Մասնակից:AminaMG/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շտետտին (Վարչական շրջան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտետտին (Շտետտինյան շրջան[1]) (գերմ.՝ Regierungsbezirk Stettin), վարչական շրջան, որը գտվել է Պրուսիայում: Գոյություն է ունեցել 1808-1945 թվականներին: Հանդիսացել է Պոմերանիա նահանգի շրջաններից: Վարչական կենտրոնը եղել է քաղաք Շտետտինը (ներկայումս Շչեցին քաղաք է, որը գտնվում է Լեհաստանի արևմտյան մասում՝ Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա դաշնային նահանգում):

Դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկրուգը հյուսիսից ողողվում է Բալթիկ ծովով, արևելքում եզերվում է Պոմերանիա նահանգին պատկանող Քյոսլին և Շտրալզունդ օկրուգներով, հարավում` Բրանդենբուրգ նահանգի Ֆրանկֆուրտ և Պոտսդամ շրջաններով, արևմուտքում` Մեկլենբուրգ-Շվերին և Մեկլենբուրգ-Շտրելից ինքնիշխան պետություններով: 1937 թվականի ապրիլի 1-ից օկրուգն ունեցել է էքսկլավ Մեկլենբուրգ Շվերինում` Ցետտամին, որը Երրորդ Ռեյխի անցկացրած վարչական բարեփոխումների ընթացքում միացվել է Մեկլենբուրգին: Շտետտին օկրուգին են պատկանել նաև Բալթիկ ծովում գտնվող կղզիներից Ուզեդոմը, Վոլինը և այլն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոմերանիայի վարչական բաժանում, 1913 թվական:

  Շտետտին վարչական շրջան

  Շտրալզունդ վարչական շրջան

  Քյոսլին վարչական շրջան

Շտետտինյան օկրուգն ի սկզբանե ձևավորվել էր 1808 թվականին: Վերահաստատվել է 1815 թվականի ապրիլի 30-ին՝ վարչական բարեփոխումների ընթացքում: 1820 թվականին տարածքում կար տասներկու գյուղական (Անկլամ, Կամմին, Դեմմին, Գրայֆենբերգ, Գրայֆենհագեն, Նաուգարդ, Պյուրից, Ռանդով, Ռեգենվալդե, Զաթցիգ, Իկկերմյունդե, Ուզեդոմ Վոլին) և մեկ քաղաքային շրջաններ (Շտետտին): Վերջինս 1826 թվականին օտարվեց և միացվեց Ռանդով շրջանին, սակայն 1857 թվականին կրկին առանձնացվել է:

1945 թվականից հետո նախկին Շտետտին օկրուգի տարածքը՝ տեղակայված Արևելյան Պոմերանիայում, ամբողջությամբ անցել է Լեհաստանի հսկողության տակ՝ Շչեցինյան վոյեվոդության տեսքով, որը հետագայում Լեհաստանում անցկացված բարեփոխումների արդյունքում օտարվեց և այսօր համապատասխանում է Արևմտյան Պոմորյան վոյեվոդությանը: Արևմտյան Պոմերանիայում տեղակայված Շտետտին օկրուգը (հիմնականում նախկին Շտրալզունդ օկրուգը) գտնվում է Գերմանիայի Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա, դաշնային նահանգում:

Վարչական բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի Պոմերանիա պրովինցիային շրջանները
  • Գյուղական շրջաններ
  • Անկլամ շրջան, վարչական կենտրոն` Անկլամ
  • Կամմին շրջան, վարչական կենտրոն` Կամմին
  • Դեմմին շրջան, վարչական կենտրոն` Դեմմին
  • Գրայֆենհագեն շրջան, վարչական կենտրոն` Գրայֆենհագեն
  • Նաուգարդ շրջան, վարչական կենտրոն -Նաուգարդ
  • Պյուրից շրջան, վարչական կենտրոն` Պյուրից
  • Ռանդով շրջան, վարչական կենտրոն` Շտետտին
  • Զատցիգ շրջան, վարչական կենտրոն` Շտարգարդ
  • Իկկերմյունդե շրջան, վարչական կենտրոն` Իկկերմյունդե
  • Ուզեդոմ-Վոլին շրջան, վարչական կենտրոն` Սվինեմյունդե
  • Գրայֆենբերգ շրջան, վարչական կենտրոն` Գրայֆենբերգ
  • Ռեգենվալդե շրջան, վարչական կենտրոն` Ռեգենվալդե
  • Գրայֆսվալդ շրջան, վարչական կենտրոն` Գրայֆսվալդ
  • Ֆրանց-Բարտ շրջան, վարչական կենտրոն` Բարտ
  • Գրիմմեն շրջան, վարչական կենտրոն` Գրիմմեն
  • Ռյուգեն շրջան, վարչական կենտրոն` Բերգեն

Տարածքը և բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1820 թվականին Շտետտին օկրուգի բնակչությունը կազմում էր 352 497 մարդ: 1850 թվականին այնտեղ ապրում էր 571 406 բնակիչ: Օկրուգի տարածքը և բնակչությունը 1900[2] և 1925[3] թվականներին, ինչպես նաև 1937 թվականի մայիսի 17-ից 1941 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում[4]:

Տարեթիվ Տարածքը, կմ² Բնակչությունը, մարդ Շրջանների քանակը
գյուղական քաղաքային
1900 12.078,93 830.709 12 1
1925 12.086,00 951.176 12 1
1939 14.178,91 1.237.782 13 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Волин, остров». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Provinz Pommern: Regierungsbezirk Stettin // Gemeindeverzeichnis Deutschland 1900(գերմ.)
  3. Die Provinz Pommern im Überblick(գերմ.)
  4. «Fläche und Bevölkerung der größeren Verwaltungsbezirke (S. 8), Zahl der Gemeinden und Kreise (S. 21), Bevölkerung nach Gemeindegrößenklassen (S. 22)» (PDF) (գերմաներեն). Statistisches Jahrbuch für das Deutsche Reich 1939/40 (Digitalisat).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]