Մասնակից:Սվետլանա1/Ավազարկղ100
Ստամոքսաելք, որը ստամոքսը կապում է տասներկումատնյա աղիքի հետ։ Համարվում է, որ ստամոքսաելքը (պիլորուս) ունի երկու մաս՝ պիլորիկ անտրում (բացվում է դեպի ստամոքսի մարմինը) և պիլորիկ խողովակ(բացվում է դեպի տասներկումատնյա աղիքի հատված)։ Պիլորիկ խողովակը վերջանում է որպես պիլորային բացվածք, որը նշում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի միացումը: Բացանցքը շրջապատված է սեղմանով՝ մկանային շերտով, որը կոչվում է պիլորիկ սֆինկտեր: Pylorus բառը հունարեն նշանակում է «դռնապան»՝ կապված «դարպաս» (հուն․՝ pyle) հետ և այսպիսով լեզվաբանորեն առնչվում է «pylon» բառին[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստամոքսաելքը ստամոքսի ամենահեռավոր հատվածն է, որը միանում է տասներկումատնյա աղիքին : Այն բաժանված է երկու մասի՝ անտրում, որը միանում է ստամոքսի մարմնին և պիլորային խողովակ, որը միանում է տասներկումատնյա աղիքին[2]։
Անտրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտրումը, որը նաև կոչվում է ստամոքսի այր կամ պիլորիկ անտրում, պիլորային շրջանի սկզբնական մասն է: Այն գտնվում է ստամոքսի ստորին հատվածում, պիլորային սֆինկտերին մոտ, որը բաժանում է ստամոքսը և տասներկումատնյա աղիքը: Այն կարող է ժամանակավորապես մասամբ կամ ամբողջությամբ անջատվել ստամոքսի մնացած հատվածից՝ մարսողության ընթացքում՝ նախապիլորային սֆինկտերի պերիստալտիկ կծկման միջոցով, այն երբեմն սահմանազատվում է պիլորիկ խողովակից մի փոքր ակոսով:
Խողովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիլորային խողովակը (լատին․՝ canalis pyloricus) ստամոքսի և տասներկումատնյա աղիքի բացվածքն է[3]։ Պիլորային խողովակի պատի հաստությունը մինչև 3 միլիմետր (մմ) է 30 օրականից փոքր նորածինների մոտ[4], և մինչև 8 մմ մեծահասակների մոտ[5]:
Սֆինկտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիլորային սֆինկտերը կամ փականը հարթ մկանների ամուր օղակ է պիլորային խողովակի վերջում, որը թույլ է տալիս սնունդը ստամոքսից անցնել տասներկումատնյա աղիք: Այն վերահսկում է ստամոքսի պարունակության արտահոսքը տասներկումատնյա աղիք[6]: Այն ստանում է սիմպաթիկ նյարդայնացում ընդերային հանգույցից:
Հյուսվածքաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանրադիտակի տակ ստամոքսաելքը պարունակում է բազմաթիվ գեղձեր, ներառյալ ստամոքսափոսերը, որոնք կազմում են ստամոքսաելքի լորձաթաղանթի խորության մոտ կեսը: Դրանք բաղկացած են երկու կամ երեք կարճ փակ խողովակներից, որոնք բացվում են ընդհանուր խողովակի մեջ: Այս խողովակները ալիքաձև են և ունեն ծորանի երկարության մոտ կեսը: Ծորան երիզված է սյունաձև բջիջներով, որոնք շարունակվում են ստամոքսի լորձաթաղանթի մակերեսը ծածկող էպիթելիով, իսկ խողովակները՝ ավելի կարճ և խորանարդաձև բջիջներով, որոնք նուրբ հատիկավոր են: Գեղձերը պարունակում են լորձային բջիջներ և G բջիջներ, որոնք արտազատում են գաստրին[7]:
Ստամոքսաելքը պարունակում է նաև ցրված պարիետալ (առպատային) բջիջներ և նեյրոէնդոկրին բջիջներ: Այս էնդոկրին բջիջները ներառում են D բջիջներ, որոնք ազատում են սոմատոստատին , որը պատասխանատու է թթվային սեկրեցիայի նվազեցման համար: Գոյություն ունի հորմոնի նկատմամբ զգայուն բջիջների երկրորդ պոպուլյացիան՝ ստամոքսի հատակի մոտ: Հարթ մկանները, որոնք բացարձակապես ակամա են կծկվում, տեղակայված են ստամոքսաելքի մոտ:
Գործառույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստամոքսաելքը ստամոքսաղիքային համակարգի բաղադրիչն է: Ստամոքսից ստացված սնունդը, որպես խիմուս, անցնում է ստամոքսաելքի միջով դեպի տասներկումատնյա աղիք: Ստամոքսաելքը պիլորիկ խողովակի միջոցով կարգավորում է ստամոքսից սննդի մուտքը տասներկումատնյա աղիք:
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նման պայմաններում, ինչպիսիք են ստամոքսի քաղցկեղը, ուռուցքները կարող են մասամբ խցանել պիլորիկ խողովակը: Վիրահատական ճանապարհով կարելի է տեղադրել հատուկ խողովակ՝ ստամոքսը տասներկումատնյա աղիքի հետ կապելու համար, որպեսզի հեշտացվի սննդի անցումը մեկից մյուսը: Այս խողովակի տեղադրման վիրահատությունը կոչվում է գաստրոդուոդենոստոմիա :
Ստենոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիլորային ստենոզը վերաբերում է ստամոքսաելքին, որը նեղ է: Դա պայմանավորված է պիլորիկ սֆինկտերի բնածին հիպերտրոֆիայի պատճառով: Պիլորուսի լուսանցքը ավելի նեղ է, և ավելի քիչ սնունդ կարող է անցնել միջով: Այս խնդիրը հաճախ հայտնաբերվում է կյանքի առաջին շաբաթներին: Երբ այն առկա է, նորածին երեխան կարող է փսխել ուտելուց հետո և երեխան մնում է սոված: Պիլորիկ ստենոզը կարող է կառավարվել ստենտի տեղադրմամբ կամ պիլորային սֆինկտերի վիրահատական կտրվածքով՝ պիլորոմիոտոմիայով [8]:
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիլորային ուռուցքներ
- Պիլորային գեղձի ադենոմա [9]:
Լրացուցիչ պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ստամոքս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Harper, Douglas. «Pylorus». Etymology Online. Վերցված է 27 March 2014-ին.
- ↑ Drake, Richard L.; Vogl, Wayne; Tibbitts, Adam W.M. Mitchell; illustrations by Richard; Richardson, Paul (2005). Gray's anatomy for students. Philadelphia: Elsevier/Churchill Livingstone. էջ 272. ISBN 978-0-8089-2306-0.
- ↑ University of Illinois Medical Center:Health Library Արխիվացված 2012-04-26 Wayback Machine
- ↑ Rohrschneider, WK; Mittnacht, H; Darge, K; Tröger, J (June 1998). «Pyloric muscle in asymptomatic infants: sonographic evaluation and discrimination from idiopathic hypertrophic pyloric stenosis». Pediatric Radiology. 28 (6): 429–34. doi:10.1007/s002470050377. PMID 9634457.
- ↑ Lin, Hsien-Ping; Lin, Yu-Chiang; Kuo, Chen-Yun (2015). «Adult idiopathic hypertrophic pyloric stenosis». Journal of the Formosan Medical Association. 114 (7): 659–662. doi:10.1016/j.jfma.2012.07.001. ISSN 0929-6646. PMID 26154756.
- ↑ Snell, Richard S. (2008). Clinical Anatomy by Regions. Lippincott Williams & Wilkins. էջ 220. ISBN 978-0781764049.
- ↑ Cardiac, fundus and pyloric regions of the stomach, Pyloric region. available from: http://histology.leeds.ac.uk/digestive/cardiac_pyloric.php (Last inspected April 16, 2017)
- ↑ Clayden, Tom Lissauer, Graham (2007). Illustrated textbook of paediatrics (3rd ed.). Edinburgh; New York: Mosby/Elsevier. էջեր 207–208. ISBN 9780723433972.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Chen, ZM; Scudiere, JR; Abraham, SC; Montgomery, E (2009). «Pyloric gland adenoma: an entity distinct from gastric foveolar type adenoma». Am J Surg Pathol. 33 (2): 186–193. doi:10.1097/PAS.0b013e31817d7ff4. PMID 18830123.