Մասնակից:Anahit Economist-lawyer/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'

Դեյվիդ Ֆոսթեր, (անգլ.՝ David Foster, ծնվել է 1 նոյեմբերի 1949 թ.) կանադացի երգիչ և ստեղնահար, ով ավելի շատ հայտնի է որպես ամենահայտնի պրոդյուսերներից մեկը ժամանակակից երաժշտության պատմության մեջ: Նրա հաշվին առկա է 16 "Գրեմմի" մրցանակ, որոնցից 3-ը ՝ "Տարվա լավագույն պրոդյուսեր" անվանակարգում: Բարեգործական ձեռնարկումների համար Ֆոսթերը և նրա կինը ՝ Լինդա Թոմփսոնը, արժանացել են Կանադայի շքանշանի[1] [2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոստերը ծնվել է Վիկտորիայում, Բրիտանական Կոլումբիայում, Մորիս Ֆոսթերի՝ վերանորոգման արհեստանոցի կառավարչի և Էլեոնորա Մեյ (Վանտրեյտ) Ֆոսթերի՝ տնային տնտեսուհու, ընտանիքում [3] [4] [5]: 1963 թվականին, 13 տարեկան հասակում, նա ընդգրկվել Է Վաշինգտոնի համալսարանի երաժշտական ծրագրում [6]: 1965 թվականին նա լսվել է՝ էդմոնթոնի գիշերային ակումբում ելույթ ունեցող խումբը գլխավորելու համար, որը պատկանում էր հայտնի ջազ երաժիշտ Թոմի Բենքսին: Թոմին ուսուցանել է Դեյվիդին ջազում, ձայնապնակների արտադրությունում և երաժշտական բիզնեսում։ Այնտեղ Մեկ տարի անցկացնելուց հետո նա որոշել է տեղափոխվել Տորոնտո, որպեսզի խաղա Ռոնի Հոքինսի հետ: 1966 թվականին նա միացավ Չակ Բերիի պահուստային խմբին [6]։ 1974 թվականին նա տեղափոխվել է Լոս Անջելես իր Skylark խմբի հետ [7]։ Գրել է "Սուրբ Էլմի լույսերը" ֆիլմի սաունդթրեքը։

Որպես պրոդյուսեր կոմերցիոն հաջողությունը Ֆոսթերի մոտ եկավ 1984 թվականին, երբ նրա կողմից Չիկագո 17-ի ("Chicago 17") և Լայոնել Ռիչիի ("անգլ.՝ can' t Slow Down") համար ձայնասկավառակները շահեցին "Գրեմմի" - ի մի ամբողջ փունջ, այդ թվում ՝ Տարվա լավագույն ալբոմի համար: Իր ընդգրկուն մտահղացումներով և ռոմանտիկ թեմաներով լիրիկական կոմպոզիցիաներով ("բալլադներով") նա շատ առումներով սահմանել է"adult contemporary" (մեծահասակների համար ժամանակակից փոփ երաժշտություն) երաժշտական ժանրը։ Ֆոսթերի կողմից ձայնագրված կոմպոզիցիաներն ընդհանուր առմամբ գլխավորել են վաճառքի ամերիկյան չարթերը 42 շաբաթ շարունակ:

Ֆոսթերն իր կարիերայի գագաթնակետին հասավ 1990-ականների սկզբին Ուիթնի Հյուսթոնի ("Թիկնապահ" ֆիլմի սաունդթրեքը), Նատալի Քոուլի ("Unforgettable") և հատկապես Սելին Դիոնի ("Falling into You") հետ աշխատանքների արդյունքում, որոնցից յուրաքանչյուրը նրա "Գրեմմի"-ի խնայողության մեջ ավելացրել է մրցանակ տարվա ալբոմի համար: Նա նաև ձայնագրել է Մերայա Քերիի ("Heartbreaker"), Թոնի Բրեքսթոնի ("Un-Break My Heart") և Մադոննայի ("you' ll See") գերհիթերը: Բեյբիֆեյսի հետ միասին գրել է "The Power of The Dream" երգը, որը Ատլանտայի Օլիմպիական խաղերի բացմանը կատարել է Սելին Դիոնը։

1990-ականների վերջին երաժշտական շրջանակներում արձագանք եղավ Ֆոստերի պրոդյուսերական նյութի դեմ, որը սկսեցին անվանել ավելորդ ռաֆինացված և անհոգի։ Չնայած երաժշտական քննադատների հաճախակի հարձակումներին ՝ Ֆոսթերը շարունակում է աշխատել անգլ.՝ "adult contemporary" ձևաչափով այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Ջոշ Գրոբանը և Մայքլ Բուբլեն:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոսթերը ամուսնացած է եղել հինգ անգամ և ունի հինգ կենսաբանական դուստրեր և յոթ թոռներ: Նրա առաջին երեխան՝ Էլլիսոն Ջոնս Ֆոսթերը (1970թ.) ծնվել է, երբ Ֆոսթերը 20 տարեկան էր: Նա տվեց առաջնեկին որդեգրման, այնուհետև կրկին միացավ նրա հետ, երբ 30 տարեկան էր[8]: Նրա առաջին ամուսնությունը եղել է երգչուհի 7 գրող Բի Ջեյ Քուքի հետ: Քուքը և Ֆոսթերը ունեցել են մեկ դուստր ՝ Էմի Սքայլարկը (ծնված 1973 թ.),բանաստեղծ-երգահան և երգերի հեղինակ:

