Մասնակից:Տիգրանուհի2010/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալիս (անգլ.՝ Alice), 1951 թվականին անգլիացի գրող և մաթեմատիկոս Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» հեքիաթի մոտիվներով նկարահանված «Ալիսան հրաշքների աշխարհում» դիսնեյյան լիամետրաժ մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին: 1951 թթվականի դասական մուլտֆիլմում նրան հնչունավորել է անգլիացի դերաանուհի Քեթրին Բոմոնտը[1][2]: Ներկայումս նրա հնչյունավորմամբ զբաղվում է ամերիկացի դերասանուհի Հայնդեն Ուելչը[3]:

Կերպարի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և հայեցակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսուհու անիմացիայով զբաղվել են Disney ստուդիայի լավագույն անիմատորները՝ Օլլի Ջոնսթոնը, Մարկ Դևիսը[4], Միլթ Քալը[4] և Ջոն Լաունսբերին[5]: Ինչպես և Սպիտակաձյունիկի և Մոխրոտի դեպքում, Ալիսի կենդանի մոդելի դերի համար նշանակվել է դերասանուհի Քեթրին Բոմոնտը. նրան նկարահանել են ժապավենի վրա, և շուտով այդ ժապավենն օգտագործվել է նրա համար, որ անիմատորները դրա օգնությամբ կարողանան ստեղծել հերոսուհու շարժումները[6][7]:

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսի դերի համար Ուոլթ Դիսնեյը փորձել է գտնել երիտասարդ դերասանուհի «անգլիական բավարար ձայնով անգլիացի հանդիսատեսին բավարարելու համար... բայց միևնույն ժամանակ ոչ բավարար անգլիական, որպեսզի չվանի ամերիկյան հանդիսատեսին»[2]: Սկզբում մտադրված էր Ալիսի դերը տալ ամերիկացի փոքրիկ դերասանուհի Մարգարետ Օ’Բրայենին[8], բայց հետագայում նրան մերժել են[8]: Շուտով Ալիսի դերը տրվել է բրիտանացի երիտասարդ դերասանուհի Քեթրին Բոմոնտին[1]:

Մի անգամ Ուորլթ Դիսնեյը իր կնոջ՝ Լիլիանի հետ գնում է «Քեզ հետ կղզում» ֆիլմը (1948) դիտելու[2], և այնտեղ Դիսնեյը գտնում է «իր Ալիսին». ֆիլմի երկրորդական դերերից մեկը խաղում էր հենց Քեթրին Բոմոնտը[2]: Դիսնեյին երիտասարդ դերասանուհին երևաց հենց այնպիսին, ինչպիսին պատկերացնում էր Ալիսին. «ալիքաձև շեկ մազեր, պայծառ, կապույտ աչքեր, խստաբարոյություն և անհրաժեշտ շեշտադրություն՝ բրիտանական, բայց միևնույն ժամանակ ոչ այնքան բրիտանական»[2]:

Կերպարի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 թվականի «Ալիսը Հրաշքների աշխարհում» ֆիլմում Ալիսի դերը խաղացող Ֆիոնա Ֆուլլերտոնը հագել է նույնպիսի զգեստ:
  • «Բեթմեն» մուլտսերիալի «Խենթ, ինչպես Շլյապնիկը» սերիայում Ջերվիս Թետչը առևանգում է Ալիսի քարտուղարուհուն և նրան հագցնում այս հերոսուհու զգեստի նման զգեստ:
  • «Դաշտային մկնիկի արկածները» մուլտսերիալի հերոսուհիներից մեկը՝ շիկակարմիր ծամիկներով մոխրագույն ճագար Բլոսսոմը հագին ունի նմանատիպ զգեստ:
  • Giraffe and Annika խաղում գլխավոր հերոսուհին կրում է նման դիզայնով հագուստ, բայց սպիտականարնջագույն երանգով: Նա նաև ունի կատվի ականջներ և պոչ, ինչը հնարավոր հղում է Չեշիրյան կատվին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Michael Barrier The Animated Man: A Life of Walt Disney. — С. 229. — ISBN 0520241177
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pat Williams, James Denney How to Be Like Walt: Capturing the Disney Magic Every Day of Your Life. — С. 163. — ISBN 0757302319
  3. All About Hynden!
  4. 4,0 4,1 Pierre Lambert Walt Disney, l'âge d'or (ֆր.). — С. 179.
  5. Jeff Lenburg Who's who in Animated Cartoons. — С. 215.
  6. Robin Allan Walt Disney and Europe. — С. 216.
  7. «Alice in Disneyland», Life Magazine, стр. 136
  8. 8,0 8,1 Interview with Kathryn Beaumont, Alice in Wonderland and Peter Pan