Մասնակից:Ann Simonyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելլինի
Բելլինի
Տեսակգինու կոկտեյլ
Ալկոհոլի պարունակությունProsecco գինի, դեղձի պյուրե
ՀեղինակՋուզեպպե Չիպրիանի
Ծագման երկիրՎենետիկ, Իտալիա
Ստեղծման տարի1934-1948թթ.
Անվանված էԲելլինի
Գույննուրբ վարդագույն

Բելլինի կոկտեյլը Prosecco-ի փրփրուն գինու և դեղձի պյուրեի կամ նեկտարի խառնուրդ է: Այս կոկտեյլը ստեղծվել է Վենետիկում, Իտալիա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլինին ստեղծվել է 1934-1948[1][2][3] թվականների միջև, Իտալիայի Վենետիկի Հարրի հիմնադիր Ջուզեպպե Չիպրիանիի կողմից: Նա խմիչքն անվանեց Բելլինի, քանի որ ուներ յուրահատուկ վարդագույն գույն, որը նրան հիշեցնում էր 15-րդ դարի վենետիկյան նկարիչ Ջովաննի Բելլինիի կողմից գեղանկարչության մեջ կատարված մի սրբագիր տագայի մասին[4]:

Խմիչքը սկսեց Հարրի բարում որպես սեզոնային առանձնահատկություն դառնալ Էռնեստ Հեմինգուեյի, Սինքլեր Լյուիսի և Օրսոն Ուելսի սիրված ըմպելիքը[4] [1]: Ավելի ուշ այն հայտնի դարձավ նաև նյույորքյան բարերում, որը տարածվեց իր գործընկերոջ կողմից: Հետո ձեռնարկատիրական ֆրանսիացի գործարարը ստեղծեց բիզնես, թարմ սպիտակ դեղձի պյուրե երկու վայրերում առաքելու համար,իսկ հետո այն դարձավ ամբողջ տարվա սիրված խմիչք:

Բելլինին IBA պաշտոնական կոկտեյլներից է:

Նրանք նաև առաջարկում են Puccini, դեղձի պյուրեն փոխարինելով նույնչափ մանդարինի հյութով, Rossini, որը պատրաստում են ելակի մածուկով կամ Tintoretto-ով, որը պատրաստում են նռան հյութով:

Նախապատրաստում և սպասարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլինին բաղկացած է սպիտակ դեղձի պյուրեից և իտալական փրփրուն գինուց՝ Prosecco-ից: Գինու մեջ թարմ դեղձերը մարինացվում են իտալական եղանակով:[1] Օրիգինալ բաղադրատոմսը պատրաստում են մի քիչ ազնվամորու կամ բալի հյութով, որը տալիս է խմիչքին վարդագույն փայլ:[3] Շնորհիվ սպիտակ դեղձի և Prosecco-ի սահմանափակ մատչելիության, կան նաև որոշ տատանումեր:

Կալիֆոռնիյան արտադրում է սպիտակ դեղձ, որը լավ է աշխատում,[5] և դեղին դեղձերը կամ դեղձի նեկտարը կարող է փոխարինվել նրանով, հատկապես եթե դեղձերը դուրս են սեզոնից, և որի համը կլինի շատ նուրբ: Այլ մրգերը կամ նույնիսկ բուրավետ լիկյորներ (օրինակ դեղձեր, շնապարներ) երբեմն փոխարինում են դեղձի պյուրեին: Cipriani-ների ընտանիքը արտադրում է Բելլինիի անվանական կոկտեյլները Հարրիի բար ռեստորանների համար[6]: Այլ շողշողող գինիները նույնպես օգտագործվում են Prosecco-ի փոխարեն, սակայն ֆրանսիական հարուստ բուրավետ շամպայնը չի զուգակցվում Բելլինիին մրգային համով և փայլով: Ոչ ալկոհոլային տարբերակի համար գինու փոխարեն օգտագործվում է փրփրուն հյութ կամ սելտրեր:[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «3000 Drinks > Bellini». ThatsTheSpirit.com. n.d. Արխիվացված է օրիգինալից July 23, 2012-ին. Վերցված է February 5, 2007-ին.
  2. Jo' Pratt. Food – Recipes – Bellini cocktail. Undated. bbc.co.uk. Retrieved February 5, 2007.
  3. 3,0 3,1 Bellini Cocktail Recipe. Undated. GourmetSleuth.com. Retrieved February 5, 2007.
  4. 4,0 4,1 Sicard, Cheri. Featured Cocktail – Bellini Արխիվացված Փետրվար 18, 2007 Wayback Machine. Undated. Fabulous Foods. Retrieved February 5, 2007.
  5. Featured Recipe: Peach Bellini Cocktail or Mocktail. Undated. Freshipes. California Tree Fruit Agreement. Retrieved February 5, 2007.
  6. «Civilization in a Glass». NewYorkFirst.com. Արխիվացված է օրիգինալից April 19, 2010-ին. Վերցված է 27 June 2017-ին.
  7. Chiarello, Michael. Bellini Cocktail, from the "Lazy Breakfast in Bed" episode of Easy Entertaining with Michael Chiarello. Scripps Networks, Inc. Retrieved February 5, 2007.