս» (2011) ռոմանտիկ կատակերգությունում մարմնավորել է Պամ Նիբորսկու կերպարը, իսկ «Կատարյալ ընտանիք» (2011) կատակերգական դրամայում՝ Անժելա Ռայսին: «Ընկերական բենեֆիս» ֆիլմը կոմերցիոն հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում՝ ծախսված 35 միլիոն դոլար բյուջեի դիմաց տոմսարկղում հավաքելով 150.4 միլիոն դոլար: Նա խաղացել է Օֆֆ-Բրոդվեյում կայացած «Ժապավեն»-ը «Ջեսսի Գարոնն ապրում է» և «Ռուբիռոուզ» թատերական ներկայացումներում:

Նա հյուրընկալվել է մի քանի հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Խորամանկ սպասուհին», «Երկուս ու կես մարդ», «Մենտալիստը», «Ուրախ վերջաբան», «Խենթ սեր», «Melrose Place», «Վատ դատավորը», «Հանդիսավոր կռիվ», Գրեյի անատոմիա և Մտածել ինպես հանցագործ հեռուստասերիալները.[7][8]: 2015 թվականին նա ստանձնել է Քոլին Բրենդն Օրթեգայի դերը CBS-ի «Կյանքը մանրուքներում» սիթքոմում։ Սերիալը ներկայացնում է Լոս Անջելես շրջանում ապրող Շորթերի ընտանիքի երեք սերունդների կյանքը և առօրյան:Սիթքոմն ավարտվել է չորս եթերաշրջանից հետո՝ 2019 թվականի մայիսի 10-ին: 2016 թվականին Քաբրալը նկարահանվել է Բեքքա Վինոուգրադ Դիասի դերում Ամազոնի «Խորտակում» անիմացիոն սերիալում[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաբրալի հայրն ունի մեքսիկական և բնիկ ամերիկական, իսկ մայրը՝ անգլիական և ֆրանսիական ծագում: Նրա մայրը դերասանուհի Էդի Մարի Մաքքլարգի զարմուհին է, ունի խորթ եղբայր՝ Էրինը։ Քաբրալը մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Կարմել Վելլի համայնքում և հաճախել Սանտա Կատալինա դպրոց[10]:

2013 թվականի հուլիսի 20-ին ամուսնացել է մարքեթինգային ընկերութհան տնօրեն Ջեյսոն Օսբորնի հետ[11][12]: Զույգն ունեցել է երկու երեխա, աղջիկը՝ Ադելայդան և տղան՝ Ալդենը[13][2]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանում Դեր Նշումներ
2006 Միասին Together Մատուցողուհի
2009 Փրկամակույկը The Lifeboat Միմի կարճամետրաժ
2009 Վախ ակումբից Clubophobia Միմի կարճամետրաժ
2009 Ամերիկյան ճանապարհ American Way Ամերիկա կարճամետրաժ
2010 Vaikoont Vaikoont Ստելլ
2010 Sails Men Sails Men Դարլա կարճամետրաժ
2011 Կատարյալ ընտանիք The Perfect Family Անժելա Ռայս
2011 Ընկերական բենեֆիս Friends with Benefits Պամ Նիբորսկի
2011 թվագրված. dated. Սպասուհի կարճամետրաժ
2012 Ջենիֆեր Jennifer Բուժքույր կարճամետրաժ
2013 Ճգնավորը Isolated Խաղաղության դեսպան
2017 Օգնական խումբ Band Aid Լորեն կարճամետրաժ
2018 Ամեն ինչ Նինայի մասին All About Nina Քերի
2021 Ինչպես դա ավարտվեց Isolated Խաղաղության դեսպան
2023 Ցանկություն Wish Թագուհի Ամայա ձայն

