Մասնակից:Aloyanartak/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երիտասարդական աշխատող[խմբագրել | խմբագրել կոդը]

== Երիտասարդական աշխատանքը համախմբված օժանդակությունն է՝ ուղղված մեծահասակներին և դեռահասներին։ Կախված տվյալ մշակույթի, կամ խմբի առանձնահատկություններից, այն կարող է ունենալ գործունեության տարբեր ծառայություններ և հաստատություններից։ Միացյալ թագավորությունում երիտասարդական աշխատանքն ուղղված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կարող են ներգրավվել ոչ ֆորմալ կրթական գործունեության մեջ։ Երիտասարդական աշխատանքը ունի իրականացման տարբեր մեթոդներ՝ կենտրոնացված աշխատանք, առանձնացված աշխատանք, դպրոցական աշխատանք, կրոնական աշխատանք և այլն։ Կանադայի և ԱՄՆ-ի ամբողջ տարածքում երիտասարդական աշխատանքը գործընթաց է, որ ձգտում է երիտասարդներին ներգրավվել համակարգված ծրագրերում՝ օրինակ բնապահպանական, ժամանցային, կրթական, սոցիալական և այլն։ «Երիտասարդական աշխատանք» -ը սահմանվում է գործունեություն, որը նպատակադրված է փոխազդել երիտասարդների վրա : Այն հիմնականում նպատակաուղղված է իրացնել հետագա սերունդների համար սահմանված, վերաիմաստավորված, ուսումնասիրված ինքնուրույն գործողություններ[1]: 2001 թվականին Իռլանդիայում Երիտասարդական աշխատանքի մասին ընդունված դրույթը նշում է՝ «Երիտասարդական աշխատանք» մշակված կրթական ծրագիր է, որը ուղղված է երիտասարդների կամավոր մասնակցությամբ, նրանց անձնական և սոցիալական զարգացմանը օժանդակելուն ընդլայնելուն, և (ա) լրացնում է նրանց ֆորմալ, ակադեմիական կամ մասնագիտական կրթությունը և վերապատրաստումը, (բ) այդ գործընթացները հիմնականում իրականացվում են երիտասարդական կազմակերպությունների կողմից »[2]: Բայց այդ սահմանման քննադատները ասում են․ «Այդ սահմանումը հայտնում է , որ երիտասարդական աշխատանքը առաջին հերթին պարզաբանվում է երիտասարների զարգացման տեսանկյունից։ Այնունիվ որոշները նշում են, որ այն սահմանափակ կարծիք է, և այն, որ երիտասարդական աշխատանքի սահմանման մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում այն պատկերացումը, որ երիտասարդների հետ աշխատանքը պետք է ուղղված լինի հասարակության հետ երիտասարդների փոխհարաբերություններին և անհավասար հասարակության մեջ՝ սոցիալական փոփոխություններին ու փոխակերպմանը[3]։ Եվ նույն քննադատները ասում են, որ երիտասարդական աշխատանքը պետք է ձգտի «երիտասարդների կյանքում իրապես ազատ մասնակցությանը և երիտասարդության հնարավորությունների ու իրավունքների ընդլայնմանը »: Պատմականորեն ամրապնդվել է , որ երիտասարդական աշխատանքը կենտրոնացված է հինգ սկզբունքների վրա՝ ներառել երիտասարդների ուշադրությունը, շեշտը դնել երիտասարդների կամավոր մասնակցությանը և հարաբերություններին, հակված լինել երիտասարդների և մեծահասակների համախմբմանը, ստեղծել ընկերական և ոչ ֆորմալ միջավայր, գործել արդարամիտ և օբյեկտիվ։

  1. «Youth work» (անգլերեն). 2018-02-19. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Irish Statute Book Archived May 8, 2005, at the Wayback Machine. Government of Ireland.
  3. Jenkinson, H. (2000). "Youth work in Ireland the struggle for identity," Irish Journal of Applied Social Studies, 2(2). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

==