Նա ամուսնացավ իր երկրորդ կնոջ ՝ Ռեբեկա Դայերի հետ 1982 թվականի հոկտեմբերի 27-ին, և ամուսնալուծվեց 1986 թվականին [9]։ Նրանք ունեն երեք դստրեր ՝ Սառան (ծնված 1981), Էրինը (ծնված 1982) և Ջորդանը: Ֆոստերը նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ Թոմի Հաասի աներն է, ով ամուսնացած է Սարայի հետ:

Նա ամուսնացել է իր երրորդ կնոջ ՝ դերասանուհի Լինդա Թոմփսոնի հետ 1991 թվականին և ամուսնալուծվել 2005 թվականին [10]: Այս երկուսը դարձել են երգերի հեղինակների թիմ, համագործակցելով մի քանի երգերի շուրջ, ներառյալ Ուիթնի Հյուսթոնի «Ես ոչինչ չունեմ» (I Have Nothing) երգը Թիկնապահը (The Bodyguard) ֆիլմում (1992) և «Մեծահասակների Սուրբ ծննդյան ցուցակ» (Grown-Up Christmas List) երգը [11]: Ֆոսթերը Բրոդի և Բրենդոն Ջեններների (Լինդայի որդիներն են Քեյթլին Ջեններից) խորթ հայրն է, որոնք երկուսն էլ մեծացել են Մալիբուի իր տանը: Ջենների երկու տղաներն էլ նկարահանվել են "Մալիբուի արքայազները" կարճ հեռուստատեսային ռեալիթի-շոուում ՝ Ֆոսթերի և Թոմփսոնի տանը: Գլխավոր դերերում նկարահանվել են հենց իրենք ՝ Թոմփսոնը և Ֆոսթերը:

1992 Ֆոսթերը անգլ.՝ Chevrolet Suburban-ով

2007 թվականին ամուսնացել է մոդել և թելեդիվ Յոլանդե Հադիդի հետ և դարձել սուպերմոդել Ջիջի և Բելլա Հադիդի խորթ հայրը։ 2017-ում զույգը բաժանվեց:

2017-ից հանդիպում է ամերիկացի դերասանուհի Քեթրին Մաքֆիի հետ, ով 35 տարով փոքր է Դեյվիդից: 2018 թվականի հուլիսին Դեյվիդը Քեթրինին առաջարկություն արեց, և նա համաձայնեց։ Նրանք ամուսնացել են 2019 թվականի հունիսի 28-ին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Skylark (self-titled) (1972)
  • Skylark — 2 (1974)
  • Attitudes (self-titled) (1976)
  • Attitudes — Good News (1977)
  • Airplay (self-titled) (1980)
  • David Foster — The Best of Me (1983)
  • David Foster (self-titled) (1986)
  • David Foster — The Symphony Sessions (1988)
  • David Foster — Time Passing (1989)
  • David Foster — River of Love (1990)
  • David Foster — Rechordings (1991)
  • David Foster — A Touch Of David Foster (1992)
  • David Foster — The Christmas Album (1993)
  • David Foster — Love Lights The World (1994)
  • David Foster — The Best Of Me: A Collection of David Foster’s Greatest Works (2000)
  • David Foster — O Canada — with Lara Fabian (2001)
  • David Foster — Love Stories (2002)
  • David Foster — Teko’s Theme — with Nita Whitaker (2003)
  • David Foster — The Best Of Me — Original Recording Remastered (2004)
  • David Foster — Hitman: David Foster and Friends (2008)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 — Love Theme From St. Elmo’s Fire (US #15)
  • 1986 — Best of Me (duet with Olivia Newton-John)
  • 1988 — «Winter Games (Can’t You Feel It)» — Official theme song for the Calgary 1988 Winter Olympics

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «It's Official: David Foster Named Chairman of Verve Music Group». Billboard. Վերցված է 16 February 2015-ին.
  2. «Universal rolls up US classical labels into Verve Group in New York». musicabusinessworldwide. Վերցված է May 20, 2016-ին.
  3. David Foster Official Site: "David Foster" retrieved August 7, 2015
  4. «Eleanor Foster Obituary». Legacy.com. The Times Colonist. Վերցված է 26 October 2016-ին.
  5. Lazarus, Eve. «The House That Fostered David Foster». Eve Lazarus (writer). Վերցված է 26 October 2016-ին.
  6. 6,0 6,1 Encyclopedia.com: "Foster, David" Contemporary Musicians | 1995 | Shelton, Sonya
  7. The Canadian Encyclopedia: "David Foster" retrieved September 7, 2015
  8. [փա՞ստ] UPI: "Allison Jones attends David Foster Foundation fundraiser for organ donor awareness" November 19, 2010
  9. Johnson, Zach (March 27, 2012). «Samantha Ronson Splits With Erin Foster After 9 Months». Us Weekly. Վերցված է May 4, 2015-ին.
  10. Silverman, Stephen M. (July 22, 2005). «Divorce for Mom on Princes of Malibu». People.com. Վերցված է 2010-03-12-ին.
  11. Holden, Stephen (1993-12-10). «Holiday Noises, Joyful and Otherwise, on Disk». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019-01-22-ին.