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանում Դեր Նշումներ
2004-2006 Առաջնորդող լույս Guiding Light Տիկին Մենդես 2-րդ էպիզոդ
2005-2007 Իմ բոլոր երեխաները All My Children մատուցողուհի/ բժշկուհի 4 էպիզոդ
2006-2007 Մեկ կյանք ապրելու համար One Life to Live մատուցողուհի/ուսուցչուհի 5-րդ էպիզոդ
2010 Melrose Place Melrose Place դերասանուհի 1 էպիզոդ՝ «Sepulveda»
2011 Խենթ սեր Mad Love Էրիկա 2-րդ էպիզոդ (1-ը չգրանցված)
2011 Ուրախ վերջաբան Happy Endings մատուցողուհի պիլոտային էպիզոդ
2011 Երկուս ու կես մարդ Two and a Half Men Շանոն էպիզոդ՝ «Ծանոթություն Ուալդեն Շմիդի հետ»
2011 Ուրախ վերջաբան Happy Endings Վանեսա էպիզոդ՝ «Պատերազմի կոդը»
2012 Ազատ գործակալները Free Agents Գուեն էպիզոդ՝ «Տղաներն ավարտեցին... ինչ որ»
2012 Կածանը The Glades Բուժիշկ Տարա Վալդես էպիզոդ՝ «Երիտասարդության աղբյուրը»
2013 Մի վստահիր 23-րդ բնակարանի ք-ծին Don't Trust the B---- in Apartment 23 Ֆոքս Փարիզ 2-դ էպիզոդ
2013 Խորամանկ սպասուհին Devious Maids Խավիար պիլոտային էպիզոդ
2014-2015 Խոսելով ամուսնության մասին Ռայան Բեյլի հետ Talking Marriage with Ryan Bailey Herself 2-րդ էպիզոդ
2014 Զինվորականը Enlisted Ջիլ Փերիզ գլխավոր դեր՝ 13-րդ էպիզոդ
2014 Մենտալիստը The Mentalist Ջինա Պետրոչելի էպիզոդ՝ «Ժամանակի արծաթե թևեր»
2014 Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Սառա Ռայան էպիզոդ՝ «Ճակատագիր»
2015 Լոս Անջելես NCIS: Los Angeles գործակալ Պաոլա Ֆուենտես էպիզոդ «Սև քամի»
2015 Չիկագո Chicago P.D. Ջինա Գոուրսկի էպիզոդ՝ «Էրինի մայրիկը»
2015 Տարօրինակ զույգը The Odd Couple Էմմի էպիզոդ՝ «Քաղցած խաղեր»
2015 Անկեղծը Transparent Մելանիա էպիզոդ՝ «Cherry Blossoms»
2015-2019 Կյանքը մանրուքներում Life in Pieces Քալն Բրեդոն Օրթեգա Շորթ գլխավոր կերպար
2016 Fresh Off the Boat Fresh Off the Boat Թոնի էպիզոդ՝ «Keep 'Em Separated»
2016 Գրեյի անատոմիա Grey's Anatomy Լաուրա էպիզոդ՝ «Վերջինը»
2019-2022 Խորտակում Undone Բեքքա Ուինգրադ Դիաս գլխավոր դեր
2021-2023 Սիրով With love Դեֆնի 2-րդ էպիզոդ
2021 Դրակոնի ինը թադավորություն DreamWorks Dragons: The Nine Realms Հեյզել Գոնսալես
2022 Մեգի Maggie Էմմի գլխավոր դեր
2022-2023 Մեծ երկինք Big Sky Քարլա 3-րդ եթերաշրջան, (պարբերական դեր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Almanac: Today's Birthdays». Telegraph Herald. January 28, 2023. էջ A3. ProQuest 2770805232. «Singer Joey Fatone Jr. ('N Sync) is 46. Rapper Rick Ross is 46. Actor Rosamund Pike is 44. Actor Angelique Cabral is 44. Singer Nick Carter (Backstreet Boys) is 43. Actor Vinny Chhibber is 43. Actor Elijah Wood is 42.» See also:
    • «Almanac: Today's Birthdays». Telegraph Herald. January 28, 2016. էջ A2. ProQuest 1760994589. «Singer Joey Fatone Jr. ('N Sync) is 39. Rapper Rick Ross is 39. Actress Rosamund Pike is 37. Actress Angelique Cabral is 37. Singer Nick Carter (Backstreet Boys) is 36. Actor Elijah Wood is 35.»
  2. 2,0 2,1 Lopez, Natalina (2017-11-01). «Life in Pieces Star Angelique Cabral Dishes the Show's Upcoming Season Premiere». Town & Country (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից March 23, 2022-ին. Վերցված է 2019-11-24-ին.
  3. «Fox Sets Female Lead for Geoff Stults Comedy 'Enlisted'». The Hollywood Reporter. 22 February 2013. Վերցված է 15 November 2015-ին.
  4. MaximoTV (11 October 2013). «Angelique Cabral 2013 Alma Awards – Video Dailymotion». Dailymotion. Վերցված է 15 November 2015-ին.
  5. Life In Pieces Cast: Angelique Cabral (անգլերեն), Վերցված է 2019-11-24-ին
  6. 6,0 6,1 «Angelique Cabral». IMDb. Վերցված է 2019-11-24-ին.
  7. Megan Masters (31 August 2012). «Don't Trust the B—- In Apartment 23 Casts Angelique Cabral Season 2 – TVLine». TVLine. Վերցված է 15 November 2015-ին.
  8. Adam Arndt. «Devious Maids: Universal Channel zeigt die Serie als Deutschlandpremiere». Serienjunkies. Վերցված է 15 November 2015-ին.
  9. Framke, Caroline (2019-09-11). «TV Review: Amazon's 'Undone' Starring Rosa Salazar and Bob Odenkirk». Variety (անգլերեն). Վերցված է 2019-11-24-ին.
  10. «Carmel Valley s Angelique Cabral shines in Life in Pieces». The Mercury News (ամերիկյան անգլերեն). 2015-10-09. Վերցված է 2023-11-10-ին.
  11. «Angelique Cabral Marries Jason Osborn». People. 2013-08-03. Վերցված է 2013-08-03-ին.
  12. Natalie Abrams (4 August 2013). «Enlisted's Angelique Cabral Weds Longtime Boyfriend». TVGuide.com. Վերցված է 15 November 2015-ին.
  13. «Angelique Cabral Welcomes Daughter Adelaide Grace». People. 2017-12-02. Վերցված է 2017-09-13-ին.