Մասնակից:Ֆավորիտ/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆավորիտ/Ավազարկղ 3
 

Ուիլիա Պելհամ Բար (անգլ.՝ William Pelham Barr; ), ամերիկացի քաղաքական գործիչ, 2019 թվականի փետրվարի 14-ից ԱՄՆ գլխավոր դատախազ, հանրապետական կուսակցության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում՝ Կոլումբիայի համալսարանի դասախոսների ընտանիքում, մեծացել՝ վերին Վեսթ Սայդում: Կոլումբիայի համալսարանում ստացել է արվեստի հանրային կառավարման բակալավրի (1971), իսկ արվեստի պետական կառավարման և չինագիտության՝ մագիստրոսի աստիճան (1973): 1977 թվականին ավարտել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանին կից իրավունքի դպրոցը։

1973-1977թվականներին աշխատել է կենտրոնական հետախուզական վարչությունում։ 1977-1978թթվականներին եղել է ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանի դատավոր Մալքոլմ Ուիլքեյիանգլ.՝ Malcolm Richard Wilkey օգնականը։ 1982 թվականի մայիսի 3-ից մինչև 1983 թվականի սեպտեմբերի 5-ը աշխատել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի գործադիր գրասենյակում:

1990-1991 թվակաիներին զբաղեցրել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի օգնականի պաշտոնը, 1991-1993 թվականներին՝ նախագահ Ջորջ Բուշ ավագի վարչակազմում ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնը:

2018 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բարրը կրկին առաջադրվել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում[1]։ 2019 թվականի փետրվարի 14-ին Սենատը կողմ է քվեարկել Ուիլյամ Բարրի՝ ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնում հաստատվելուն[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Trump Says He Has Chosen William Barr to Be Next Attorney General». Wall Street Journal (անգլերեն). 2018-12-07. Վերցված է 2018-12-07-ին.
  2. https://meduza.io/news/2019/02/14/senatory-progolosovali-za-naznachenie-genprokurorom-ssha-uilyama-barra-on-uzhe-zanimal-etot-post-pri-dzhordzhe-bushe-starshem

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • William Pelham Barr ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում