Մասնակից:Սոֆի Շահնազարյան/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սիրելի բարեկամ» (ֆր.՝ Bel-Ami), ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանի 1885 թվականին գրված վեպը։ Պատմում է մի արկածախնդիր մարդու մասին, ով երազում է պայծառ ապագա ունենալ։ Նա չունի ոչ մի տաղանդ, սակայն իր արտաքին տեսքով նա կարողանում է նվաճել ցանկացած կնոջ սիրտ, և խիղճը նրան ներում է ցանկացած ստորություն։ Եվ․․․ դա բավարար է այս աշխարհում ուժեղ դառնալու համար:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժ Դյուրուան մի գեղեցիկ երիտասարդ տղամարդ է, ապրում է Փարիզում ֆինանսապես ծայրահեղ վիճակում։ Մի անգամ նա հանդիպում է իր վաղեմի ընկեր Շառլ Ֆորեստեի հետ, ում հետ նախկինում ծառայել է Աֆրիկայում։ Շառլը դարձել էր հաջողակ լրագրող։ Նա ծրագրում էր կազմակերպել ճաշկերույթ և հրավիրում է Ժորժին, առաջարկելով նրան փորձել ուժերը լրագրությունում։

Ընթրիքի ժամանակ Ժորժը ծանոթանում է Շառլի կնոջ՝ Մադլենայի և նրա ընկերուհի Կլոտիդ դե Մարելի հետ, Ֆորեստեի ղեկավարի և աշխատակիցների, ինչպես նաև մեծ գործարար պարոն Վալտերի հետ։ Դյուրուան հիացնում է բոլոր զրուցակիցներին սեղանի շուրջ և Վալտերի կողմից ստանում է առաջին առաջադրանքը․ գրել «Աֆրիկյան հրաձիգի հիշողությունները» վերնագրով նյութ։ Չնայած, որ շատ է փորձում, սակայն ոչինչ չի ստացվում գրել և նա դիմում է Մադլենին, ով նրա փոխարեն գրում է ամբողջ նյութը։ Նյութը ընդունվում է և նրան հանձնարարվում է գրել շարունակությունը։ Ժորժը փորձում է նորից դիմել Մադլենին, սակայն Ֆորեստեն զայրանում է և արգելում կնոջը աշխատել Ժորժի փոխարեն։ ժորժը մի քանի անգամ վերափոխում է հոդվածը, սակայն այն այդպես էլ չեն ընդունում։ Այդժամ նա որոշում է տեղափոխվել լրահաղորդություն։ Այդ արվեստը նրան ուսուցանում է թերթի աշխատակից Սեն Պոտեն։

Շուտով Ժորժը հաջողություններ է գրանցում լրահաղորդությունում։ Նրա տաղանդը նկատվում է ղեկավարության կողմից։ Ժորժը լավ վարձատրվում է, սակայն հարստանալ նրա մոտ չի ստացվում։ Նա սիրավեպ է սկսում ազնվական կնոջ՝ Կլոտիդ դե Մարելի հետ և դառնում է նրա սիրեկանը։ Նա դուր է գալիս Կլոտիդի աղջկան՝ Լորինային, ով տալիս է նրան «Սիրելի բարեկամ» մականունը։ Շուտով բոլոր կանայք, ում հետ Ժորժը շբվում է սկսում են նրան անվանել այդ մականունով։ Կլոտիդը հաճախ օգնում է Ժորժին գումարով, իսկ նա բարկանում է և խոստանում անպայման վերադարձնել այն «երբ գումար լինի»։ Մասնակցելով պարոն Վալտերի տանը կայացած ընթրիքին, նա դուր է գալիս Վալտերի կնոջը, ով ամուսնուց խնդրում է բարձրացնել Ժորժի պաշտոնը։

Փորձելով գումար վերցնել Ֆորեստեից ստանում է 20 ֆրանկ ողորմություն և երազում է վրեժ լուծել նրա գլխին կոտոշներ աճեցնելով։ Սակայն Մադլենան նրան շարունակ մերժում է և առաջարկում լինել ընկերներ։ Մինչդեռ պարոն Ֆորեստեի վիճակը գնալով վատանում է և նա մեկնում է Կաննա բուժման նպատակով։ Այդտեղից Ժորժը նամակ է ստանում Մադլենի կողմից շտապ մեկնելու և օգության հասնելու խնդրանքով, քանզի Ֆորեստեն մահանում էր։ Որոշ ժամանակ անց Ֆորեստեն իսկապես մահանում է և Ժորժը առաջարկում է Մադլենին ամուսնանալ իր հետ։ Մադլենը համաձայնվում է դառնալ տիկին Դյուրուա։ Ժորժը, սակայն, վերսկսում է սիրային կապը Կլոտիդի հետ։ Մադլենան օգնում է նրան գրել հոդվածներ և շուտով նկատելի է լինում, որ Ժորժի հոդվածները նմանվում են Ֆորեստեի հոդվածներին։ Նա թերթում զբաղեցնում է Ֆորեստեի տեղը և աշխատակիցները հաճախ փորձում են ծաղրել նրան իբրև պատահական անվանելով նրան Ֆորեստե։ Նա շատ է զայրանում և սկսում է Մադլենային կասկածել դավաճանության մեջ։

Թերթը, որտեղ աշախատում է Ժորժը վերածվում է առաջատար քաղաքական պարբերականի։ Վալտերը Աֆրիկայում վարում է բիզնես, որն օգտագործում է որպես պրոպոգանդայի և քաղաքական ճնշման միջոց, մինչդեռ Մադլենան տեղեկատվություն է հավաքում՝ հաստեատելով ծանոթություններ տարբեր քաղաքական և ազնվական անձանց հետ։ Մադլենան և Ժորժը աշխատելով միասին գրում են հոդվածներ, որոնք օգնում են Մադլենի և Վալտերի ընդհանուր ընկերոջը՝ պատգամավոր Լարոշ Մատեին համատեղել հին կառավարությունը և զբաղեցնել մինիստրական պաշտոն։ Ժորժի տունը վերածվում է խոշոր քաղաքական խմբակի, նա գրում է հոդվածներ Լարոշ Մատեի համար։

Ժորժը շարունակում է հարաբերությւոնները ինչպես նախկին սիրուհու՝ Կլոտիդ դե Մարելի, այնպես էլ՝ կնոջ՝ Վալտերի հետ։ Վերջինս, լինելով բարեպաշտ և բարեկիրթ սկզբում դիմադրում է, սակայն հետագայում սկսում է նրա հետ հարաբերություններ։ Նա արագ հոգնեցնում է Ժորժին և վերջինս խուսափում է նրանից, արդյունքում ցավ է պատճառում կնոջը, ինչն ավելի է նյարդայնացնում նրան։ Կլոտիդի հետ հարաբերությունները ևս հարթ չեն ընթանում, սակայն նա ամեն անգամ ներում է Ժորժին, անգամ Մադլենայի հետ ամուսնանալուց և սիուհի ունենալուց հետո։

Որոշելով ամուսնանալ Վալտերի աղջկա հետ Ժորժը ոստիկանության հետ բացահայտում է կնոջ դավաճանությունը Լարոշ Մանթեի հետ։ Ինչի արդյոունքում նա կարողանում է ամուսնալուծվել։ Միևնույն ժամանակ նա փող է նախապատրաստում Սյուզանի հետ հարաբերությունների համար։ Նա համոզում է նրան հրաժարվել ազնվազարմ փեսացուից և հանգեցնում է իր հետ փախուստի։ Նրանք փախչում են և երբ վերադառնում են զայրացած Վալտերը ստիպված իր դստերը կնության է տալիս՝ խոսակցություններից խուսափելու համար։ Արտաամուսնական հարաբերությունները Ժորժի հետ կարող էին բացասաբար անդրադառնալ բարեվարք աղջկա հեղինակության վրա և Սյուզաննայի ծնողները համաձայնում են Դյուռուային ընդունել իրենց ընտանիք։ Վալտերի կինը կտրականապես դեմ է ամուսնությանը, նա սկսում է ատել իր աղջկան և Ժորժին, բայց քանի որ չի կարողանում հակադրվել հանգամանքներին հանձնվում է։ Ժորժը դառնում է հսկայական կարողության ժառանգորդ՝ Ֆրանսիայի ամենահարուստ մարդու փեսան։ Հարսանիքի ժամանակ պոետ փիլիսոփա Նորբեր դե Վարենը ասել է․ «ապագան պատկանում է խաբեբաներին»։ Ժորժը նայելով Կլոտիդին հիշում է իրենց համատեղ անցկացրած պահերը և նրա հայացքից նկատելի է, որ նրանց մոտ ամեն ինչ նույնն է։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժորժ Դյուրուա - գլխավոր հերոս, նախկին զինվոր։ Չունի որևէ տաղանդ և զուրկ է բարոյականությունից։ Իր ուժերն է փորձում լրագրության մեջ և փորձում է հարթել իր կարիերան դառալով կայացած կանանց սիրեցյալ։ Հարստանում է և գնում ազնվական տիտղոս։
  • Շառլ Ֆորեստե - լրագրող, Դյուռուայի բանակի ընկերը, որը նրան աշխատանքի է ընդունել
  • Մադլենա Ֆորեստե - Ֆորեստեի կինը, հետագայում նաև Դյուռուայի կինը, Լարոշ Մատեյի սիրուհին։ Գրում է հոդվածներ իր անտաղանդ ամուսինների փոխարեն, ինչպես նաև նրանց ապահովում է տեղեկություններով, որոնք իմանում է սիրեկաններից։
  • Կլոտիդ դե Մարել - Ժորժի մշտական սիրուհին, որի հետ նա վիճում և հաշտվում է
  • Լորինա դե Մարել - Կլոտիդի աղջիկը, որը Ժոր-ին տվել է «սիրելի բարեկամ» մականունը
  • Պարոն Վալտեր - «Ֆրանսիական կյանք» ամսագրի տերը, հարուստ գործարար
  • Վիրջինա Վալտեր - նրա կինը, Ժորի սիրուհին
  • Սյուզաննա Վալտեր - Ժորժի երկրորդ կինը, բազմամիլիոնանոց կարողության ժառանգորդ
  • Գռաֆ Վոդրեկ - հարուստ ազնվական
  • Պարոն Լարոշ Մատյե - ֆրանսիացի նախարար։ Նա իր դիրքի համար պարտական է պարոն Վալտերին, որի հետ կատարում է ֆինանսական խարդախություններ, Մադլենայի սիրեկանը
  • Նորբեր դե Վարեն - հոռետես պոետ, որն աշխատում է «Ֆրանսիական կյանք» ամսագրում
  • Սեն Պոտեն - «Ֆրանսիական կյանք» ամսագրի խարդախ լրահաղորդ։ Ժորժին սովորեցրել է հարցազրույց տալու արվեստը( ավելի ճշգրիտ հարցազրույցի փաստը հորինելու հանգամանքը)
  • Ժակ Ռիվալ - «Ֆրանսիական կյանք» լրագրի լրագրողներից մեկը
  • Ռաշել - անբարոյական կին, խելագառվում է Ժորժ Դյուռուայի համար

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1916 թվականին նկարահանվել է ռեժիսոր Մաքսիմիլիան Գարիի ռուսական էկրանավորումը՝ «Սև տուն» անվամբ։
  • 1939 թվականին նկարահանվել է գերմանական էկրանավորումը՝ Վիլլի Ֆորսթի գլխավոր դերակատարմամաբ։
  • 1947 թվականին նկարահանվել է ամերիկյան «Սիրելի բարեկամի անձնական գործերը» Ջորջ Սանդերսի գլխավոր դերակատարմամբ։
  • 1955 թվականին վեպը կրկին էկրանավորվել է Յոհաննես Հեսթերսի գլխավոր դերակատարմամաբ։
  • 1976 թվականին վեպի մոտիվներով նկարահանվել է շվեդա-ֆրանսիական Bel Ami ֆիլմը։
  • 1979 թվականին իտալական հեռուստաընկերությամբ նկարահանվել է ռեժիսոր Սանդրո Բոլչիի՝ 4 մասից կազմված մինի սերիալը՝ Կորադո Պանիի գլխավոր դերակատարմամբ։
  • 1983 թվականին ֆրանսիական հեռուստաընկերությամբ նկարահանվել է ռեժիսոր Պիեռ Կարդինալի՝ 3 մասից կազմված մինի սերիալը՝ Ժակ Վեբերի և Մարիսա Բերենսոնի գլխավոր դերակատարմամբ։
  • 2005 թվականին թողարկվել է ֆրանկ բելգիական էկրանավորումը Սագամոր Սթիվենինի գլխավոր դերակատարմամաբ։
  • 2012 թվականին թողարկվել է վեպի էկրանավորումը՝ Ռոբերտ Փեթինսոնի, Ումա Թուրմանի և Քրիստինա Ռիչիի գլխավոր դերակատարմամբ։

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվականին Իրկուտսկի Զագրուսկու անվան երաժշտական թատրոնի բեմում տեղի է ունեցել «Սիրելի բարեկամ» վեպի մոտիվներով բալետի համաշխարհային պրեմիերան (երաժշտությունը՝ Կոնստանտին Արտամոնովի, լիբրետո՝ Լյուդմիլա Ցվետկովայի)
  • 2017 թվականին «Բալթյան տուն» թարոն-փառատոնի բեմում տեղի է ունեցել «Սիրելի բարեկամ» ներկայացման պրեմիերան, ռեժիսոր՝ Ն․ Ինդեյկին։
  • 2018 թվականին Մոսկվայի Նիկիտյան դարպասների մոտ գտնվող բեմում բեմադրվել է Մարկ Ռոզովսկինի «Օ, սիրելի բարեկամ» մյուզիքլը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Викицитатник