Մարկ Դևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկ Դևիս
Մարկ Դևիս.jpg
Ծնվել էմարտի 30, 1913(1913-03-30)[1][2][3][4][5]
ԾննդավայրԲեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Մահացել էհունվարի 12, 2000(2000-01-12)[6][1][7][2][3][4][5] (86 տարեկանում)
Մահվան վայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունKansas City Art Institute?[1], Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ[1] և Otis College of Art and Design?[1]
Մասնագիտությունսցենարիստ և կերպարների անիմացիա
ԱշխատավայրThe Walt Disney Studios[1]
ԱմուսինAlice Estes Davis?
Պարգևներ և
մրցանակներ
Դիսնեյի լեգենդներ[8][1] և Ուինզոր Մաքքեյի մրցանակ[1]
Marc Davis (animator) Վիքիպահեստում

Մարկ Ֆրայզեր Դևիս (անգլ.՝ Marc Fraser Davis, մարտի 30, 1913(1913-03-30)[1][2][3][4][5], Բեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - հունվարի 12, 2000(2000-01-12)[6][1][7][2][3][4][5], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի անիմատոր, Դիսնեյի ինը ծերուկներից մեկը[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Դևիսը ծնվել է 1913 թվականի մարտի 30-ին Բեյքերսֆիլդում (Կալիֆոռնիա նահանգ)։ Նրա ծնողները երկար ժամանակ են անցկացրել ուղևորություներում, ինչի պատճառով Մարկ Դևիսը սովորել է 22 դպրոցներում՝ նախքան կավարտեր ավագ դպրոցը։ Քանի որ նրա համար դժվար է եղել մշտական ընկերներ ունենալ, նա նկարչության մեջ է գտել ինքնաարտահայտման հնարավորություն։

Մարի Դևիսի ընտանիքն այնքան հարուստ չի եղել, որ նա հնարավորություն ունենար սովորելու քոլեջում, սակայն նա ավարտել է նկարչության դպրոց հյուսիսային Կալիֆոռնիայում։ Ազատ ժամանակում նա այցելել է գրադարան ու կենդանաբաական այգի, որտեղ արել է կենդանիների ուրվանկարներ։ Հոր մահվանից հետո Մարկը մոր հետ հայտնվել է ֆինանսական ծանր դրության մեջ։ Մոտավորապես այդ ժամանակ Դիսնեյ ստուդիան որոնել է նկարիչ ստուդիայում աշխատելու համար, և Մարկ Դևիսը որոշել է փորձել աշխատանք ընդունվել այնտեղ։

Մարկ Դևիսն ընդունվել է Դիսնեյ ստուդիա որպես միջանկյալ կադրերի նկարիչ։ Ստուդիայի՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի վրա աշխատելու ընթացքում Մարկ Դևիսը հանդես է եկել արդեն որպես գլխավոր անիմատորի օգնական։ Կենդանիներ նկարելու ունակությունները նա կիրառել է աշխատանքի ընթացքում՝ նկարելով այնպիսի հերոսների, ինչպիսիք են Բեմբին, նապաստակ Տամպերը, «Հարավի երգեր» մուլտֆիլմի նապաստակին, աղվեսին ու արջին, «Իկաբոդի և պարոն Թոդի արկածները» մուլտֆիլմի հերոսներ միստր Թոդին ու մյուս կենդանիներին։ Կենդանիներից բացի նա նկարել է նաև Ստերվելա Դե Վիլին, Ավրորային, Մալեֆիսենտային և այլն։ «101 դալմատին» մուլտֆիլմի թողարկումից հետո Մարկ Դևիսը թողել է անիմատորի աշխատանքը[10], սակայն մասնակցել է Դիսնեյլենդի թեմատիկ ատրակցիոնների համար կերպարների դիզայնի մշակմանը։

Մարկ Դևիսն անցել է թոշակի 1978 թվականին, սակայն ընդհուպ մինչև իր մահը շարունակել է ակտիվորեն մասնակցել ստուդիայի կյանքին։ Մարկ Դևիսը մահացել է 2000 թվականի հունվարի 12-ին[11]։ Նույն ամսում Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտը նրա պատվին հիմնադրել է կրթաթոշակային ֆոնդ։

2014 թվականի Ուոլթ Դիսնեյի ընտանիքի թանգարանը ներկայացրել է «Leading Ladies and Femmes Fatales: The Art of Marc Davis» ցուցահանդեսը[12][13][14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականի Մարկ Դևիսը ծանոթացել է Ալիս Էստեսի հետ։ Նրանք ամուսնացել են 1956 թվականի հունիսին։ Ամուսնությունը տևել է 44 տարի՝ մինչև Մարկ Դևիսի մահը 2000 թվականին[15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Davis, Marc // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard Corporation, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 BD Gest'
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 https://animationguild.org/in-memoriam/
  7. 7,0 7,1 7,2 RKDartists
  8. https://d23.com/walt-disney-legend/marc-davis/
  9. Marc Davis: Museum honors 1 of Disney's Nine Old Men
  10. In His Own Words: Marc Davis
  11. Pace Eric (16 January 2000)։ «Marc Davis, Master Animator For Walt Disney, Dies at 86»։ The New York Times 
  12. Marc Davis; Early Disney Animator, Art Teacher
  13. Marc Davis
  14. SIGGRAPH 2013 Partners with Academy of Motion Picture Arts and Sciences for Keynote Session
  15. Windows on Main Street, U.S.A., at Disneyland Park: Marc and Alice Davis
  16. Marc Davis Exhibit at Walt Disney Family Museum

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]